Հայկական հեղափոխություն. միշտ չէ, որ ընտրում են արդարին

14/04/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 15-ի համարում

Վերջին շրջանում ներքաղաքական խոսակցությունների հիմնական թեման արտահերթ նախագահական ընտրություններն են, իսկ նախագահափոխության հիմնական սցենարը՝ ներիշխանական հեղափոխության միջոցով իշխանությունը ՊՆախարար Սերժ Սարգսյանին հանձնելը: ՊՆախարարի վերջին շրջանի բոլոր քայլերը քաղաքական վերլուծաբանների կողմից մեկնաբանվում են որպես նախագահական հստակ հայտ՝ ուղղված ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին լսարանին: Իսկ քաղաքական բոլոր հիմնական ուժերը, ընդունելով Սերժ Սարգսյանի ելույթներից բխող հստակ մեսիջները, արդեն իսկ հստակեցնում են այդ անձի հանդեպ իրենց կողմնորոշումները:

Դատելով առայժմ դեռ մասնավոր զրույցներից՝ հիմնական մերձիշխանական քաղաքական ուժերը, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, «Ժողպատգամավորը», ՄԱԿ-ը, բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր, ԵԿՄ-ի երկու թեւերը, ինչպես նաեւ ՀՅԴ-ի որոշակի հատվածն այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբումը հարցի լուծման լավագույն տարբերակն է լինելու: Իսկ որ առաջիկա ամիսներին Հայաստանում արեւմտյան ժողովրդավարության սցենարով արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենալու՝ դրանում շատ քչերն են կասկածում: Եւ գրեթե որեւէ մեկը չի կարծում, որ հայկական ժողովրդավարական հեղափոխության կրողը լինելու է հայաստանյան ընդդիմությունը:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վերլուծել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հանգել նույն այն հետեւությունների, ինչ հետեւությունների հանգել էր ամերիկյան հանրահայտ «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը: Չնայած, Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ ինքը «Սթրաթֆորի» հայտնի վերլուծությունից դեռ մեկ տարի առաջ է կանխատեսել, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության կրողը դառնալու է ոչ թե իրեն սպառած ընդդիմությունը, այլ իշխանական բուրգի որեւէ ուժեղ անհատ, որի ձեռքում են կենտրոնացած իշխանական ողջ լծակները: Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստանում շատ մոտ ժամանակներում կրկնվելու է մոլդովական սցենարը.

«Նախ, Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների հոտն առաջինն առել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու ի պատասխան «Սթրաթֆորի» հայտնի վերլուծության, իր հերթին շտապել է մի քանի թերթերում նախագահական հայտ ներկայացնել՝ տպագրելով եւ դրսի լսարանի համար  անգլերեն թարգմանելով իր հոդվածը, դրանով փորձելով հակակշռել ամերիկյան վերլուծական կենտրոնի եզրահանգումներին: Բայց ես դեռ մեկ տարի առաջ, վերլուծելով ներքաղաքական սրընթաց զարգացումները, կանխատեսել էի, որ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխության կրողը լինելու է իշխանության բուրգի ամենաուժեղ ներկայացուցիչը, որը, գաղտնիք չէ, Սերժ Սարգսյանն է:

Իսկ որ արտահերթ նախագահական ընտրություններն անխուսափելի են, դա հիմնավորված է արտաքին քաղաքական մարտահրավերներով: Ակնհայտ է, որ արտաքին պրոցեսները  մեր տարածաշրջանում բերելու են դինամիկ փոփոխությունների, որոնք պետք է ապահովեն Հայաստանի ինտեգրումը միջազգային գործընթացներին: Ու քանի որ ընդդիմությունը, որոնց, ի դեպ, այս զարգացումների մասին ես դեռ մեկ տարի առաջ եմ զգուշացրել, ի վիճակի չէ իր վրա վերցնելու արտաքին քաղաքական մարտահրավերները եւ համառորեն որեւէ պատրաստակամություն չի ցուցաբերում ընդառաջ գնալու այդ մարտահրավերներին, փոխարենը՝ նման պատրաստակամություն է ցուցաբերում ողջ իշխանական ռեսուրսներին տիրապետող անձը, բնական է, որ Արեւմուտքը պետք է խաղագումար դներ այդ անձի վրա: Ինչը եւ անում է:

Համենայնդեպս, իմ խիղճը մաքուր է, որովհետեւ ես ժամանակին ընդդիմության լիդերներին զգուշացրել եմ, որ եթե նրանք քայլ չեն անում, այդ քայլն իրենց փոխարեն անելու է մեկ ուրիշը: Ցավոք, քաղաքականության մեջ  հայտնի աքսիոմ կա՝ հանրությունը գնում է ոչ միայն արդարի, այլ շատ դեպքերում` ուժեղի ետեւից: Այնպես որ, ես միանշանակ կիսում եմ «Սթրաթֆորի» հայտնի վերլուծականի եզրահանգումները, որոնց մեջ ինձ համար որեւէ անսպասելի բան չկար, քանզի ես ողջ այս գործընթացները կանխատեսել էի դեռ մեկ տարի առաջ, երբ ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, որ այս ընդդիմությունն ի վիճակի չէ ընդունել արեւմուտքից եկող անխուսափելի մարտահրավերները»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Ի դեպ, վերջինս նաեւ վստահ է, որ իրագործվող այս սցենարը համաձայնեցված է նախագահ Քոչարյանի հետ, քանզի գործող նախագահի անվտանգության միակ երաշխավորը կարող է լինել Սերժ Սարգսյանը: Իսկ որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի լավ են տեղեկացված մեր տարածաշրջանում փոփոխությունների անխուսափելիության մասին եւ ընտրել են իշխանության փոխանցման այս սցենարը, դրանում քաղաքագետ պատգամավորը խորհուրդ է տալիս որեւէ մեկին չկասկածել: Բնականաբար, այս սցենարի իրագործման դեպքում բաց է մնում ժողովրդի գործոնը, որի համար մերժելի է այս իշխանության ցանկացած ներկայացուցիչ:

Սակայն, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ժողովուրդն ամեն ինչ դիտարկում է համեմատության մեջ. «Գործող ընդդիմությունն իր քաղաքական վարքագծով հնարավոր ամեն բան արեց, որ ժողովուրդն ալտերնատիվ սկսի փնտրել ընդհուպ իշխանության ներսում: Այնպես որ, ստեղծված իրավիճակում արդարությունից խոսող եւ ոչինչ չանող ընդդիմությանը ժողովուրդը նախընտրելու է ուժեղ գործչին, որը, ինչպես արդեն ցույց է տալիս սկսված պրոցեսը, արտաքին անխուսափելի եւ սրընթաց մոտեցող մարտահրավերներն իր վրա վերցնելու եւ դրանք իրագործելու հայտ է ներկայացրել»:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1929 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ