Թվաբանական անոմալիաներ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացան նախագահական արտահերթ ընտրությունները: Ոչ մի անակնկալ, բնականաբար, չգրանցվեց. Իլհամ Ալիեւը հետագա 7 տարվա (եթե, իհարկե, ֆորս-մաժորներ չլինեն) ընթացքում կշարունակի ղեկավարել երկիրը: Ալիեւը, ըստ exitpoll-երի տվյալների, ստացավ ընտրողների շուրջ 83 տոկոսի ձայները: Կասկած չկա, որ մի քանի օրից ԿԸՀ պաշտոնական թվերը, մոտավորապես նույն մակարդակի վրա են լինելու: Ալիեւը, խոշոր հաշվով, մրցակից չուներ. մնացած 7 թեկնածունից առնվազն 6-ը դրածո ընդդիմադիրներ էին եւ սեփական քարոզարշավի ընթացքում, մեծ հաշվով, իրականացնում էին Իլհամ Ալիեւի գովքը: Միակ թեկնածուն, որն ընդդիմադիր կեցվածքով էր հանդես գալիս Սերդար Չալալօղլուն էր: Նա 2003 թ. ընտրություններից հետո ոստիկանության կողմից կտտանքների էր ենթարկվել: Այդուհանդերձ, ինչպես պարզեց BBC-ի ադրբեջանական ծառայությունը, լայն հանրությանը հայտնի չէր թեկնածուներից ոչ ոք:

Ընտրությանը մասնակցած քաղաքացիների տոկոսը եւս շատ բարձր էր՝ 86,5 տոկոս:

Մաթեմատիկական անոմալիաները սկսվել էին դեռեւս նախընտրական շրջանում: ԿԸՀ ցուցակներում ներառված էր 5 միլիոն 300 հազար ընտրող, մինչդեռ, ըստ Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի՝ Ադրբեջանում բնակվում են ընտրության իրավունք ունեցող 7 միլիոն մարդ:

Այդ առիթով հետաքրքիր հայտարարություն է արել ԿԸՀ ղեկավար Մազախիր Պանախովը: Պատասխանելով BBC-ի ադրբեջանական ծառայությանը, նա հայտարարել է, որ «ձայնի իրավունքը չի սահմանափակվում ընտրողների ցուցակով»:

«Ընտրական ոչ մի ցուցակ կատարյալ չէ. ինչ-որ մեկի անունը կավելանա ցուցակում, մյուսինը՝ դուրս կգա», - ասել է Պանախովը եւ հավելել, որ նման դեպքերի համար կան լրացուցիչ ցուցակներ:

Սակայն դա միակ խնդրահարույց երեւույթը չէր: Նույն BBC-ի հաղորդմամբ՝ տեղական ընտրական շատ հանձնաժողովների անդամներ տեղյակ չէին ոչ միայն քաղաքացիների, այլեւ իրենց պարտականությունների մասին: Օրինակ, Խիրդալանի շրջանի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովականները չգիտեին, որ պարտականությունները կատարելիս չի կարելի նարդի խաղալ:

Այդուհանդերձ, այս եւ այլ նմանատիպ խախտումները վրիպել են դիտորդների աչքից: Գրեթե 60 հազար դիտորդներ, որոնցից 890 միջազգային, հետեւել են Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքին եւ լուրջ խախտումներ չեն արձանագրել: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակելու է իր զեկույցը ապրիլի 12-ին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը հետաքրքիր է այն առումով, որ դրանում ավանդաբար անդրադարձ է լինում մամուլին՝ այդ թվում՝ ընդդիմադիր, ինչն Ադրբեջանում, մեղմ ասած, բարդ է գտնել: Բանն այն է, որ անցյալ տարվա մայիսին մի շարք լրատվամիջոցներ արգելափակվեցին «բռնություն, ատելություն եւ ծայրահեղականություն քարոզելու համար»:

Այս ընտրությունները պետք է կայանային հոկտեմբերին, սակայն փետրվարին Ալիեւը որոշեց կես տարով շուտ անցկացնել դրանք: Նման որոշումը բացատրող ամենատարբեր պատճառներ են նշվում՝ 2025 թ. նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չխանգարելու միտումից մինչեւ հնարավոր պալատական հեղաշրջման փորձի կանխում:

Պալատական հեղաշրջումը դիտարկվում է Իլհամ Ալիեւի (Նախիջեւանյան) եւ նրա կնոջ (Փաշաեւների) կլանների միջեւ մշտական պայքարի համատեքստում: Հարկ է նշել, սակայն, որ գործնականում սա արդեն վաղուց միեւնույն կլանն է: Իլհամ Ալիեւից հետո, ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահությունը ժառանգելու է նրա որդին՝ Հեյդարը, որն այս պահին 21 տարեկան է եւ ադրբեջանական սահմանադրության համաձայն կարող է իր թեկնածությունն առաջադրել արդեն 4 տարի անց: Հեյդար կրտսերը միաժամանակ ներկայացնում է երկու կլանները, ինչը, հավանաբար, կբավարարի երկու կողմերին էլ, եւ նրանք կշարունակեն արդեն ներկլանային պայքարը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարին, ապա վստահաբար կարելի է ասել, որ լուրջ փոփոխություններ Բաքվի հռետորաբանության մեջ չեն նկատվելու: Ներքին լսարանի համար Ալիեւը շարունակելու է Երեւանը «պատմական Ադրբեջանի» մաս անվանել, իսկ արտաքին քաղաքականությունը կառուցվելու է էներգակիրների արտահանման վրա: Միամտություն է՝ ակնկալել, թե Եվրոպան կամ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառեն բռնապետական երկրի նկատմամբ, եթե այն դուրս չի գալիս իրենց խաղի օրենքների սահմաններից: Օրինակ՝ չի փորձում սեփական ճանապարհով զարգանալ, կամ պատերազմ հրահրել մի տարածաշրջանում, որտեղ պետք չէ: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը մոտ ապագայում Ալիեւը չի անելու:

Ադրբեջանին ձեռնտու է թե՛ իր հասարակության զարգացման մակարդակը, թե՛ Արցախի կիսապատերազմական վիճակը: Հիշելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ հայկական եւ ադրբեջանական ընտրություններից հետո բանակցությունները շարունակվելու են՝ չի բացառվում, որ որոշակի ցուցադրական ակտիվություն կնկատվի նաեւ բանակցային գործընթացում, թեեւ սահմանային լարվածության աճը վերջին օրերին այլ բանի մասին է խոսում:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

Տպել
5515 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար