Իրավիճակ. Լեւոնյանին դեռ հետապնդո՞ւմ են

14/04/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 15-ի համարում

Մեծ աղմուկով օպերային թատրոնից Տիգրան Լեւոնյանին վտարելուց հետո թատրոնի ղեկավարությունն այդպես էլ մինչեւ վերջ խաղացանկ չմտցրեց Լեւոնյանի բեմադրությունները: Եւ միայն հիմա՝ օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարի մահվանից գրեթե մեկ տարի անց, թատրոնի ղեկավարությունը համաձայնվել է, որ Տիգրան Լեւոնյանի բեմադրած «Պողիկտոսը» վերականգնվի: Պարզվում է, սակայն, որ նույնիսկ այժմ  «Պողիկտոսը» խաղացանկ մտցնելը բավական բարդ գործ է: Լեւոնյանի բեմադրած այս ամենահաջող ներկայացումը, որ պետք է տեղի ունենար մարտի 27-ին եւ 29-ին, կրկին խաղացանկից հանվեց:

Դեռ այդ օրերին մեզ օպերայից փոխանցեցին, որ պատճառը Հայաստանում Ռուսաստանի մշակութային տարվա առթիվ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած համերգն է: Բայց անգամ այս միջոցառումից հետո «Պողիկտոսը» չհայտնվեց օպերային թատրոնի ապրիլ ամսվա խաղացանկում: Ըստ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի, այստեղ այլ պատճառ չկա, եւ նման բան չի եղել անգամ Տիգրան Լեւոնյանի կենդանության ժամանակ: Նա պնդում է, որ «Պողիկտոսը» հետաձգվել է, քանի որ այնտեղ երգիչների (տենորի եւ բարիտոնի) պրոբլեմ կա, եւ բացի այդ, այս ընթացքում ներկայացման դեկորացիաները հասցրել են վնասվել: Անհասկանալի է մնում միայն, թե ինչու այդ ամենը պարզվեց միայն բեմադրության նշանակված օրվանից մի քանի օր առաջ:

Եւ հիմա պարզվում է, որ «Պողիկտոսը» վերականգնելու համար բավական ժամանակ եւ որոշակի գումար է անհրաժեշտ: Թե որքան, թատրոնի տնօրինությունը կոնկրետ չի նշում՝ պատճառաբանելով, որ վերջնական հաշվարկ արված չէ: Հիշեցնենք, որ այս թատրոնում տեղի ունեցած հայտնի սկանդալային իրադարձություններից հետո Լեւոնյանը պարբերաբար հայտարարում էր, թե օպերայի ղեկավարությունը դիտավորյալ է խաղացանկից հանել իր բեմադրությունները, եւ դա իր դեմ կազմակերպված ակցիաներից մեկն է: Սակայն թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը երեկ պնդում էր, որ իրենք Լեւոնյանին բազմիցս առաջարկել են վերականգնել նրա ներկայացումները:

Թատրոնի նախկին ղեկավարը, սակայն, հայտարարել էր, որ ինքն օպերա կվերադառնա միայն նախկին, այսինքն, գեղարվեստական ղեկավարի կարգավիճակով եւ թույլ չի տա, որ իր բեմադրությունները դրվեն նոր ղեկավարների կողմից: Ու քանի որ, ըստ պարոն Հովհաննիսյանի, իրենք չեն ցանկացել նոր կոնֆլիկտ ստեղծել, խոսակցությունը դրանով ավարտվել է: «Հիմա ներկայացումը թատրոնինն է, կարող ենք հանգիստ դնել, եւ եթե բեմադրությունը Լեւոնյանինն է, ոչ մեկն էլ նրա ձեռքից չի խլի այդ հաջողությունը»,- մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ասում էր օպերային թատրոնի տնօրենը:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Լեւոնյանի նույն «Պողիկտոսը» նրա հեռանալուց հետո խաղացանկ մտցնելու փորձ մի քանի անգամ արվել է թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Օհան Դուրյանի կողմից: Բայց այդ պատճառով նա խնդիրներ է ունեցել թատրոնի ղեկավարության հետ: Ի դեպ, այժմ «Պողիկտոսը» փորձում է վերականգնել թատրոնի երգչուհի Ալիս Հեքիմբաշյանը, որը Լեւոնյանի ժամանակ այս ներկայացման մեջ եղել է Լեւոնյանի ասիստենտը: Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ տիկին Ալիսն ասաց, որ ինքը չի կարծում, թե երգիչների հարցն այդպես մեծ ու անուղղելի պրոբլեմ է, եւ դեկորացիաները եւս կարելի է հասցնել կարգի բերել, իսկ ներկայացման վերականգնումը ոչ մի ֆինանս չի պահանջում:

Այժմ էլ, ըստ նրա, որոշվել է, որ «Պողիկտոսը» պետք է կայանա մայիսին: «Եթե մայիսին էլ չլինի, այդ ժամանակ նոր կարելի է խնդիրների մասին խոսել: Բայց հուսանք, որ այն տեղի կունենա»,- երեկ ասում էր Ալիս Հեքիմբաշյանը: Մեզ հայտնի դարձավ, որ երգչուհին փորձում է Լեւոնյանի բեմադրած «Պողիկտոսը» վերականգնել ճիշտ նույնությամբ, առանց անգամ թեթեւակի շեղումների: «Ես փորձում եմ այն վերականգնել տեսաերիզով, որովհետեւ այն իսկապես կատարյալ ներկայացում էր»,- երեկ ասում էր Ալիս Հեքիմբաշյանը:

Խոստովանենք, որ այս որակի ներկայացում, հատկապես ռեժիսորական առումով, օպերային թատրոնի ներկայիս ղեկավարությանն առ այսօր չի հաջողվել բեմադրել, չնայած այն բանին, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը երբեւէ չի հավանել Տիգրան Լեւոնյանի բեմադրությունները եւ դեռ այն ժամանակ առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ իսկապես բարձր որակի ներկայացումներ է բեմադրելու: Փաստորեն, նման որակի ներկայացումներ ոչ միայն չեն բեմադրվում, այլ դրան զուգահեռ, թույլ չի տրվում նաեւ հին ու հաջողված ներկայացումների վերականգնումը, որոնք առանձնապես կամ ընդհանրապես ֆինանս չեն պահանջում:

Ի դեպ, երբ մենք փորձեցինք Տիգրան Լեւոնյանի այրուց՝ հայտնի երգչուհի Գոհար Գասպարյանից ճշտել, թե ինչպես է նա վերաբերվում «Պողիկտոսի» վերականգնմանը եւ այն կրկին որոշված օրը խաղացանկից հանելուն, երգչուհին խիստ զարմացած հայտարարեց, որ «Պողիկտոսը» չի վերականգնվել եւ չի էլ վերականգնվելու` օպերայի այսօրվա ղեկավարության եւ Լեւոնոնյանի միջեւ նախկինում եղած կոնֆլիկտների պատճառով:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1626 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին