Ամբիոնին կանգնածը նախկին նախագահը չէ. Սերժ Սարգսյանը՝ 2014-ի իր խոսքերի մասին

Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ վարչապետի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը: Նա, նախ, շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին իրեն առաջադրելու համար: Սարգսյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ քննարկված սահմանադրական բարեփոխումները մեկնարկեցին, այն դարձավ փոփոխված Սահմանադրություն, և վերջին ամիսներին մենք ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելուն:

«Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտին բերելու համար մենք այսօր կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրելն է»,-ասաց նա ու հավելեց, որ ինքը համաձայն է շատ մասնագետների հետ, որ կառավարման ոչ մի ձև իդեալական չէ, սակայն ճիշտ չբալնսավորված կառավարման ձևը կարող է հանգեցնել իշխանական թևերի միջև անհավասարակշռության:

«2015 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրությունն առանձնահատուկ դերակատարում է շնորհել Ազգային ժողովին»,-նկատեց վարչապետի թեկնածուն, ապա հավելեց, որ պառլամենտական երկրում վարչապետը որևէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի հանրապետության նախագահի հետ:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ նորից չի խոսի իր հավակնությունների մասին, սակայն հավելեց.

«Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ ՀՀ նախագահը, նրանցից ոչ մեկը, այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հանրապետական կուսակցության նախագահը»:

Վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ ինքն ունի բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած պաշտոնի շրջանակներում ապահովելու ներդաշնակ աշխատանքն իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում:

«Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունները գործադիր եւ օրենսդիր իշխանության միջև: Եվ ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավոր»,-նշեց Սերժ Սարգսյանը:

Նա հավելեց, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը: Իր ելույթում ՀՀԿ առաջնորդն ասաց, որ լրջորեն կարևորվելու են նպատակամղված ժողովրդագրական ցուցանիշներին հասնելու քայլերը:

Տպել
3520 դիտում

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Վարժարանի ուսուցիչը կասկածվում է 15-ամյա աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

Մենք ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն՝ 4 սյուների վրա հիմնված. վարչապետը՝ ՔՊ համաժողովին (տեսանյութ)

Կիեւյան փողոցի շենքի մոտ ծուխ է նկատվել. փրկարարները տարհանել են բնակիչներին

Այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ, եթե պատերազմ եք ուզում՝ կստանաք. Տիգրան Ուրիխանյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովն է. ընտրվելու է վարչության նոր կազմ. ուղիղ

Արտակարգ դեպք Նուբարաշեն ՔՀԿ-ում. 57-ամյա իրանցու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված. Shamshyan.com

Մահացել է իտալացի ռեժիսոր Ֆրանկո Ջեֆիրելլին

Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում

Ոստիկանները կրկին մեկնեցին սահման. Օսիպյանը պարգեւատրել է նրանցից մի քանիսին

Արաբկիրի ոստիկանները պարզել են քաղաքացուն դանակահարած անձի ինքնությունը

Ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դրամապանակը գողացած անձին

Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ այրվում է խոտածածկ տարածք

ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն

Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը