Ով, ինչու եւ ինչպես նշանակվեց երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը բուռն քննարկումների տեղիք տվեց սոցիալական ցանցերում: Նախկին տնօրենի ազատումը կապված է նրա՝ կենսաթոշակային տարիքի հետ: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Տաթեւիկ Բարսեղյանին, որը, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի բարեկամն է: Նշանակման հետ կապված քննարկումների առիթով Վանաձոր համայնքի ավագանու Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը Վանաձորի քաղաքապետարանից պահանջել է ներկայացնել այն որակական եւ մասնագիտական չափանիշները, որոնք հիմք կհանդիսանան նոր տնօրենի ընտրության հարցում. «Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այդ անձը մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Սա ցավալի իրականություն է, երբ Վանաձորի քաղաքապետի, կրթության եւ մշակույթի բաժնի պետի կողմից անտեսվում են Վանաձորի մշակույթի ոլորտը ներկայացնող բազմաթիվ արժանի մասնագետները։ Սա ես որակում եմ որպես հետընթաց քայլ, որը ոչ մի աղերս չունի Վանաձորի զարգացմանն ուղղված ծրագրերի եւ նպատակների հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ավագանու անդամը։

Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը Armtimes.com-ի հետ զրույցում մանրամասնեց Տաթեւիկ Բարսեղյանի անվան շուրջ ստեղծված աղմուկը, ինչպես նաեւ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու եւ ինչպես հենց նա նշանակվեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Տաթեւիկ Բարսեղյանը երաժշտական կրթություն ունի, երաժշտական դպրոց է ավարտել, նա կազմակերպչական լավ ջիղ ունի, ես չեմ մերժում բնականաբար, որ կոնսերվատորիա կամ ուսումնարան ավարտած լինեին, բայց քանի որ օրենքը չի արգելում եւ չի պարտադրում, համայնքի ղեկավարը նման որոշում կայացրեց եւ նշանակում արեց, միեւնույն ժամանակ նաեւ՝ այլ դիմումներ չկային»,-ասաց բաժնի պետը:

Բադյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես եղավ, որ թափուր հաստիքի համար միայն Տաթեւիկ Բարսեղյանը դիմեց. «Ինքն իմացել է, որ տնօրենը կենսաթոշակի է գնալու, դիմել է քաղաքապետին, քաղաքապետն էլ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, այլ դիմողներ չեն եղել, եթե լինեին, կքննարկվեր բնականաբար»,- ասաց նա, նշելով, որ պաշտոնի վերջնական հաստատումը պետք է կատարի համայնքի ավագանին: Բադյանը հերքեց, թե տնօրենի համար որեւէ մեկը միջնորդել է, մինչդեռ չբացառեց էլ, որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կինը Հայաստանի պետական արխիվի ղեկավարի հետ բարեկամական կապեր ունի:

Armtimes.com-ի հետ զրույցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տաթեւիկ Բարսեղյանը հայտնեց, որ ավարտել է Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, այնուհետ արդեն սովորել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժնում: Աշխատել է Վանաձորի արխիվի մասնաճյուղում որպես երկրորդ կարգի արխիվագետ, այնուհետ աշխատել է թիվ 13 ավագ դպրոցում, այնուհետ արդեն մանկավարժական համալսարանի քոլեջում:

Տաթեւիկ Բարսեղյանը չհերքեց, որ երաժշտական կրթությամբ չի աշխատել, բայց կրթություն ունի՝ դպրոցն է ավարտել: Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված կինը, անդրադառնալով իր՝ տվյալ պաշտոնում նշանակման շուրջ ստեղծված աղմուկին, ասաց. «Ես օրենքի ոչ մի խախտում չեմ կատարել, ցանկացած ՀՈԱԿ-ի տնօրեն կարող է լինել բարձրագույն ավարտ»,- ասաց նա: Բարսեղյանը հաստատեց, որ ՀՀ պետական արխիվի տնօրենի հետ բարեկամական կապեր ունի. «Իմ ամուսնու հորեղբայրն է»,- ասաց նա, հավելելով, որ ոչ ոք իր համար չի միջնորդել:

Տաթեւիկ Բարսեղյանը, չնայած դեռեւս ժամանակավոր պաշտոնակատարի դերում է, իսկ վերջնական հաստատումը տալու է համայնքի ավագանին, արդեն իսկ ծրագրեր է կազմել ողջ տարվա համար: Իսկ երբ հիշեցրեցինք, որ ինքը դեռեւս ժամանակավոր պաշտոնակատար է եւ գուցե ավագանին չհաստատի իր նշանակումը, ասաց. «Ես չգիտեմ, ժամանակը ցույց կտա՝ ավագանին կհաստատի, թե՝ ոչ, կարծում եմ՝ խնդիր չի լինի»:

Բարսեղյանն այդպես էլ չցանկացավ մեկնաբանել, թե ինչու իր անվան շուրջ նման աղմուկ բարձրացվեց. «Չգիտեմ, կոռեկտ չեմ համարում մեկնաբանել»:

Տպել
9162 դիտում

Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել. ՀՔԱՎ

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Սկանդալ Երեւանում. մանկապարտեզի երեխաների սնունդը գողացել եւ տեղափոխել են ռեստորան

Աշոցքի դահուկասպորտի փառատոնին կմասնակցի Սվիտալսկին, գուցե նաեւ ՀՀ կառավարության անդամներ

Ընտրական հանցագործության համար ազատազրկմամբ պատիժ նշանակել. դատախազը և ՀՀ վերաքննիչ դատարանը համակարծիք են

Անընդունելի ենք համարում անհիմն ոտնձգությունները ՀՀ դիվանագիտական անձնակազմի նվիրված ծառայության նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Ավելի քան 90 մլն դոլար. ԵՄ-ն Վրաստանը դրամական փոխանցումներով առաջ է անցել Ռուսաստանից

Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. ռադիոյի նոր ԺՊ-ն չի ցանկանում տնօրեն դառնալ

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է հոգեբուժական կենտրոնի տնօրենի ԺՊ. մինչեւ տնօրեն մեկ քայլ է

Երջանկության նախագիծ. Հովիկ Չարխչյան

2 բնակարան, 1 առանձնատուն. ի՞նչ ունեցվածք ունի վերջերս ՀԱՀ-ի քոլեջի դեկան նշանակված նախկին փոխվարչապետը

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ