Վաշինգտոնում քննարկվել է ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ

Լուսանկարում՝ Ջեֆրի Մանկոֆը, Միրիամ Լանսկոյը, Փոլ Սթրոնսկին եւ Քենեթ Յալովիցը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում . 02.04.18

Վաշինգտոնում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում ապրիլի 2-ին տեղի ունեցավ «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպիսին պետք է լինի Արեւմուտքի արձագանքը» խորագրով քննարկումը:

Քննարկմանը ներկայացված էին Ժողովրդավարության ազգային հիմնադրամը, Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը եւ Վուդրո Վիլսոնի միջազգային գիտահետազոտական կենտրոնը: Նշված կազմակերպությունների, այդ թվում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի մասնագետները եւ հետազոտությունները դեռեւս անցյալ դարից իրական ազդեցություն ունեն ոչ միայն ԱՄՆ արտաքին քաղաքականության, այլեւ ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Թերեւս, հենց այդ է պատճառը, որ տարատեսակ դավադրությունների տեսություններով այս կազմակերպությունները մեղադրվում են «Համաշխարհային գաղտնի կառավարության» գործիք լինելու մեջ:

Ինչեւէ, վերադառնանք իրականություն: Քննարկման ընթացքում բարձրաձայնված հարցերը մեծապես առնչվում էին Հայաստանի նկատմամբ տարվող եւ տարվելիք քաղաքականությանը, Արցախի խնդրին, սակայն անդրադարձ եղավ նաեւ մեր ներքաղաքական իրավիճակին եւ քաղաքական նոր մոդելին:

Մասնավորապես, «Ժողովրդավարության ազգային հիմնադրամում» Ռուսաստանի եւ Եվրասիայի գծով ավագ տնօրեն Միրիամ Լանսկոյը, խոսելով ներքաղաքական վիճակի մասին, նշեց, որ 2008 թվականից հետո տեղի ունեցած խոշոր ակցիաների մեջ նկատվում է ապաքաղաքականացում: Նրա խոսքով, երիտասարդության լայն մասնակցություն ունեցող շարժումներն ուղղված են սուղ սոցիալական նպատակների: Նա այդ երեւույթը բացատրում է ոչ թե քաղաքական պահանջների, այլ քաղաքական կազմակերպությունների եւ գործընթացների հանդեպ հավատի բացակայությամբ:

«Եթե խոսեք այդ երիտասարդների հետ, կամ լսեք նրանց հարցազրույցները, ապա կտեսնենք, որ նրանք չեն հավատում քաղաքական գործընթացներին, կազմակերպություններին, կուսակցություններին», - ասաց Լանսկոյը:

Անդրադառնալով Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, նա նշեց, որ հասարակության արձագանքը անսպասելի էր:

«Իսկապես անսպասելի էր հարյուրավոր, իսկ երբեմն հազարից ավելի մարդկանց կողմից Սասնա ծռերին ցուցաբերած աջակցությունը»,- նշեց Լանսկոյը:

Ցուցարարների նկատմամբ բռնությունը ոստիկանների կողմից նա որակեց անհամաչափ, քանի որ, մեծ հաշվով, «այդ մարդիկ կապ չունեին ներսում գտնվող մարդկանց հետ»: Այդ իրավիճակը մտահոգիչ համարելով, Լանսկոյը, այդուամենայնիվ, կարծում է, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է, եւ հասարակությունն ինքնուրույն պետք է լուծի այն:

Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան եւ Եվրասիա» ծրագրի ավագ մասնագետ Փոլ Սթրոնսկին, անդրադառնալով քաղաքական մոդելի փոփոխությանը, ուշադրություն դարձրեց այն փաստին, որ թեեւ պետության գլուխը նախագահն է, սակայն իրական իշխանությունը ներկայացնում է վարչապետը: Նա խոսեց նաեւ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին, նշելով, որ եթե անգամ նա չլինի վարչապետը, ապա լինելու է իր վերահսկողության տակ գտնվող անձանցից մեկը: Բայց նման սցենարը Սթրոնսկին, այդուհանդերձ, քիչ հավանական համարեց, քանի որ «տասը տարի առաջ կարծիք կար, որ Սարգսյանը նախագահի կարգավիճակում լինելու է Քոչարյանի խամաճիկը», սակայն իրականությունն այլ ուղղությամբ զարգացավ:

Վուդրո Վիլսոնի կենտրոնի ներկայացուցիչ, նախկինում Վրաստանում ԱՄՆ դեսպան Քենեթ Յալովիցը գտնում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում պատերազմի վտանգը բացասաբար է ազդում ժողովրդավարության զարգացման վրա:

«Անընդհատ պատերազմի շեմին գտնվելու փաստը իշխանությունների համար՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները չզարգացնելու պատրվակ է հանդիսանում», - ասել է նա:

Արցախյան խնդրի վերաբերյալ բանախոսները հիմնականում համակարծիք էին: Նրանց կարծիքով Քառօրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի աջակցության բացակայությունը սկզբում հիասթափություն առաջացրեց, ապա դրդեց Հայաստանին Արեւմուտքի հետ հարաբերությունները ամրապնդելու փորձեր կատարել:

Միրիամ Լանսկոյի կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է աշխատի Մինսկի խմբի շրջանակներում մշտադիտարկման ավելի լայն մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Փոլ Սթրոնսկիի կարծիքով՝ նոր պատերազմը կարող է տարածաշրջանի համար հսկայական հետեւանքներ ունենալ՝ անուղղակիորեն ներգրավելով Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:

Քենեթ Յալովիցը, որը Վրաստանում ԱՄՆ դեսպանն է եղել եւ տարածաշրջանի հետ ոչ միայն մոտիկից, այլեւ, կարելի է ասել, անձամբ է ծանոթ, հատուկ ուշադրություն դարձրեց Արցախյան հարցին եւ մասնավորապես Քառօրյա պատերազմին: Նա չի հավատում պնդմանը, թե Ռուսաստանն է 2016 թ. ապրիլին պատերազմ հրահրել՝ Ռուսաստանին դա պետք չէ:

«Այլ հարց է՝ արդյո՞ք Ռուսաստանը հետաքրքրված է հարցի կարգավորումով, թե՞ նրան ձեռնտու է ներկայիս իրավիճակի պահպանումը», - ասաց Յալովիցը:

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը հետաքրքրված չէ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու մեջ, քանի որ այս իրավիճակը թույլ է տալիս երկու կողմերին զենք վաճառել:

Նախկին դեսպանը լավատես չէ վերջնական կարգավորման առումով: Նրա խոսքով, թեեւ Մինսկի խումբն աշխատում է այդ ուղղությամբ՝ համակողմանի ցանկություն չկա հարցը լուծելու: Նա զուգահեռներ տարավ ներկա վիճակի եւ 2001-2002 թթ. Քի Վեսթի գործընթացի միջեւ՝ նշելով, որ վերջինս լավ սկիզբ եւ ընթացք ունեցավ, սակայն ավարտվեց ոչնչով, քանի որ առաջնորդները չէին փորձել խոսել իրենց ժողովուրդների հետ, չէին բացատրել փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը:

Յալովիցի կարծիքով, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգները, կարող են դրական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում:

«Հիմնական բանը, որ մենք կարող ենք անել, եւ, վստահ եմ՝ ռուսները նույնպես, դա ռազմական գործողություններ թույլ չտալն է»-նշեց Յալովիցը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Արեւմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հնարավոր քաղաքականությանը՝ Միրիամ Լանսկոյը նշեց տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցությունը:,

«Հայաստանում առկա է արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտ, որին կարելի է աջակցել եւ ավելի սերտ համագործակցություն ծավալել դրա հետ», - ասաց Լանսկոյը, հավանաբար նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նաեւ պետք է լուրջ աջակցություն ցուցաբերի Հայաստանում դեմոկրատական արժեքների զարգացմանը: Բացի այդ, նա նշեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնությունը, որը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է շուրջ 5 անգամ:

Հայաստանին տրամադրվող օգնությանն անդրադարձավ նաեւ Քենեթ Յալովիցը, խոսելով Ազգային Ժողովի հայ-ամերիկյան բարեկամական խմբի ԱՄՆ կատարած այցի մասին:

«Հայաստանի նման երկրներին, որոնք ինքնուրույն գալիս են եւ փնտրում են աջակցություն՝ մենք պետք է տրամադրենք այն», - ասաց նախկին դեսպանը:

Ընդհանուր առմամբ քննարկման ընթացքում նկատվում էր որոշակի զգուշավորություն, բայց եւ մեծ հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ: Հետաքրքրությունը հասկանալի է եւ նորություն չէ. վերջին մի քանի տարիներին շատ է խոսվում այն մասին, որ ԱՄՆ-ն փորձելու է Հայաստանը (եւ ոչ միայն) դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց: Անվանի եւ հզոր գիտահետազոտական կազմակերպությունների մասնակցությամբ այս քննարկումը խոսում է այդ վարկածի օգտին, սակայն այս կազմակերպությունները սովոր են տասնամյակներ առաջ սցենարներ մշակել, ուստի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունն առաջիկայում զգալի փոփոխությունների, թերեւս, չենթարկվի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:

Տպել
2497 դիտում

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)