Էրդողանը ցանկանում է ստանալ Պուտինի ու Ռոհանիի աջակցությունը. փորձագետներ

Անկարայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահների եռակողմ գագաթաժողովը, որի հիմնական թեման է Սիրիայի հակամարտության դադարեցումը: Չնայած բազմաթիվ հակասությունների՝ նախագահները փորձում են համագործակցել այս հարցի շուրջ: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ առկա են բազմաթիվ հակասություններ: Չնայած դրան՝ այս երկրի առաջնորդներն ակտիվորեն փորձում են համագործակցության եզրեր գտնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում:

Այս օրերին Անկարայում էր անցնում երեք երկրների նախագահների գագաթաժողովը, որի հիմնական հարցն էր Սիրիայի հիմնախնդիրը: Հիմնական հարցերից մեկը վերաբերվում էր սիրիացի փախստականների վերադարձին, որը չափազանց զգայուն հարց է Թուրքիայի համար: Այսօր Թուրքիայում են ապաստանել սիրիացի շուրջ 3 միլիոն փախստական:

Մյուս խնդիրն էր Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Երեք նախագահներն էլ կողմնակից են դրա պահպանմանը:

Գագաթաժողովին Թուրքիայի նախագահը կրկին սպառնացել է շարունակել թուրքական բանակի առաջխաղացումը Սիրիայի այն տարածքներում, որոնք գտնվում են քրդական զորամիավորումների վերահսկողության ներքո: Խոսքը քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մասին է, որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն են Դաեշ-ի դեմ պայքարում: Թուրքիան այս զորամիավորումները համարում է ահաբեկչական կառույցներ:

Որոշ աղբյուրների համաձայն գագաթաժողովին Էրդողանը փորձել է ստանալ իր իրանցի ու ռուս գործընկերների աջակցությունը՝ Սիրիայում ավելի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար: Դեռեւս պարզ չէ, թե ինչպես են արձագանքել նախագահներ Պուտինն ու Ռոհանին Էրդողանի այս նպատակներին:

Սակայն գագաթաժողովին հնչեցվել է Վաշինգտոնին ուղղված քննադատություն:

«Որոշ մեծ տերություններ, մասնավորապես ԱՄՆ-ը, ցանկանում են, որ տարածաշրջանում մնան այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են Դաեշ-ն ու Ալ-Նուսրան՝ դրանց որպես գործիք օգտագործելու եւ այս իրավիճակից շահեկան դուրս գալու համար: Սակայն Իրաքն ու Սիրիան բարեկամ երկրների օգնությամբ կարողացան դիմադրել այս նպատակներին»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Անկարայի գագաթաժողովին հստակ ընդգծվեց երեք երկրների ցանկությունը միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի շահերի: Նախագահները պայմանավորվել են հաջորդ գագաթաժողովը գումարել Իրանի մայրաքաղաք Թեհրանում:

Տպել
1853 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)