Դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանում տեղի ունեցող ցույցերի փաստով

Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքում կազմակերպել եւ իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, չհետեւելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները:

Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաեւ քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բախում ոստիկանական ուժերի ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած ցուցարարների միջեւ: Հնչեցին պայթյուններ, կան վիրավորներ:

Այնուհետեւ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: Այժմ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում ԱԺ-ի մոտ. զրահաբաճկոններ են հագնում:

Տպել
1140 դիտում

Երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերույթյուններում. Չավուշօղլու

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը 16 տարեկան է (տեսանյութ)

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան