ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրում է ՀՀ քաղաքացու պատվերով. Շարմազանով

Արդեն տեղեկացրել էինք, որ քիչ առաջ ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թեեւ նրա անունը պաշտոնապես հայտարարելու են երկուշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, իսկ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում կընտրեն վարչապետին:

«Սա չի նշանակում, որ «Հանրապետականում» այլ գործիչներ չկան, բայց լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է»,- ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, այս որոշումը կայացրել է՝ առաջնորդվելով իր միակ պատվիրատուի՝ ՀՀ քաղաքացու պատվերով: Ինչ վերաբերում է հենց այս պահին այս որոշման դեմ պայքարող տարբեր նախաձեռնություններին, այդ թվում «Քաղաքացիական պայմանագրին», ապա ԱԺ փոխնախագահն ասաց.

«Յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է օրենքով սահմանված կարգով ներկայացնել իր տեսակետը, բոլոր ակցիաներին, որոնք չեն հակասում Սահմանադրությանը, նորմալ եմ վերաբերում: Բայց Սահմանադրությունը մեզ է վերապահել առաջադրել վարչապետին, ՔՊ-ն թող իր գործընկերներին համոզի: ՔՊ-ն այսօր փոքրամասնություն է հենց իր ֆրակցիայում, այսօր առնվազն 5 պատգամավոր ԵԼՔ-ից ԱԺ-ում էին, թող բարի լինեին, համոզեին իրենց ֆրակցիայի գործընկերներին, ապա խոսեն ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կամ «Ծառուկյան» դաշինքից»:

 Հարցին, թե ինչ պիտի այսօր լիներ, որ ԵԼՔ-ի պատգամավորների ակցիան ստացվեր, որն իր իսկ խոսքով չէր ստացվել, Շարմազանովը պատասխանեց.

«Մենք սադրանքների չենք տրվում, մենք շատ հանգիստ, լուրջ իրականացնում ենք մեր աշխատանքը, եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ իշխանությունը պիտի տրվի սադրանքներին, մեր նյարդերը տեղի են տալու, ապա պետք է հասկանան, որ մենք ունենք այնքան քաղաքական հասունություն, այնքան ենք սիրում մեր երկիրը, որ սադրանքների չենք գնալու, մեզ պետք է ժողովրդավարական Հայաստան, ոչ թե ցնցումներ»:

ՀՀԿ-ում դեռ չեն քննարկել առաջին փոխվարչապետի ու երկու փոխվարչապետների թեկնածության հարցերը. «Բոլոր այդ հարցերին ժամանակ կունենանք անդրադառնալու, խորհրդի նիստին կքննարկենք այդ հարցը, այս պահին մենք միայն պետք է ներկայացնենք ԱԺ վարչապետի թեկնածուին»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փոխվարչապետերի հարցը կքննարկեն հետագայում: Շաբաթ օրը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստը:

Տպել
2946 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան