Երկու հատ «Տ» կա, մի հատ «Մակար», մեկ էլ «ПК». ինչ զենքեր է գնել զինված խմբի պարագլուխը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը:

Այսօրվա նիստի ընթացքում հրապարակվեցին զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի եւ սույն գործի անջատված մասով անցնող այժմ դատապարտյալ Հակոբ Հակոբյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, որոնք, ըստ էության, վերաբերում էին զենքի առուվաճառքին: Գաղտնալսման հրապարակումից պարզ դարձավ, որ Արթուր Վարդանյանը եւ Հակոբ Հակոբյանը իրար հետ խոսում էին կոդավորված բառերով, չնայած նրան, որ զենքի կոդը «4 յաշիկ» փուչիկն էր, իսկ երբ արդեն միմյանց լավ չէին լսում, Հակոբյանը զրույցում թվում էր զենքի անունները՝ օրինակ, Մակարով, «ՏՏ» եւ նշում դրանց գինը: Արթուր Վարդանյանը Հակոբյանին դիմում էր «ուստայով»: «Լսե, մեռնեմ քեզի, առաջինը՝ 1400 կառաջարկեն, երրորդը՝ հատը 190 դոլար, 7 անուն է գրած մոտս»,- ասում է Հակոբյանը: Երբ Արթուր Վարդանյանը հարցնում է առաջին «փուչիկի» անունը, Հակոբյանը պատասխանում է՝ «Տ»: Վարդանյանը, սակայն «փուչիկի» անունը լավ չի լսում եւ որպեսզի նրա համար հասկանալի լինի, Հակոբյանն ասում է՝ «երկու հատ Տ»՝ նկատի ունենալով «ՏՏ» ատրճանակը: Այս հրապարակումից հետո դահլիճում ներկա գտնվողները եւ անգամ դատավոր Արմեն Բեկթաշյանը չկարողացան զսպել ծիծաղը: Շարունակելով զրույցը՝ Հակոբյանը Արթուր Վարդանյանին ասում է, որ «ՏՏ»-ի գինը 1400 է: Վարդանյանն էլ ճշտում է, «երկու հա՞տ ՏՏ»-ն է 1400, ինչին ի պատասխան Հակոբյանն ասում է. «Տո չէ, երկու հատ «Տ»-ի մասին է խոսքը, իսկ «ПК»-ն՝ 2000 է»: Երբ Արթուր Վարդանյանը լսում է «ПК» գնդացրի մասին, միանգամից Հակոբյանին ասում է. «Հա բեր, դրանից ուզում եմ»: 

«Մակար (խոսքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակի մասին է) կա՝ 1200: Ամեն տեսակի էլ կա, դու հել արի»,- ասում է Հակոբյանը: Արթուր Վարդանյանը նրանից ճշտում է, որ եթե գա, կկարողանա՞ իր աչքով դրանք տեսնել, թե՝ ոչ, ինչին ի պատասխան Հակոբյանն ասում է, որ ապրանքը պահեստից են բերում: «Պահ, մալադեց»,- պատասխանում է Արթուր Վարդանյանը, ապա ճշտում, թե «Մակարով»-ն ինչքա՞ն էր: Հակոբյանն էլ երբ բոլորն արդեն թվել էր, հանկարծ հիշում է. «Տո հեռախոսով էդքան բանը հո չեմ ասելու»: Հեռախոսազրույցների գաղտնալսումը հրապարակելուց հետո Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ չգիտի, թե ինչու են հրապարկվում այս սերիալային ձայնագրությունները, քանի որ Արթուր Վարդանյանը հայտնել է, որ զենքը, որը հայտնաբերվել է, իրենն է եւ միեւնույն ժամանակ հայտնել է, թե այդ զենքն ինչի համար է անհրաժեշտ:

Ապա ասաց, որ իր պաշտպանյալը վատառողջ է եւ միջնորդություն ունի ներկայացնելու: Բաղդասարյանը ներկայացնելով միջնորդությունն ասաց, որ միջնորդում է Վարդանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ բուժզննության. «Արթուր Վարդանյանի առողջությունը վատթարացել է, իր կյանքին վտանգ է սպառնում: Շուրջ մեկ տարի է, ինչ Արթուր Վարդանյանը բողոքում է առողջական վիճակից, մասնավորապես՝ չկարգավորվող ջերմությունից, ճնշման տատանումից, գլխապտույտից, որովայնի շրջանում սուր ցավերից: Արդեն անզեն աչքով էլ երեւում է, որ աչքերի մեջ կա դեղնություն, մարմնի որոշ մասերին՝ կարմրավուն կետեր»: Նա ասաց, որ Քրեակատարողական հիմնարկում տեղյակ են Արթուրի վիճակի մասին, նրա ջերմությունը տատանվում է 37-ի սահմանում, նրան զննել են տարբեր մասնագետներ՝ թոքաբան, նյարդաբան, սրտաբան, թերապեւտ, 2 անգամ կատարվել է թոքերի ռենտգեն, մեզի արյան ընդհանուր, բիոքիմիական անալիզներ է տվել, նրա մոտ ախտորոշվել է բրոնխիտ, բուժման կուրս է ստացել, բայց առողջական վիճակը ոչ միայն չի լավացել, այլ նաեւ վատթարացել է: Նա ասաց, որ Վարդանյանը գիշերվա ժամերին արթնանում է շնչահեղձումից, ջերմությունը չի կարգավորվում, աչքերի մեջ դեղնությունն ավելացել է, վերջին շրջանում անզգայացել են ձեռքի, ոտքի մատները: Նա ասաց, որ Վարդանյանի առողջական վիճակը բացասական դինամիկա է գրանցել, ուստի միջնորդում է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Եզրափակելով իր միջնորդությունը՝ Բաղդասարյանն ասաց. «Ես ցանկանում եմ, որ դատարանը քննի միջնորդությունը, որպեսզի հետագայում մի գեղեցիկ օր էլ մենք վեր կենանք տեսնենք, որ կարող է Վարդանյանը կյանքին հրաժեշտ տա, այդ ժամանակ դատարանը թող մտածի իր պատասխանատվության մասին»: 

Սա լսելուն պես, ազատամարտիկ Ապար մականունով հայտնի Էդուարդ Ներսիսյանը, որը բավական լուրջ առողջական խնդիրներ ունի, դժգոհեց. «Կարո՞ղ ա մի քանի տարի էլ մնանք ստեղ, այ մարդ, այ քեզ բան»:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
4074 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին