Դժգոհություններ եւ ահազանգեր են ստացվել. քաղաքապետարանն արձագանքել է Երեւանում ցույցերին

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում՝ նստարանների եւ աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաեւ դրանք վնասելու դեպքեր: Այս մասին ասված է Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

«Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ եւ ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը:

Հաշվի առնելով վերոնշյալը, հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ ենք անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու եւ դրանք վնասելու քայլերից, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց», - ասված է հայտարարությունում:

Մինչ այդ հայտարարությամբ էր հանդես եկել Ոստիկանությունը: «ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի դեմ:

ՀՀ ոստիկանությունը եւս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչեւ հավաքի դադարեցման որոշման ընդունում»,- նշվում է հայտարարությունում:

Երեւանում ապրիլի 16-ի առավոտյան սկսվել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անհնազանդության գործողությունները, որոնց անցնել կոչ արեց երեկ Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքների երրորդ օրվա երեկոյան հանրահավաքի ժամանակ:

Մայրաքաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, արդեն փակվել են տասնյակ փողոցներ:

Տպել
885 դիտում

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է

Հրազդանում բախվել են Mercedes-ներն ու Opel-ը. 3 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Մայիսին Դիլիջանում հայ-վրացական գործարար ֆորում կանցկացվի. Նիկոլ Փաշինյան

Հայազգի գործարարները այցելել և սուրճ են պատրաստել Facebook-ի նոր գրասենյակում (տեսանյութ)

Երեւանի Շարուրի փողոցում ծառն ընկել է մեքենայի վրա. հեռացրել են փրկարարները

Անհամբեր սպասում եմ վերադարձիս. Հենրիխ Մխիթարյան

Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. նախարար

Անցկացվում են հրամանատարական հավաքներ՝ «Պատրաստված սպա, արհեստավարժ բանակ, հզոր հայրենիք» կարգախոսով

Ինչ կապ ունի «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ

Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ

Թուրքիան ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկներների շարքում

«Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավորին կփոխարինի Վարդան Աթաբեկյանը

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների կանխարգելման մասին ակտը. Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Արդյոք Մարտի 1-ի հանրահավաքները եղել են խաղաղ եւ անզեն. Քոչարյանի պաշտպանները նոր տեսանյութ կներկայացնեն դատարանին

Այսօր Սպիտակում հրազենից սպանվածին փորձել էին սպանել նաեւ 2008թ-ին. նոր մանրամասներ

Հրդեհ Նոր Երզնկա գյուղում. այրվել է անասնագոմն ու ամբարված անասնակերը

Զենքի գործադրմամբ խուլիգանություն, դանակահարություն, կրակոցներ Կարբիում. մեղադրանք՝ 6 անձի

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է, Աշոցքում եւ Ապարանում ձյուն է տեղում