Ձեռնարկել գործուն միջոցներ՝ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին. ՔՊ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. #Իմ քայլը եւ «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ժամեր առաջ ոստիկանությունը կիրառել է ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնց մի մասը, այդ թվում` Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հոսպիտալացվել են:

Համոզված լինելով, որ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանում ժողովրդավարական ճգնաժամը անխուսափելի է, նրա 3-րդ ժամկետի կառավարումը համարում ենք անընդունելի։

Վերահաստատելով մեր բոլոր գործողությունների խաղաղ բնույթը եւ բռնությունները մերժելու սկզբունքը եւ գիտակցելով Հայաստանի՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի դերը, միջազգային հանրությանը կոչ ենք անում՝

- Ձեռնարկել գործուն միջոցներ սթափեցնելու համար Հայաստանի իշխանություններին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքներին հակասող գործընթացները դադարեցնելու նպատակով,
- Հանդես գալ հրապարակային հայտարարություններով՝ համերաշխության կոչ ուղղելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ սատարելով նրանց խաղաղ հավաքների ազատությանը, 
- Հետեւել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին եւ Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարմանը։
- Դատապարտել խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցող եւ դրանք կազմակերպող քաղաքացիների նկատմամբ բռնությունը եւ շարունակական ճնշումները»։

Այսօր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ բախում ոստիկանական ուժերի ու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած ցուցարարների միջեւ: Հնչեցին պայթյուններ, կան վիրավորներ: Այնուհետեւ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ: Այժմ ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կուտակում ԱԺ-ի մոտ. զրահաբաճկոններ են հագնում:

Հայտնի դարձավ նաեւ, որ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Երեւանում տեղի ունեցող ցույցերի փաստով:

Տպել
1349 դիտում

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Բախում չի լինի. Սամվել Բալասանյանը կազատագրի Գյումրու զավթված մայթերն ու կանաչ գոտիները

Գրավատների ու փոխանակման կետերի տուրքի բարձրացումը մի շարք բացասական հետեւանքների կհանգեցնի. պատգամավոր

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը

Բժշկական հրաշք. գանգուղեղի ծանր վնասվածքով 2-ամյա Նարեկի փրկության պատմությունը (տեսանյութ)

Արմավիր քաղաքը հայտ է ներկայացրել՝ ամբողջությամբ նորոգելու-ասֆալտապատելու 2 փողոցներ՝ մայթերով

Դատախազությունը պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությամբ 36 միլիարդ դրամի վնաս է հայտնաբերել

Հաագայի դատարանը Բոսնիայի սերբ առաջնորդ Ռադովան Կարաջիչին դատապարտեց ցմահ ազատազրկման