Մրցանակաբաշխություն ՀԿՄ-ում, հաղթողներին տրվեցին 100 հազար դրամ եւ մեդալներ

Ապրիլի 7-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ «Տարվա լավագույն ստեղծագործություն» մրցանակաբաշխության պարգևատրման արարողությունը: Մրցանակաբաշխության գաղափարը ծնվել է երկու տարի առաջ:

 Երկրորդ տարին անընդմեջ բարի ավանդույթ է դարձել մեծարելու, արժևորելու չորս տարբեր անվանակարգերում ներկայացվածների, ինչպես նաև կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք նախորդ տարիների ընթացքում լսվել են եւ արժևորվել։ 
Սիմֆոնիկ, կամերային, խմբերգային երաժշտության, երաժշտագիտական անվանակարգերում լավագույն ստեղծագործությունները, ինչպես անցած տարի, այս տարի ևս արժանացան անվանական մեդալների, պատվոգրերի ու դրամական պարգևների: 
Սիմֆոնիկ երաժշտության անվանակարգում լավագույնը ճանաչվեց Երվանդ Երկանյանի 6-րդ սիմֆոնիան: Կամերային երաժշտության անվանակարգում մրցանակը կիսեցին Արսեն Բաբաջանյանը «Zyklus» (ջութակի, թավջութակի եւ դաշնամուրի համար) եւ Աննա Հակոբջանյանը «Հազարան հավքի թևով» (հայկական վիոլայի եւ տավիղի համար) ստեղծագործություններով:

Ժյուրիի որոշմամբ՝ խմբերգային ժանրում լավագույնը ճանաչվեց Վահրամ Սարգսյանի «Մհերի դուռը» ստեղծագործությունը, իսկ Երաժշտագիտական անվանակարգում՝ Աննա Ասատրյանի «Հայաստանի կոմպոզիտորների միություն-85» մենագրությունը: Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ բավականին մեծ ընտրություն կար, իսկ մասնակիցներն իրենք են առաջադրվել՝ մրցույթին ներկայացնելով իրենց գործերը:

«Անցյալ տարի եւ այս տարի նույնպես՝ ոսկեջրած մեդալներ ենք պատրաստել տվել: Ես գտնում եմ, որ գումարային խրախուսումն էլ է պետք, ճիշտ է՝ մի  թղթի կտորն էլ է ուշադրություն, բայց գումարն ամեն դեպքում կարևոր է: Այսօր արվեստագետներն այնպիսի վիճակում են, որ այդ հարյուր հազարը գոնե մի փոքր կօգնի իրենց»,-ասաց Արամ Սաթյանը:

Վերջինս հավելեց, որ ժյուրիի համար կազմվել էր 7-ից 8 հոգանոց հանձնախումբ, որոնք էլ որոշել են հաղթողներին: Խոսելով կոմպոզիտորների եւ առհասարակ արվեստի բացերի ու խնդիրների մասին՝ Արամ Սաթյանն ասաց. «Պետք է գործ անեն այն մարդիկ, որոնք ոչ թե գործը սիրողներ են, այլ գործի պրոֆեսիոնալներ, բայց Հայաստանում, ցավոք սրտի տարբեր ասպարեզներում միայն սիրողներ են»:

Արամ Սաթյանը նշեց, որ այսօր  հայ երիտասարդները հնարավորություն չունեն կատարելագործվելո եւ որ Հայաստանում երիտասարդ երաժիշտը հնարավորություն չունի սիմֆոնիկ գործ կատարելու: «Մեր ժամանակ բոլորիս գործերը հնչում էին սիմֆոնիկ նվագախմբում, դա պետականորեն դրված էր, հիմա պետականորեն մենք թույլ ենք, բայց պետք է անել»,-ասաց նա:

«Հաճախ կոմպոզիտորներն ինձ ասում են, որ իրենց գործերը չեն կատարում, բայց ինքս էլ 4 սիմֆոնիա ունեմ, որից մեկն եմ լսել, այն էլ 1973 թվականին, ընդ որում՝ այդ տարիներին իմ գործն ավելի ընկալելի էր քան հիմա»,-ասաց Արամ Սաթյանը: Վերջինս հավելեց, որ Կոմպոզիտորների միությունն այսօր ունի կեցությունն ապահովելու խնդիր, մի քանի կոմպոզիտորներ են, որոնք դրսից են պատվերներ ստանում, իսկ մնացածի գործերը չի էլ կատարվում:

 Արամ Սաթյանը վստահեցրեց է, որ եթե կոմպոզիտորը չի լսում իր գործը,ապա չի  կարող իմանալ, թե թղթի վրա գրածը որքանով է համապատասխանում իր լսածին: Մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում կենտրոնանում են առանձին  մի քանի անհատների վրա, նրանցից այն կողմ ոչ մեկին չեն տեսնում:

Մրցանակաբաշխության արարողություն ժամանակ, ՀԿՄ նախագահը հոբելյանական ուղերձներ հանձնեց նաև ՀԿՄ անդամեր Մարտին Վարդազարյանին, Մելիք Մավիսակալյանին, Ռոմեն Դավթյանին, Մարտուն Իսրայելյանին և Մարգարիտա Ռուխկյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: 

 

Աղունիկ Հովհաննիսյան

 

Տպել
5052 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն