Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Հանրային ռադիոյի եթերային տաղավարից, հանդես եկավ կոչով

Հանրային ռադիոյի եթերային տաղավարից, ԶԼՄ-ների ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ուղղված ժողովրդին.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, խոսում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, նախկին քաղբանտարկյալ, Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը:

Ես Ձեզ դիմում եմ Հայաստանի Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից, որտեղ #ԻմՔայլը եւ ՄերժիրՍերժին նախաձեռնության ներկայացուցիչները մուտք են գործել՝ բողոքելով այն բանի դեմ, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարման խորհրդի ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը եւ ընդհանրապես հեռուստատեսությունները Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին: Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստա եւ ռադիոընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի իշխանության հավերժացումը եւ Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեւարումը:

Ստահոդ քարոզչության ֆոնին Սերժ Սարգսյանը, ի հեճուկս Հայաստանի ժողովրդի առաջ ստանձնած պարտավորության, պատրաստվում է վերստին զավթել Հայաստանի ժողովրդին պատկանող իշխանությունը, եւ ձեզ կոչ ենք անում՝ այսօր, ժամը 18.30-ին հավաքվել Երեւանի Ֆրանսիայի հրապարակում՝ տեր կանգնելու ձեզ պատկանող իշխանությանը, ձեզ պատկանող իրավունքին, ձեզ պատկանող հաղթանակին:

Սիրելի քաղաքացի. արա քո քայլը եւ Սերժ Սարգսյանը կանի իր ետքայլը, արա քո քայլը եւ ՀՀԿ-ն կանի իր ետքայլը, արա քո քայլը եւ հուսահատությունը կանի իր ետքայլը: Եւ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում: Այսօր, ժամը 18.30-ին, Երեւանի Ֆրանսիայի հրապարակում»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ցուցարարները գրավել էին Հանրային ռադիոյի շենքը, Նիկոլ Փաշինյանը շուրջ կես ժամ բանակցում էր Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ Լիկա Թումանյանի հետ, որն առաջարկեց եթերաժամանակ տրամադրել՝ երեկոյան ժամը 19:00-ին, ինչին Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց. նա պահանջում էր եթեր այդ պահին: Հանրային ռադիոյում անջատվեցին լույսերը, որից հետո Փաշինյանը ելույթ ունեցավ լրատվամիջոցների առաջ:

Տպել
2245 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)

Կողքից է տպավորություն, թե հեշտ էր. Գեւորգյանը՝ ՀՀ 2019 թ. կանանց շախմատի չեմպիոն դառնալու մասին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել Հայաստանի ազատ եւ արդար ընտրությունները. Ռուբինյան

Սոցիալական աջակցության ոլորտում ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական շրջանակն է բացահայտվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ վերընտրվելու առթիվ

Նախորդ տարիներին եղել է շահագրգռող գին եւ գյուղացիներն իրացրել են, ինչն էլ ոգեւորություն է առաջացրել. փոխնախարար

«ԱԳԱ ֆուդ կորտ»-ի աշխատանքը դադարեցված է, սնունդի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են եղել

Երեւանի համար նախատեսված 9-ը նոր ձնամաքրիչ մեքենաները տեղ են հասել (լուսանկարներ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Իրանում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները

Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին

«Հինգերորդ ալիքը» կեղծում է Մարտի 1-ի պատմությունը. փաստերի ստուգում

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ 1in.am-ի

Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է

Ռոբերտ Քոչարյանի դեմ. դավադրություն հայկական ձեւով