Սերժ Սարգսյանի վարչապետացումը վերջնական հուսահատության կհասցնի ազգին. Սերյոժա Օհանջանյան

Այսօր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կազմակերպած «Կենդանի գրադարան» միջոցառման հյուրն էր 27-ամյա Սերյոժա Օհանջանյանը: Վերջինս ինքնուրույն քայլել չի կարողանում՝ հենասայլակների օգնությամբ է շարժվում: Սերյոժա Օհանջանյանը «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահն է:

«ՀԺ»-ի հետ զրույցում երիտասարդն ասաց, որ իր նպատակն է՝ ուժերի ներածին չափով աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց: Սերյոժայի դիտարկմամբ՝ մինչ օրս հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող մի շարք որոշումներ են ընդունվել, բայց միայն տեսականում են դրանք կիրառվել, գործնականում, ըստ նրա, հաշմանդամ մարդկանց կյանքում որեւէ փոփոխություն չի եղել ու չի լինում: 

«Ո՞վ եմ ես, հաշմանդամ մի երիտասարդ, որը փորձում է օգնել բոլոր նման հոգսերով մարդկանց, ովքեր հուսալքված են եւ թերահավատ կյանքի նկատմամբ: Շատերն են կարծում, որ հաշմանդամ լինելն արդեն վերջն է, եւ դու պարզապես պետք է սպասես, ուղղակի սպասես՝ առանց լավատեսության, սակայն դա այդպես չէ, ես հիմա անում եմ մի աշխատանք, որն ինչ-որ չափով օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը փոքր-ինչ թեթևացնել»,-ասաց նա:

Սերյոժա Օհանջանյանի հետ զրուցեցինք նաև Հայաստանում տիրող իրավիճակի, հասարակության հիմնախնդիրների եւ այն հիմնական դժվարությունների մասին, որոնց բախվում են Հայաստանում ապրող անձինք: Սերյոժա Օհանջանյան անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի վարչապետացմանը, ասելով, որ սա Հայաստանի քաղաքացիներին վերջնական հուսահատության է հասցնելու:

Սերյոժա Օհանջանյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց շահերը պաշտպանված չեն, նրանք՝ սկսած միջնակարգ կրթությունից՝ վերջացրած աշխատանքի տեղավորվելու հարցերից, բազմաթիվ խնդիրների են բախվում:

«Յուրաքանչյուր օր հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են խնդիրների, եւ երբ որ այդ խնդիրներն ուսումնասիրվում են, պետք է յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերվի, որն այսօր մեր կառավարությունը չի կարողանում անել»,-ասաց Սերյոժա Օհանջանյանը:

Ընդգծեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում սկսվում են հենց հիվանդանոցից, ապա ընտանիքից եւ այդպես շարունակվում: Նրա վստահեցմամբ՝ չկա հատուկ մասնագիտացված մոտեցում, չունենք սոցիալական աշխատողների ինստիտուտ, որն ինչ- որ չափով աջակից կլինի հաշմանդամություն ունեցող անձանց ծնողներին:

«Ցավոք, այսօր որոշ հիվանդանոցներում չկան համապատասխան հոգեբան-մասնագետներ, ովքեր կարող են երեխայի հաշմանդամության մասին լուրը ճիշտ հասցնել ծնողին»,-ասաց նա: Սերյոժա Օհանջանյանը ցավով նշեց, որ այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար շրջակա միջավայրն անմատչելի է, եւ առաջնային խնդիրն այսօր լիարժեք ինտեգրումն է, որպեսզի մարդը կարողանա աշխատել, այլ ոչ թե սպասի, որ պետությունն իրեն ինչ-որ չափով գումար հատկացնի:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
3788 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի