Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած նույն դեպքով նույն հոդվածով երկու քրգործ է հարուցվել

Ստեփնակերտում Երեւանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի կապակցությամբ նույն դեպքի վերաբերյալ նույն հոդվածով երկու քրեական գործ է հարուցված:

Ինչպես տեղեկացրել ենք՝ Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով»: Բացի Արցախում քննվող քրեական գործից, Ասյա Խաչատրյանն իր հետ տեղի ունեցած միջադեպից հետո, մոտ 10 օր առաջ հաղորդում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության բաժին:

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Ասյա Խաչատրյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ) եւ ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Մեր տեղեկություններով, ՀՔԾ-ն վարույթ է ընդունել քրեական գործը, սակայն քրեական գործի շրջանակներում դեռ ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ եւ ոչ էլ տուժող: Ըստ ամենայնի՝ ՀՀ-ում հարուցված քրեական գործը երկար կյանք ունենալ չի կարող, քանի որ խոսքը Արցախի ոստիկանների ենթադրյալ հանցագործության մասին է: Նշենք, որ այս հոդվածով ազատազրկումն առավելագույնը վեց տարի է:

Հիշեցնենք, Ասյա Խաչատրյանն օրեր առաջ հայտարարել էր, որ փետրվարի 1-3-ը հետապնդման է ենթարկվել Ստեփանակերտի ոստիկանների կողմից․ վերջիններս ներխուժել են իր բնակարան, առանց որեւէ պատճառաբանության բերման ենթարկել բաժանմունք, այնտեղ բռնություն կիրառել իր նկատմամբ, ծաղրել կապույտ մազեր ունենալու եւ ծխելու համար, ինչպես նաեւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։ Ասյա Խաչատրյանը երկու անգամ հայտնվել է Արցախի ոստիկանական բաժնում, սակայն նրան բերման ենթարկելու համար որեւէ իրավական հիմք ոստիկանները չեն ներկայացրել, փոխարենը նրան հիշեցրել են պատերազմող երկրում գտնվելու մասին, ինչպես նաեւ հայտարարել. «Կգնաս, ՀՀ-ում օրենք կպահանջես»: Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց: Միջադեպն ուսումնասիրում է նաեւ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Բացի դա, Արցախի ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակված:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի համարում:

Տպել
1728 դիտում

ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատում է, որ Միհրան Պողոսյանին ձերբակալել են

Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է

Մեր մտքերն ու աղոթքները զոհերի հարազատների հետ են. Զոհրաբ Մնացականյան

Մոսկվայում կալանավորել են Քեթրինի Միհրանին. Irakanum

Բախումներ Վրաստանում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին

Երեւանում հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հայր ու որդի. կասկածյալը հայտնի է

Չարենցավանում ձյուն է տեղում, Տավուշի մարզում և Սպիտակի ոլորաններում մառախուղ է

ՀՀ-ն խստորեն դատապարտում է ոճրագործությունը. Նիկոլ Փաշինյանի հեռագիրը՝ Շրի Լանկայի նախագային

Եվրոպական դատարան. սպասվում է տասը դատավճիռ

Կառավարության նիստում. Ռոբերտ Քոչարյանի բարձր «հովանու ներքո»

Նախընտրական կրքեր. Սահրադյանը 7 օրից կդառնա դոկտոր

Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շրի-Լանկայի պայթյունների թիվն ավելացել է երկուսով, զոհերի թիվն արդեն 190-ի է հասնում (լուսանկարներ)

ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայությունը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հայրապետական սուրբ պատարագին (լուսանկարներ)

Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է Սուրբ Հարության տոնի սուրբ պատարագին

Առողջապահության նախարարն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը. վարչապետի գրառումը