Կիսակոնսոլիդացված ավտորիտար. աշխարհի արձագանքը ՀՀ քաղաքական համակարգի փոփոխությանը

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը՝ Վիեննայում. 2013 թ.

Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները վերլուծությունների առարկա են դարձել նաեւ արտասահմանյան պարբերականներում: Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական մոդելի մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք մասնագետների մոտ:

Գրեթե բոլորը համակարծիք են, որ այս փոփոխությունները կատարվել են Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու նպատակով: Մասնավորապես «Քարնեգի Եվրոպայի» ավագ մասնագետ Թոմ դե Վաալը, որը բավական մոտիկից է ծանոթ հայկական իրականությանը, նույն կայքում հրապարակված իր հոդվածում հարցադրում է կատարում՝ կբերի՞ այս անցումը փոփոխության: Հոդվածում դե Վաալը վստահություն է հայտնում, որ Սերժ Սարգսյանը, ի հեճուկս հայտնի հայտարարության, ձգտելու է դառնալ վարչապետ: Դա, ըստ հեղինակի, տարածված պրակտիկա է նախկին խորհրդային երկրներում, որտեղ ղեկավարներն անընդհատ «կարկատել են» իրենց երկրների սահմանադրությունները՝ նպատակ ունենալով հավերժացնել իրենց իշխանությունը:

EurActiv.com-ի գլխավոր խմբագիր Գեորգի Գոտեւի կարծիքով եւս 2015 թվականից Սարգսյանի առաջ քաշած հակասական սահմանադրական փոփոխություններն ուղղված են նրա` նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելուն: Այս առումով հեղինակը զուգահեռներ է տանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նկատի ունենալով, որ Ալիեւը նույն նպատակով է փոխել Սահմանադրությունը:

Խոշորագույն ինտերնետ-ռեսուրսներից մեկը՝ Politico-ն եւս անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Politico-ի հեղինակներից Զիա Վեյզն իր հոդվածում վիճահարույց է որակել նման ճանապարհով Հայաստանի ժողովրդավարացումը:

Վեյզը գրում է, որ «իշխող կուսակցությունը փոփոխությունները համարում է քայլ դեպի ճշմարիտ ժողովրդավարություն, իսկ իշխանության քննադատների կարծիքով՝ Հայաստանի համակարգային փոփոխությունները չեն տարբերվում Թուրքիայում արված փոփոխություններից»: Անցումային գործընթացը նախատեսված է, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվի պահպանել իր իշխանությունը: Հեղինակը նշում է, որ 2015 թ. սահմանադրական հանրաքվեի արդյունքները եւս, առնվազն, կասկածելի էին:

Իր հոդվածում նա հիշատակում է Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը, որտեղ վերջինս խոստանում է այլեւս չհավակնել ղեկավարի պաշտոնին, եւ նշում, որ Սարգսյանը հետ է կանգնում այդ խոստումից:

Վեյզն իր հոդվածում անդրադարձել է նաև ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներին:

«Նիկոլ Փաշինյանը միտված է Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկել, եթե հեռացող նախագահն իր թեկնածությունն առաջադրի», - գրում է Վեյզը:

Հեղինակը նշում է, որ ակնկալվում է խոշոր թվով մարդկանց մասնակցություն՝ հաշվի առնելով Սարգսյանի ցածր վարկանիշը եւ այն, որ «անցյալում իշխանություններից որոշակի զիջումներ կորզվել են ցույցերի միջոցով»: Վեյզը գրում է, որ «թեև Փաշինյանի ընդդիմադիր դաշինքը դեմ է փողոց դուրս գալու գաղափարին, սակայն քաղաքացիական հասարակության շատ հատվածներ սատարում են նրա ծրագիրը»:

Վեյզն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերություններին, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող համագործակցությանը: Խոսելով 2013 թ. ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ձախողման մասին, հեղինակը մեծապես մեղադրում է Ռուսաստանին:

2017 թ. համաձայնագրի մասին խոսելիս, Վեյզը մեջբերում է Եվրամիության ներկայացուցչին՝ առանց վերջինիս անունը նշելու:

«Նախորդ՝ ասոցացման համաձայնագրի համեմատ, այս մեկում քաղաքական մասն անփոփոխ է, սակայն առեւտրի հատվածը սառեցված է», - ասել է ԵՄ ներկայացուցիչը:

ԵՄ հետ կնքված համաձայնագրին է անդրադարձել նաեւ դե Վաալը: Նա նույնպես նշել է, որ առաջին փորձից չհաջողվեց այն կնքել, իսկ 2017 թ. կնքվածը քաղաքական առումով շատ է տարբերվում նախորդից: Թե՛ դե Վաալը, թե՛ Վեյզը, թերեւս, չեն ցանկացել ուղղակիորեն նշել գլխավոր տարբերության մասին՝ 2017 թ. կնքված համաձայնագիրը, ի տարբերություն ասոցացման պայմանագրի, ինտեգրացիոն գործընթաց չի ենթադրում: Այսինքն, այն, ըստ էության, հավելյալ ճնշում է արդեն ԵՄ-ի կողմից՝ առկա ռուսական ճնշմանը զուգահեռ:

Այսպիսով, Եվրոպայում եւ ընդհանրապես աշխարհում եւս տեղյակ են մեր ներքին քաղաքականության նրբություններից: Ցավալի է, որ նման հեղինակավոր լրատվամիջոցները եւ մասնագետները փաստացի հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական համակարգերի միջեւ, սակայն, ըստ էության, նրանց տեսանկյունից դա օբյեկտիվ գնահատական է. Հայաստանն ու Ադրբեջանը նախկին խորհրդային երկրներ են, երկուսն էլ գտնվում են Հարավային Կովկասում, գտնվում են պատերազմական դրության մեջ, ընդ որում միմյանց հետ: Freedom House-ի «Անցումային փուլում գտնվող երկրներ 2018» զեկույցում ևս Հայաստանն ու Ադրբեջանը շատ հեռու չեն իրարից: Մենք կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն ենք, Ադրբեջանը՝ լրիվ կոնսոլիդացված: Երկու երկրների քաղաքական համակարգերի վրա ազդող ցուցանիշների միջև միակ զգալի տարբերությունը՝ մեր երկրում քաղաքացիական հասարակության առկայությունն է:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի համարում:

Տպել
1783 դիտում

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը

Տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հյուրընկալվել են ՀՀ ԱԺ-ում

Համազգային թատրոնի փոխտնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին

Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու դեպքեր են բացահայտել

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հուղարկավորությանը

Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է, վիճակը միջին ծանրության է

Մայրաքաղաքի փողոցների նորոգման աշխատանքների տնտեսված գումարներով մի քանի փողոց կհիմնանորոգվի

Ինձ համար սկզբունքային էր, որ առաջին պաշտոնական այցը պետք է լինի Արցախ. Հայկ Մարության

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան

ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացվել