Գողություն՝ սեփական դիմումի համաձայն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

10/04/2018 schedule14:30

Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել պետական հաշվեկշռից եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Ըստ այդմ՝ հանձնարարվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ ԱԱԾ տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ մտավ երեկվանից։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը դիմում է գրել՝ պահանջելով պետության հաշվեկշռից օտարել եւ անհատույց իրեն տրամադրել կառավարական հսկա առանձնատունը:

Եթե անգամ գործում է պաշտոնաթող նախագահի՝ պետությունից անհատույց բնակարան ստանալու կարգը, եւ Ս. Սարգսյանը կարող է իր համար բնակարան ընտրել, ի՞նչ սկզբունքով է այդ հսկայական առանձնատունը յուրացնում: Ընդ որում, նրա ընտանիքն ամենեւին մեծ չէ. երկու հոգի են՝ ինքն ու կինը:

Օրինակ, տասը երեխաների մայր Ծաղիկ Վարդանյանը տարիներ շարունակ դիմում է տարբեր գերատեսչություններին՝ իր մեծ ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով, սակայն ոչ մի արձագանք: «Ի վիճակի չենք բետոնե հատակին քնել, դժվար է: Մի ննջարանում երկու աղջիկներս երկու ծեր տատիկների հետ են քնում, երկու երեխաներս էլ հատակին են քնում»,- հիմնավորում է կինը բնակարան ունենալու իր ցանկությունը:

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտ 7400 բազմազավակ ընտանիք կա։ Մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւանում 1200 բազմազավակ ընտանիք կա, 130 000 բնակիչ ունեցող Արագածոտնի մարզում՝ 565 ընտանիք կա: Դարձյալ պաշտոնական գնահատականով՝ այս ընտանիքիների մեծ մասն աղքատ է եւ ունի բնակարանային խնդիրներ: ՀՀ-ում  աղքատությունը 30 տոկոս է:

Նման ձեւով երկիրը կառավարող նախագահը բարոյական իրավունք ունի՞ իր կնոջ հետ զբաղեցնել հսկայական առանձնատուն:

Ընդ որում, նա չի ցանկանում հեռանալ նաեւ Բաղրամյան 26-ից: Այն դեպքում, երբ այդ հասցեն նախագահական նստավայր է: Իսկ ինքը չի հավակնում, այլ ցանկանում է դառնալ վարչապետ:

Սերժ Սարգսյանը ճարպիկ է եւ, խոշոր հաշվով, որեւէ օրենք չի խախտել: Ի պաշտոնե՝ կարո՞ղ է հավակնել բնակարանի: Կարող է: Նա էլ դիմում է գրել ու պետությունից պահանջել կառավարական առանձնատունը: Եթե հիմա նման հնարավորություն ունի, ինչու՞ չօգտվել:

Պահից օգտվելու եւ հնարավորինս ամեն ինչ կորզելու խնդիրը Հայաստանի իշխող վերնախավի դեպքում գրոտեսկի է հասել:

Սա նույն տրամաբանությունն է, որով այսօր Առինջում ունենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան դպրոց եւ մոր՝ Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզ: Ծնողները, փառք Աստծո, ողջ եւ առողջ են: Սակայն քանի դեռ որդին այսօր հնարավորություն ունի անվանակոչել դպրոցն ու մանկապարտեզը, ինչու՞ չանի:  Վաղը հայտնի չէ՝ կունենա՞ նման հնարավորություն:

Տարոն Մարգարյանը քաղաքապե՞տ է: Հետեւաբար նրա հայրը՝ Հայաստանի երբեմնի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, «Հայ մեծեր»-ի շարքում է՝ Նարեկացու, Կոմիտասի, Թումանյանի կողքին է: Անդրանիկ Մարգարյանին շատերն են հիշում՝ իբրեւ բարի, խաղաղ ղեկավարի: Սակայն նրա անունն է կրում մայրաքաղաքի համար 29 դպրոցը: Դպրոցի բակում նրա կիսանդրին է: Ստեփանավանի մշակույթի պալատը եւս Անդրանիկ Մարգարյանի անունն է կրում: Ճարտարագիտական համալսարանում, Հյուսիսային համալսարանում կան նրա անունով լսարաններ: Կոմիտասի անվան պանթեոնում Մարգարյանի մահարձանն ուղղակի ստվերել է Կոմիտասի, մյուս մեծերի համեստ տապանաքարերը: Տարոն Մարգարյանի տան հասցեն էլ հարմարեցված է այնպես, որ «գոլդ» համար ունենա՝ 77/7, երբ պարզ հաշվարկով Բաբաջանյան 20 է:

Սա է իշխող համակարգի փիլիսոփայությունը՝ ճարպկորեն օգտվել ունեցած լծակներից՝ անգամ ծիծաղելի լինելու գնով: 

Եվ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից յուրաքանչյուրն ունի ի՜ր այսպիսի անձնական պատմությունը:

Մամուլում լուրեր եղան, որ երկու հայ օլիգարխ ուղեւորվել են Դուբայ` հանգստանալու: Ընդ որում, հանգստանալու համար ընտրվում են ամենաթանկ հյուրանոցները, որտեղ մեկ օր գիշերելու արժեքը մեկ անձի համար մինչեւ 7000 եվրո է: Ուրիշի գրպանի գումարը հաշվելը վատ տոն է. ի վերջո, մարդն իր միջոցներով կարող է հանգստանալ որտեղ եւ ինչպես ցանկանա: Պարզապես այն մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ շքեղության նման գրոտեսկային աստիճան, որը պայմանավորված է ոչ թե փողի քանակով, այլ չհղկված ճաշակով ու վատ դաստիարակությամբ,  Հայաստանի ներքաղաքական կյանքում ունեն լուրջ դերակատարություն:

Եթե բարձրաստիճան պաշտոնյան, զինվորականը թուլություն ունի շքեղությունների հանդեպ, եթե նա տուն է կառուցել Հաղթանակ զբոսայգու կտրված անտառի տարածքում, եթե նա յուրացնում է պետական ունեցվածքը՝ կառավարական տունը, այդպիսի պաշտոնյաները չեն կարող գրագետ պետություն ղեկավարել: Առավել եւս, եթե քո ղեկավարած երկրում մարդկանց 30 տոկոսն աղքատ է, եթե բազմազավակ ընտանիքներ բնակարանի կարիք ունեն, իսկ դու պետությունից թռցնում ես պետության սեփականությունը, ապա դա ունի մեկ անուն՝ յուրացում: Սա էլիտար, պրոֆեսիոնալ գողություն է՝ առանց մատնահետքերի: Այլ է երեք անչափահաս երեխաների եւ բանակում ծառայող որդի ունեցող Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի դեպքը: Նա եւս գողություն է արել՝ ծանոթուհու բնակարանից 10 000 դրամ է գողացել եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Զինվոր որդին հոսպիտալում է, անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամ է, մյուսը վիրահատության անհրաժեշտություն ունի: Նրա պատիժը կարող էր մեղմ լինել, սակայն կա «առանձնապես վտանգավոր ռեցիդիվ»՝ նա նախկինում եւս դատապարտված է եղել՝ պանիր եւ մեկ տուփ պահածոյի գողության համար:

Տպել
17559 դիտում

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը