«Նույն երկնքի տակ». Հայ և թուրք երիտասարդների մասնակցությամբ նոր նախագիծ

12/04/2018 schedule08:25

Թուրք և հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվող «Նույն երկնքի տակ» խորագրով ծրագրի առաջին մասը շուտով կավարտվի։ Նախագծի նպատակն է՝ պարզել, արդյոք միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, փակ սահմաններով, վարչական և առևտրական կապերը խզած երկու երկրում՝ Թուրքիայում և Հայաստանում բնակվող երիտասարդները կարող են մտածել ընդհանուր ապագայի մասին։

Ermenihaber-ի փոխանցմամբ, ծրագրին մասնակցող 15-35 տարեկան շուրջ 80 երիտասարդի ուղղվել է հետևյալ հարցը․ «Քեզ համար ինչպիսի՞ ապագա ես ցանկանում և ինչպիսի՞ աշխարհում»։ Ստացված պատասխանները տեսագրվել և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր են պատրաստվել: Միևնույն ժամանակ ծրագրին մասնակից և միմյանց չճանաչող հայ և թուրք երիտասարդներին առաջարկվել է ձեռագիր նամակներ ուղղել միմյանց։ Նամակների հետ հասցեատերերին կհանձնվեն նաև հեղինակների լուսանկարները: Այս փուլի թուրքական (Իզմիր, Ուշաք, Այդըն) և հայաստանյան (Երևան, Գյումրի) մասը ավարտվել է: Բոլոր նամակների և տեսագրությունների սղագրությունները թարգմանվել են: Նամակները և լուսանկարները փոխադարձաբար հանձնվում են երիտասարդներին, հաստատվում են կապեր:

Բոլոր այս ջանքերով փորձ է կատարվել երկու ժողովուրդների միջև կամուրջ կառուցել։ Նախագիծը հավանության է արժանացել և աջակցություն է ստանում երկու երկրներում գործող մի շարք  հասարակական կազմակերպությունների կողմից։Աշխատանքների առաջին մասում իրենց ներդրումն են ունեցել Թուրքիայի Հրանտ Դինքի Հիմնադրամը իր ճանապարհորդական դրամաշնորհով, իսկ Հայաստանից՝ Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբարատորիայի «Արտ Կոմունան», Երևանի Մարդու իրավունքների տունը, Գյումրիի Երիտասարդական զարգացման կենտրոնը, Երևանի Կովկասյան հետազոտությունների կենտրոնը, որոշ մասնավոր դպրոցներ և համալսարաններ:

Նախագծի հեղինակ Թահիր Ունը այս ծրագրի շրջանակներում իրեն ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն է հայտնել որպես կամավոր հանդես եկած Գևորգ Գալտակյանին, Դուրու Օրսին, Օքան Դողանին, Էլեն Կոկչյանին, ֆրանսիացի ընկեր Իգա Վանդենհովին, ինչպես նաև մասնակիցներին և  բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նախագծի կայացմանը։

Ծրագրի երկրորդ հատվածում, որը կմեկնարկի առաջիկայում, նախատեսվում են  ցուցահանդեսներ Հայաստանում  և Թուրքիայում, գրքի տպագրություն, տեսագրությունների ներկայացում։ Բացի այդ, նախագծին նվիրված հատուկ կայք կստեղծվի, կամրապնդվեն կապերը հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների հետ, իսկ դրամաշնորհ գտնելու պարագայում միմյանց հետ նամակագրական կապ հաստատած հայ և թուրք երիտասարդների փոխադարձ այցելություններ  կկազմակերպվեն։

Տպել
2800 դիտում

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կկալանավորվեն․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

Սա իրավաբանություն չի. «Իմ քայլ»-ի պատգամավորը անհիմն է համարում ՍԴ-ի որոշումը

Դիլիջան քաղաքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան չորացած տերևներ, 25 ծառի կոճղ և 2 չորացած ծառ

Երեւանում, «Գրանդ Սպորտ»-ի մոտ բախվել են 3 ավտոմեքենաներ. կա տուժած

Գյումրու «Թռչունյան տան» խնդրից տեղյակ եմ. Ռուբեն Վարդանյանը չի բացառում, որ աջակցություն կտրվի երեխաների կենտրոնին

Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի մոտից անգամ առգրավվել են թուղթն ու գրիչը, տեսակցության իրավունք չի եղել. Կարապետյան

ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը գնահատել է ՀՀ ԶՈՒ դաշտային հոսպիտալը

Տեղի ունեցավ Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը (տեսանյութ)

Գյումրու ծերանոցը լուծարվեց. աշխատակազմը կառավարության որոշումը բոյկոտում է

Էմանուել Մակրոնը մտադիր է Անգելա Մերկելի և Բորիս Ջոնսոնի հետ միասին հանդիպել Էրդողանին

ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է». Կ. Վրթանեսյան