Ռուսաստանի Պետդուման պատասխանում է ԱՄՆ-ին. պատժամիջոցների փաթեթ է ներկայացվել

Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել ԱՄՆ եւ այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի նախագիծ:

Փաստաթղթով առաջարկվում է արգելք կամ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանում աշխատող ԱՄՆ կամ այլ օտար պետությունների քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրորակ մասնագետների, բացի այդ՝ սահմանափակել ալկոհոլային եւ ծխախոտային, գյուղատնտեսական ապրանքների, հումքի, սննդամթերքի եւ դեղորայքի ներմուծումը Միացյալ Նահանգներից:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են նաեւ դադարեցնել միջազգային համագործակցությունը միջուկային արդյունաբերությունում, օդանավաշինության, հրթիռա-շարժիչային արդյունաբերության ոլորտներում, փոխանցել է Պետդումայի փոխնախագահ Իվան Մելնիկովը:

Փաստաթղթի քննարկումը նախատեսված է ապրիլի 16-ին:

Հիշեցնենք, որ Ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստանի 14 ընկերությունների եւ 24 քաղաքացիների՝ գործարարների եւ պաշտոնյաների, ցնցել է ռուսական շուկան՝ հանգեցնելով շուրջ 16 միլիարդ դոլարի կորստի:

Հատկանշական է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն այս անգամ կարող են կոնկրետ ու խիստ շոշափելի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ընդլայնված այս պատժամիջոցները տարածվելու են նաեւ ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի վրա: Վերջինս «Ռուսալ» ընկերության սեփականատերն է:

«Ռուսալն» էլ իր հերթին Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է: Արդեն երկու օր է, ինչ «Ռուսալը» հայտնվել է համաշխարհային տնտեսական նորությունների կիզակետում: Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում դադարեցվել են «Ռուսալի» արտադրանքի՝ ալյումինի առեւտրի գործարքները:

Այլ կերպ ասած, ալյումինի շուկայում գործող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալը», չի կարողանում իրացնել իր արտադրանքը: Սա խուճապ է առաջացրել շուկայում: «Ռուսալի» բաժնետոմսերն էժանացել են կիսով չափ, իսկ Դերիպասկան հնարավոր է համարել «Ռուսալի» մոտալուտ սնանկացումը:

Ռուսաստանի իշխանությունները, սակայն խոստացել են աջակցել պատժամիջոցներից տուժած ընկերություններին:

Տպել
1309 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են