Հանրային ռադիոյում խիստ վերահսկողություն է. աշխատակիցներին ժամով են թողնում

Մեր տեղեկություններով Հանրային ռադիոյի շենքի տարածքում խիստ վերահսկողություն են սահմանել այն բանից հետո, երբ #ԻմՔայլը եւ ՄերժիրՍերժին նախաձեռնությունների անդամները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մուտք էին գործել շենքի տարածք: Այժմ Հանրային ռադիոյում կրկնակի վերահսկողություն է անգամ աշխատակիցների նկատմամբ:

Աշխատակիցներին կես ժամը մեկ են ներս թողնում, եթե անգամ անձը ռադիոյի աշխատակից է՝ նա պարտավոր է սպասել մինչև կես ժամը լրանա՝ հետազոտեն եւ նոր ներս հրավիրեն: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին երթով ուղղորդել էր դեպի Հայաստանի Հանրային ռադիո: Հանրային ռադիոյի եթերային տաղավարից, ԶԼՄ-ների ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ուղղված ժողովրդին.

«Հայաստանի Հանրային ռադիոյի եթերային ստուդիայից, որտեղ #ԻմՔայլը եւ ՄերժիրՍերժին նախաձեռնության ներկայացուցիչները մուտք են գործել՝ բողոքելով այն բանի դեմ, որ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարման խորհրդի ներքո գտնվող Հանրային հեռուստատեսությունը եւ ընդհանրապես հեռուստատեսությունները Հայաստանի քաղաքացիներին պահում են ինֆորմացիոն բլոկադայի ներքո, ինչպես հարիր է տոտալիտար երկրների հեռուստաընկերություններին:

Հանրային հեռուստատեսությունը, մյուս հեռուստա եւ ռադիոընկերությունները դարձել են Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության բաղադրիչ՝ ապահովելով Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի իշխանության հավերժացումը եւ Հայաստանի ժողովրդի ինֆորմացիոն գերեվարումը»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2335 դիտում

Հանդիպել են Ղազախստանում ՀՀ դեսպանն ու երկրի պետական քարտուղարը

Այս պարագայում ես կարծիք չունեմ. դպրոցի տնօրենը՝ նախարարի ֆեյսբուքյան գրառման մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Հրազդանին պատկանող անտառային տարածքը հանձնվել է պաշտոնյաների, կառուցվել են հանգստի գոտիներ

ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին

Ինչու է թանկացել ցորենը եւ արդյոք այդ թանկացումը կբերի հացի թանկացման. մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը

Քաղաքապետարանում նախկինում աշխատանքից ազատել են հետին ամսաթվերով, օրենք խախտելով. ահազանգ

ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի