Փախուստից առաջ. ինչո՞ւ են վաճառում երկաթուղին

14/04/2018 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 15-ի համարում

Եկեք մի էքսպերիմենտ անցկացնենք: Դուրս գանք Երեւանի փողոցներ ու որոշակի կրթություն ստացած մարդկանց ուղղենք հետեւյալ հարցը` ասենք, Հայաստանի երկաթուղու այսօրվա շուկայական գինը 10 մլն դոլար է, ձեր կարծիքով, շրջափակման վերացման դեպքում մեր երկաթուղու շուկայական գինը կբարձրանա՞, թե՞ կիջնի: Հարցման արդյունքներն ամենեւին էլ դժվար չէ գուշակել` իհարկե, կբարձրանա, ընդ որում, մի քանի տասնյակ անգամ: Իսկ ահա կառավարությունում մեր այդ հարցին ի պատասխան տվեցին ամենաուշագրավ պատասխանը. «Չեմ կարող ասել»: Այս պատասխանի հեղինակը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանն էր, որը կառավարության նիստից հետո հանդիպեց լրագրողների հետ:

Միանգամից նշենք, որ տիկին Կիրակոսյանը կրթված, բանիմաց, իր գործին շատ լավ տիրապետող պաշտոնյա է: Ուրեմն, ո՞րն է պատճառը, որ վարչության պետը այսպիսի պատասխան է տալիս: Մի՞թե տիկին Կիրակոսյանը կանխատեսում է, որ շրջափակման վերացումից հետո մեր երկաթուղու գինը կարող է եւ իջնել: Իհարկե, ոչ: Բայց նա պարզապես ստիպված է անորոշ պատասխան տալ: Եւ ահա, թե ինչու: Խնդիրն այն է, որ կառավարությունը որոշել է մասնավորեցնել մեր երկաթուղին, ընդ որում, առաջիկայում: Եթե տկն Կիրակոսյանը ասի, որ շրջափակման վերացման արդյունքում մեր երկաթուղու գինը կբարձրանա, ապա բնական հարց կառաջանա` չարժե՞ արդյոք սպասել, մինչեւ շրջափակումը վերացվի, եւ մի քանի անգամ բարձր գնով վաճառել երկաթուղին:

Եթե տկն Կիրակոսյանն ասի, որ երկաթուղու գինը շրջափակման վերացման դեպքում կբարձրանա, կհարցնեն, թե ինչու եք ուզում հիմա վաճառել: Եթե ասի՝ գինը կիջնի, հազարավոր հաշվարկներ կներկայացնեն, որ դա այդպես չէ: Մնում է միայն չպատասխանել հարցին, ինչն էլ արեց տկն Կիրակոսյանը: Բայց այն, որ կառավարությունը որոշել է վաճառել երկաթուղին, դա հաստատ է: Ինչպես տեղեկացրեց տկն Կիրակոսյանը, նախորդ տարի վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու էր երկաթուղին մասնավորեցման նախապատրաստելով եւ ներկայացնելու էր առաջարկներ: Այդ հանձնաժողովն իր առաջարկությունները ներկայացրել է վարչապետին, իսկ Ռոբերտ Քոչարյանի մոտ քննարկվել է այդ հարցը, իսկ այժմ ընթանում են երկաթուղու մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները:

Դրա առաջին քայլն անցած շաբաթվա կառավարության որոշումն էր, որով շարժակազմն առանձնացվեց ենթակառուցվածքներից եւ ստեղծվեց առանձին ընկերություն: Մի խոսքով, մինչ օրս, ըստ էության, թաքուն իրականացված այս գործընթացը երեկ գաղտնազերծվեց: Միայն հայտնի չէ, թե կոնկրետ երբ են մասնավորեցման ներկայացնելու երկաթուղին, արդյոք մրցույթո՞վ են վաճառելու, թե՞ ուղղակի վաճառքով: Ամենեւին բացառված չէ, որ երկաթուղին ներառվի մասնավորեցման 2005-2007թթ. ծրագրում: Ավելին` տկն Կիրակոսյանի խոսքերից պարզ դարձավ, որ երկաթուղին ամենայն հավանականությամբ մասնավորեցման կներկայացվի արդեն այս տարվա ընթացքում: Բայց սրանք այլեւս կարեւոր չեն: Կարեւորն այն է, որ իշխանությունները գաղտագողի վերջնական որոշում են կայացրել գնալ այդ քայլին:

Նույնիսկ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը կտրականապես հերքել էր, որ ընդհանրապես դրված է երկաթուղու մասնավորեցման խնդիր: Ի վերջո, ինչո՞ւ են որոշել վաճառել երկաթուղին. արդյոք մեր իշխանություններն այդքան ազատակա՞ն են: Նույնիսկ Եվրոպայում, ինչպես երեկ նշեց տկն Կիրակոսյանը, հատուկենտ երկրներ են մասնավորեցրել երկաթուղին: Եթե ասենք, որ մեր իշխանություններն ազատական են` բացարձակ սուտ կլինի: Իսկ այդ հարցի պատասխանը փնտրելիս, կամա թե ակամա հանգում ենք մի եզրակացության` գնորդների համար գրավիչ բան, բացի երկաթուղուց, Հայաստանում արդեն չի մնացել, իսկ իշխանությունն իր փախուստից առաջ ուզում է մի քիչ փող տանել իր հետ: Եթե կան այլ տրամաբանական պատասխաններ, կարող ենք դրանք հրապարակել: Բայց նախօրոք նշենք, որ այսօր մեր երկաթուղին աշխատում է շահույթով եւ բյուջեի համար բեռ չի հանդիսանում:

Նշենք նաեւ, որ մեր երկաթուղին Արեւելքն Արեւմուտքի հետ կապող, Ռուսաստանը եւ Իրանը շրջանցող միակ երկաթուղու մի հատվածն է: Նշենք նաեւ, որ առանց մեր երկաթուղու իրար հետ երկաթուղային կապ չունեն Ադրբեջանն ու Իրանը, Վրաստանն ու Թուրքիան, Վրաստանն ու Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Շրջափակման վերացման դեպքում ցամաքային ամենաէժան այս տրանսպորտային միջոցով, առանց որեւէ դժվարության, մեր բեռները կարող են հասնել մինչեւ Չինաստան եւ մինչեւ Անգլիա: Հիմա պատասխանեք հարցին` որքա՞ն արժե այդ երկաթուղին շրջափակված վիճակում, եւ որքա՞ն այն կարժենա ապաշրջափակումից հետո: Հաջորդ հարցը` որքա՞ն կաշառք կարելի է վերցնել երկաթուղու ապագա գնորդից, որ երկաթուղին նրան վաճառեն հիմա եւ ոչ թե ապաշրջափակումից հետո:

Հայկ Գեւորգյան

Տպել
1538 դիտում

Շիրակի մարզի Բավրա և Եղնաջուր գյուղերում բուք է. Լարսը շարունակում է փակ մնալ 286 մեքենայի համար

«Էրեբունի» թանգարանի տնօրենի մրցույթին 5 թեկնածու է մասնակցել, բայց ոչ ոք չի հաղթել

«Բավական ծանոթ եմ մարզի խնդիրներին». Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպե՞տ կնշանակվի

Միքայել Մինասյանը կենդանության նշաններ է ցույց տալիս. Սերժ Սարգսյանի փեսայի հետ ԱԺ-ում համաձայն չեն

Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը

Ֆրանսիայում հայկական մաֆիայի անդամներ են ձերբակալվել

Արարատի մարզի Ոստան գյուղում հայտնաբերվել է 82 մմ-անոց ականանետի արկ՝ չպայթած վիճակում

Մանկապարտեզի 6 դաստիարակները, թողնելով 103 երեխաներին, եկել են համայնքապետարան. պարզաբանում

Եռալեզու տարբերակով տպագրվել է հոգեբուժարանների խնդիրների վերաբերյալ Պաշտպանի զեկույցը

Սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը, 2 նախարարություն մի հարցով չպետք է զբաղվեն

Հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մինչ դատարանի որոշումը Վերաքննիչ բողոք են ներկայացրել

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ

Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից. Էդուարդ Շարմազանով

Freedom House-ը գնահատել է համացանցի ազատությունը. ՀՀ-ն «մասամբ ազատից» դարձել է «ազատ»

Մարզերում ձյան շերտում արգելափակված տասնյակ մեքենաների ու քաղաքացիների է օգնություն ցուցաբերվել

Հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն. հանդիպում դեսպանի հետ

«Նեմրան» հերքում է, որ կիրակիներին նվագում է ինչ-որ կրոնական կազմակերպության համար

Ծառայողական անփութությու՞ն, թե՞ ռազմաքաղաքական հանցագործություն