Սարգսյանի նշանակումը վարչապետ կասկածի տակ է դնում ժողովրդավարության կայունությունը. FB

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում զերծ մնալ ցուցարարների դեմ բռնի ուժի գործադրումից:

Փաստելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոստիկանությունը Երևանում բազմիցս է բռնի ուժ գործադրել՝ հիմնականում խաղաղ հանրահավաքները ցրելու համար, հեղինակավոր իրավապաշտպան կառույցն ընդգծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, գրում է Ազատությունը:

«Ոստիկանության ցանկացած արձագանք պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին»,- հայտարարում է Human Rights Watch-ը, հավելելով․ «Հայաստանի ոստիկանության համար երբեք ուշ չէ՝ հրաժարվել անհամաչափ ուժ կիրառելու՝ իրենց ավանդական վատ գործելաոճից»:

Գերմանական «Դոյչե Վելլե»-ն հիշեցնում է՝ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ 2008 թվականին՝ հաղթելով նախագահական ընտրություններում, որոնք զանգվածային բողոքի ցույցերի ու սպանություններով ուղեկցված բախումների պատճառ դարձան: Փորձագետները նշում են, որ նախագահությունից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու՝ նրա քայլը ծանոթ պրակտիկա է ու հաճախ է կիրառվել նախկին ԽՍՀՄ երկրներում: «Դա հայտնի մարտավարություն է հետխորհդային տարածքում, որտեղ առաջնորդներն անվերջ փոփոխում են Սահմանադրությունը՝ իրենց իշխանությունը հավերժացնելու համար»,- ասել է «Քարնեգի Եվրոպա» փորձագտական կենտրոնի առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը:

Աշխարհաքաղաքական վտանգների միջազգային վերլուծական կենտրոնը՝ Foreign Brief-ը պնդում է՝ Սերժ Սարգսյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարության կայունությունը: Միջազգային վերլուծական կենտրոնը նաև փաստում է, որ անկախացումից հետո մինչ օրս ղարաբաղյան հարցն ու երերուն տնտեսությունը փորձության են ենթարկում Հայաստանի ներքին կայունությունը: «Այս ամենի վերևում կոռումպացված քաղաքական համակարգն է, որը 2015-ին գնաց սահմանադրական փոփոխությունների՝ կենտրոնացնելով իշխանությունը վարչապետի ձեռքում»,- հավելում է Foreign Brief-ը:

«Հաշվի առնելով Սերժ Սրագսյանի կապերը Մոսկվայի հետ՝ նրա ընտրությամբ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա կպահպանվի»,- պնդում են միջազգային փորձագետները, հավելելով՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ ցույցերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն, և չի բացառվում, որ դրանց ընթացքում գործադրվեն բռնություններ:

Տպել
2759 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ