«Դեպի խելացի Հայաստան». կառավարությունում քննարկել են՝ ինչպես խելացի տնօրինել ներդրումները

13/04/2018 schedule18:38

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Դեպի խելացի Հայաստան. նորարարության զարգացման ռազմավարական մոտեցում» նախագիծը: 

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, ղեկուցվել է, որ նախագծով ձեւավորվել է նորարարության վրա հիմնված երկրի զարգացման ընդհանրական տեսլականը, գնահատվել են մեր երկրի նորարարական համակարգի կատարողականը, հնարավոր ներդրումների ծավալներն ու դրանց արդյունքները: Նախագծի հեղինակները նշել են, որ դրա շրջանակում նախատեսվում են միջոցառումներ, որոնք միտված են լինելու նորարարության կարեւորության մասին հասարակության գիտակցության բարձրացմանը, հանրային ներդրումների համար անհրաժեշտ առաջնահերթությունների սահմանմանը, բարեփոխոխումների օրակարգի ձեւավորմանը, տեղական դերակատարների եւ դոնորների ջանքերի միավորմանը: Անդրադարձ է կատարվել նաեւ նորարության ոլորտում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին, ինչպես նաեւ դրանց հնարավոր լուծումներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ: Կարեն Կարապետյանը ողջունել է փաստաթղթի մշակումը եւ հանձնարարել լրամշակել այն՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները: 
 

Տպել
581 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը