ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայի հետ կապված նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ մտադիր են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի Նիկի Հեյլին։

«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են սպասվում: ԱՄՆ ֆինանսների նախարար Մնուչինը կհայտարարի դրանք երկուշաբթի օրը… Պատժամիջոցները կսահմանվեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ասադի հետ կապված սարքավորումների եւ քիմիական զենքի կիրառման հետ», - նշել է Հեյլին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսում պատժամիջոցների փաթեթ է պատրաստվում ՌԴ պետպարտքի ու պետական բանկերի դեմ, որով նախատեսվում է արգելել բոլոր գործողությունները ՌԴ պետպարտքի հետ ԱՄՆ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Այդ լուրերի ֆոնին նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը, որը, սակայն, սկսեց վերականգնվել ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունից հետո, որի համաձայն ՌԴ պետպարտքի դեմ պատժամիջոցներն արդարացված չեն:

Այնուհետեւ հաղորդվեց, որ ՌԴ Պետական Դումա է ներկայացվել ԱՄՆ-ի եւ այլ պետությունների դեմ պատասխան պատժամիջոցների մասին օրինագիծը: Փաստաթուղթը ներկայացրել են խորհրդարանական 4 խմբակցությունների ղեկավարները՝ «Եդինայա Ռոսիայի», ՌԴ Կոմունիստական կուսակցության, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության եւ «Սպրավեդլիվայա Ռոսիայի»:

Տպել
824 դիտում

Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ

Հոկտեմբերի 20-21-ը ջերմաստիճանը կնվազի 6-7 աստիճանով, որոշ շրջաններում անձրեւ է սպասվում

Հրդեհ է բռնկվել Զորավան գյուղի սկզբնամասում՝ բրիկետների արտադրամասի տարածքում

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)

Սիրիայի վրա հարձակումը քննադատելու համար Թուրքիայում բերման է ենթարկվել 186 մարդ, ձերբակալվել՝ 24-ը

«Զվարթնոց» օդանավակայանի 25-ամյա հաշվառողը բռունցքով հարվածել է իր հետ վիճող քաղաքացուն

Շիրակի մարզում 3 ավտոմեքենայի բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է