Գույք՝ վերանորոգման դիմաց. ծնողն ահազագում է, դպրոցի տնօրենն ու դասղեկը՝ հերքում

Տավուշի մարզի Կողբ համայնքի N2 միջնակարգ դպրոցի ծնողներից ահազանգ է ստացվել «Հայկական ժամանակի» խմբագրություն, ըստ որի՝ վերջերս դպրոցին տրամադրված գույքը դասարաններին է բաշխվել միայն պայմանով. հատակն ու պատերը կներկվեն, գույք կունենան, չեն ներկվի, կզրկվեն նոր սեղան-աթոռից:

«Դպրոցը գույք է ստացել, եւ այդ գույքն օրենքով պիտի բոլոր դասարաններին տան, բայց պայման է դրած՝ որ դասարանը կվերանորոգվի՝ հատակը կներկվի, պատերը կներկվեն, այդ դասարանն էլ կստանա: Դպրոցում հրաժարվել է միայն մեկ դասարան: 8-րդ դասարանի դասղեկն ինքը անձամբ ասել է՝ եթե պայմանը դա է, ինձ գույք պետք չէ, ես իմ երեխաներին չեմ թույլ տա հատակը վերանորոգել»,- տեղեկացնում է ծնողներից մեկը՝ երեխաների համար անհանգստանալու պատճառով անունը հրապարակել չցանկանալով:

Նշվում է, որ յուրաքանչյուր դասարանում աշակերտներից պահանջվել է 1000-1500-ական դրամ՝ ըստ նրանց քանակի: Բարձր դասարաններում ներկման աշխատանքներն, ըստ այդմ, կատարել են աշակերտները, ցածրերում՝ ծնողները:

«Ամբողջ դպրոցում միակ հասկացող, խիստ, բայց եւ ընկերական ուսուցչուհին երեւի այդ 8-րդ դասարանի դասղեկն է: Արտակարգ ուսուցչուհի է, եւ երեխաները ենթարկվում են, եւ պահանջում է, եւ լավ սովորեցնում է: Ու ճիշտն էլ երեսին ասում է: Եթե տվյալ բանը իրեն դուր չի գալիս, ինքը կմտնի, անմիջապես տնօրենին կասի՝ դու սխալ ես անում: Այդքան ազնիվ մարդ է»,- մանկավարժ Սուսաննա Ավագյանի մասին դրական խոսքեր ասաց ծնողներից մեկը:

Ավելացրեց, որ կան ընտանիքներ, որոնց երեք երեխաները հաճախում են այս դպրոց, եւ նրանք ստիպված են միանգամից երեք երեխայի գումար վճարել, այն դեպքում, երբ օրինակ աշխատանք չունեն կամ հաշմանդամության թոշակ են ստանում:

Կողբի միջնակարգ դպրոցում, ըստ ահազանգի, հաճախ է դրամահավաք կազմակերպվում այս կամ այն պատճառով: Բայց ծնողների համբերության բաժակը երբեմն լցվում է. «Ծնողկոմիտե ունենք, որոշողը ինքն է, ոչ մեկի հետ հաշվի չի նստում: Երեւի բոլոր դասարաններում է էդպես. զանգում են, ասում՝ այսքան փող, ասենք՝ հազար դրամ, հազար հինգ հարյուր դրամ, ութ հարյուր դրամ: Մեծ գումար չէ, բայց դա պարտադրելը ճիշտ չէ»:

Դպրոցի տնօրեն Ամալյա Ղարագյոզյանը, անդրադառնալով գույքը պայմանով տրամադրելու մասին բողոքին, վստահեցրեց, թե աշակերտների եւ ուսուցիչների առաջ նման խնդիր չի դրվել: Բայց նաեւ չհերքեց, որ եղել են դասարաններ, որոնք ներկել են իրենց դասասենյակները:

«Մարտի 3-ին մենք գույք ստացել ենք «Հայ դպրոց» հիմնադրամից՝ որպես օգնություն սահմանամերձ դպրոցին: Տրամադրվել են աշակերտական սեղան-աթոռներ, ուսուցչի սեղան-աթոռներ, գրատախտակներ եւ կախիչներ: Գույքը բաժանվել է տարրական բոլոր դասարաններին՝ առաջինից մինչեւ չորրորդ: Տրամադրել ենք նաեւ 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններին: 8-րդ դասարանին չի տրվել, որովհետեւ նրանց գույքը լրիվ նոր է եղել, որը գնել ենք անցյալ տարի եւ առկա են բոլոր փաստաթղթերը: «Հայ դպրոց» հիմնադրամի նվիրած գույքից տրամադրվել է նաեւ 9-րդ դասարանին, երկու 10-րդներին, ինչպես նաեւ ֆիզիկայի եւ կենսաբանության լաբորատորիաներին»,- մանրամասնեց Ամալյա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ 11-րդ եւ 12-րդ դասարաններում եւս գույքը թարմ է եւ նորով փոխարինելու կարիք չի զգացվել:

Անդրադառնալով, այդուհանդերձ որոշ դասարաններ ծնողների միջոցներով ներկվել-կարգի բերվելուն, հաստատության տնօրենն ասաց. «Մի քանի դասարաններ գարնան արձակուրդի ժամանակ հատակը մի անգամ ներկել են, չեմ ժխտում, բայց նաեւ դասասենյակ կա, որ ընդհանրապես ոչ մի այդպիսի աշխատանք չի կատարվել, սակայն նոր գույքը դրված է: Առանց ծնողական խորհրդի ոչ մի աշխատանք չի կատարվել: Դպրոցը շահագործվել է 1972 թվականին ու մինչեւ հիմա ոչ մի անգամ հատակը չի փոխվել: Նույնիսկ դասասենյակ ունենք, որ ոչ հատակն է  վերանորոգված, ոչ ներկ ենք քսել: Ծնողական խորհուրդը ինքը որոշել է, ինքն էլ նախաձեռնել: Ես նույնիսկ միջամտել, ասել եմ՝ որ դասասենյակի հատակը հնարավոր չէ, մի էլ ներկեք»,- ասաց Կողբի հանրակրթական հաստատության ղեկավարը:  

8-րդ դասարանի դասղեկ Սուսաննա Ավագյանը նույնպես պնդեց, թե «գույք՝ վերանորոգման դիմաց» պայման իր առջեւ չի դրվել: Ու նույնիսկ ինքն էլ այսօր խոսել է երեխաների հետ, որ եթե հնարավորություն լիներ եւ իրենք նույնպես դասասենյակը ներկեին, դասապրոցեսն ավելի հաճելի կլիներ:

Ասաց նաեւ, որ երբ այսօր մտել է դասասենյակ, ուրախացած երեխաներից տեղեկացել է, որ տնօրենը եկել է, տեսել, որ գրատախտակը հին է, ասել է՝ նորն են տրամադրելու: Այդ մասին, ի դեպ, նշեց նաեւ Ամալյա Ղարագյոզյանը:

«Առհասարակ այդպիսի բան չի եղել: Տնօրինությունն առհասարակ ոչ մի բան չի առաջարկել, որ կա՛մ ներկեք ձեր դասարանը, կա՛մ չներկեք: Դասարաններ կան՝ ոչ մի աշխատանք չի արվել, բայց ընտիր, նոր գույքը ստացվել է: Ձեզ շատ սխալ տեղեկություն են տվել: Ապատեղեկատվություն է դա: Ես անկեղծ ձեզ ասում եմ՝ այդպիսի խոսք էլ չի եղել: Եթե իմ դասարանից է բողոքը, կուզենայի այդ ծնողին ասել՝ ինձ գովել պետք չէր, ճիշտ խոսել էր պետք»,- եզրափակեց 8-րդ դասարանի դասղեկը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 10-ի համարում:

Տպել
3817 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն