Հայաստանը վերաարտահանում է դեպի ՌԴ թուրքական լոլի՞կ. Ռուսաստանը կասկածում եւ ստուգում է

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր» գերատեսչությունը կասկածում է, որ Հայաստանը դեպի ՌԴ է վերաարտահանում թուրքական լոլիկն: Ըստ այդմ, գերատեսչությունն ապրիլի 11-ից ստուգումներ կիրականացնի հայկական ձեռնարկություններում:

Այս մասին հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունից ու նշում, որ Հայաստանում «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել թուրքական լոլիկը հանրապետության տարածքում արտադրվածի անվան տակ արտահանելու համար»:

Նշվում է, որ խնդիրը ապրիլի 6-ին քննարկվել է «Ռոսսելխոզնադզորի» բանակցություններում ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության փոխղեկավար Եղիշե Մարգարյանի հետ:

Ռուսական «Կոմերսանտը» հիշեցնում է, որ Հայաստանից ռուսական շուկա լոլիկ է արտահանում հիմնականում 2 ընկերություն «Սպայկա» ՍՊԸ-ն եւ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրությունը, այնպես էլ լոլիկ են մթերում այլ արտադրողներից: «Սակայն վերջին 6 օրում վերոնշյալ կազմակերպությունները ՌԴ են ներկրել գրեթե 2000 տոննա լոլիկ: Արտադրության ծավալների աճն ու դեպի ՌԴ առաքումների ինտենսիվությունը վկայում են թուրքական լոլիկի հնարավոր վերաարտահանման մասին»,-հայտարարել է ռուսական գերատեսչությունը, գրում է թերթը:

Իրավիճակը պարզաբանելու նպատակով «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմից տեղեկություններ է պահանջել երկրում լոլիկ արտադրողների մասին, ինչպես նաեւ 2018-ին աճեցման ծավալների եւ արտադրման վայրերի մասին: Եղիշե Մարգարյանը խոստացել է անհրաժեշտ տվյալները ներկայացնել ապրիլի 10-ին:

Հիշեցնենք, որ նմանատիպ մեղադրանքներով «Ռոսսելխոզնադզորը» հանդես էր եկել նաեւ 2016-ին:

Ըստ «Սպայկա» ընկերության տվյալների, 2016-2017թթ. ջերմոցային լոլիկի արտահանումը Հայաստանից հասել է տարեկան 30.000 տոննայի:

Պանրամենիան լրատվականը հիշեցնում է, որ 2017-ի նոյեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է մրցակցել ռուսական շուկայում այժմ իշխող լոլիկի մատակարարների հետ եւ նույնիսկ «նեղել» նրանց: 2018-ի մարտին Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 32 մլն դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել «Սպայկա» ընկերության հետ: Վարկի նպատակն է օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման եւ արտահանման ծավալների ընդլայնման գործում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի եւ բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կգ եւ 2 միլիոն կգ համապատասխանաբար:

Տպել
8298 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն