Լրագրողական կազմակերպությունը հորդորում է ՀԸ-ներին լուսաբանել Երեւանի բողոքի ակցիաները

14/04/2018 schedule19:06

Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետեւյալը.

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին բավական սրվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպությունը լրագրողական համայնքին կոչ է անում հավատարիմ մնալ անաչառ եւ անկողմնակալ տեղեկատվություն տարածելու մասնագիտական պարտավորությանը՝ զերծ մնալով զգայական կամ սուբյեկտիվ գնահատականներից:

Սրան զուգահեռ, կազմակերպությունը հորդորում է հայաստանյան հեռուստաընկերություններին առավել լիարժեք լուսաբանել, մասնավորապես, Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաները եւ ապահովել հեռուստադիտողների տեղեկացված լինելու իրավունքը:

Միաժամանակ, կոչ ենք անում պետական կառավարման մարմիններին, իրավապահ կառույցներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին զերծ մնալ լրագրողների աշխատանքները խոչընդոտելուց՝ զգուշացնելով, որ Լրագրողների անկախ անհեստակցական կազմակերպությունը ոչ միայն ամենայն ուշադրությամբ հետեւում է տեղի ունեցող գործընթացներին, այլեւ հավաստիացնում է, որ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու որեւէ դրսեւորում անհետեւանք չի մնալու», -ասված է հաղորդագրության մեջ:

ՀԺ-ն արդեն գրել էր, որ իշխանական հեռուստաընկերությունները չեն անդրադառնում #ԻմՔայլը շարժմանը:

Տպել
1706 դիտում

Հոկտեմբերի 27-ի գլխավոր անձը նստած ա. Սամվել Բաբայան

Եթե «Իմ քայլը» որոշում ա, որ կլինկերը չհարկվի, շինարարությունը կէժանանա, պատասխանատուն իրանք են, թող անեն․ Ծառուկյան

51-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն. գործը դատարանում է

Ցեմենտի ներկրման 22000 դրամ պետտուրքի դեպքում 1 տարվա ընթացքում պետբյուջեն կունենա 4 մլրդ դրամի մուտք․ Հայկ Սարգսյան

Արցախի ՄԻՊ-ի միջամտությամբ փախստական ընտանիքին տրամադրվել է վարձավճարի փոխհատուցում

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

«Արսենալը» ԵԼ կիսաեզրափակչում է. Մխիթարյանը խաղաց, որովհետեւ Ռեմզին վնասվածք ստացավ (տեսանյութ)

Ռուսաստանը մեղավոր է, Թրամփը՝ ոչ. Մյուլլերի զեկույցը

ԱԺ-ն այսօր առաջին եւ երկրորդ ընթերցումներով մի շարք օրենքներ է ընդունել

Մեկնարկեց Մարտի 1-ի գործով դատապարտված Գրիգոր Ոսկերչյանի գործը վերանայելու բողոքի քննությունը

Նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնել. Սանասարյան

ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար

Լույս չի լինի Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը, «Նաիրի» եւ «Արամյանց» Բ/Կ-ներում, Շտապ օգնության հիվանդանոցում

Գյումրիում 56-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է ընկերը. ՔԿ

Չի լռելու. ի՞նչ անել Սպարտակի հետ

ՍԴ-ում. ապօրինությունների օրինականացում

Գիշերը եւ վաղ առավոտյան. «Նաիրիտը» դարձյալ անհանգստացնում է

Ապարանի հատվածում ձյուն և բուք է, Սյունիքի մարզի մի մասում՝ մառախուղ

Շախմատիստները ուժեղ են խաղում նաև նարդի. Տ. Պետրոսյանը նարդու մրցաշարում գրավել է 3-րդ տեղը

Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում 11 ժամ ջուր չի լինի