Լարված իրավիճակ. քաղաքացիները փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը

Արդեն 40 րոպեից ավելի է, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում 200-ից ավելի քաղաքացիներ փակել են ճանապարհը եւ երթեւեկությունը կաթվածահար է եղել։

Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը, ճանապարհի փակման պատճառն այն է, որ բեռնատար վարորդները բողոքում են Կապի եւ տրանսպորտի նախարարությունից, քանի որ արդեն մի քանի օր է, նախարարության աշխատակիցները խոշոր չափի վարչական պատասխանատվության են ենթարկում բեռնատարների այն վարորդներին, ովքեր ավտոմեքենան թույլատրելի քաշից ավելի բեռ են բարձում։

Այս պահին ճանապարհը փակած անձանց հետ բանակցում են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Լեւոն Յազիչյանը, Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանը եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, Կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին, հակառակ դեպքում սպառնում են ճանապարհը չբացել, անգամ գիշերը նստացույց անել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ակցիայի մասնակիցների մեջ կան նաեւ քաղաքացիներ, ովքեր գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ եւ անհոդաբաշխ արտահայտություններ են անում միմյանց նկատմամբ։ Բանը հասավ անգամ նրան, որ սկսեցին միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցնել եւ միայն ոստիկանների միջամտությամբ ծեծկռտուքը կանխվեց։

Տպել
3047 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը