ՄԱԿ-ն ակնկալում է Մինսկի խմբից ջանքերի գործադրում՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար

ՄԱԿ-ն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբից բոլոր ջանքերի գործադրում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այս մասին ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը: 

«Այժմ հակամարտության կարգավորման համար բոլորի կողմից ընդունված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Անհրաժեշտ է հարգել այդ մեխանիզմը և ամբողջությամբ օգտագործել դրա ներուժը: Ես ակնկալում եմ Մինսկի խմբից, որ այն կանի հնարավոր ամեն բան այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար», - ասել է նա:

Լայչակը նշել է, որ ապրիլի 24-25-ին Նյու Յորքում նախատեսվում է բարձր մակարդակի հանդիպում, որի շրջանակում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված խաղաղության պահպանմանն ու հակամարտությունների կանխարգելմանը:  

«Մի շարք երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ և այլ բարձրաստիճան անձիք իրենց մասնակցությունը կունենան այդ միջոցառմանը, որի ժամանակ կկիսվեն հակամարտությունների կանխարգելման ու կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի հետ համագործակցության իրենց փորձով: Հույս ունեմ, որ այդ քննարկումները հնարավորություն կտան մեզ ավելի ակնառու արդյունքներ գրանցել ոչ միայն հակամարտությունների հետևանքների հաղթահարման, այլ նաև դրանց կանխարգելման գործում»,- հավելել է ՄԱԿ պաշտոնյան:

Տպել
5689 դիտում

Առաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպ

850 հազար դոլարի ներդրում Կոտայքի մարզում (տեսանյութ)

Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղի տներից մեկում. ամբողջությամբ այրվել է տան տանիքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որոշումներ է ընդունել

Ոստիկանները Վանաձորում չարաշահումներ են բացահայտել․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

Հադրութի վարչակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից. Բակո Սահակյանը ներկայացրել է նոր ղեկավարին

ՀՀ գլխավոր շտաբի պետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Փամբակ գյուղի բնակիչն ապօրինաբար ծառեր է հատել, օգտագործել տան ջեռուցման համար

Տաշիր համայնքում երեխաները հնարավորություն կունենան բացահայտել իրենց տաղանդները․ Սուրեն Պապիկյան

Վ․ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ԿՀԴՊ եւ ՔՀ գլխավոր վարչությունների անձնակազմի հետ. տրվել են հանձնարարականներ

Սա Հայաստանի ժողովրդավարացման ժամանակն է. Լենա Նազարյանի հոդվածը՝ անցումային արդարադատության մասին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ

Երեւանի «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է եղել

Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց․ Աննա Նաղդալյան

Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների եւ ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսեւորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետները տպավորված են վերջին 10 տարիներին ՀՀ ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձակուրդ է գնում, նրան կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը