Երևան
23 °C
2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավաքի մասնակիցներին՝ շրջափակել կառավարական շենքերը, պետական մարմինները և այլ գերատեսչությունները և այդ եղանակով խափանել դրանց բնականոն գործունեությունն ու կազմալուծել աշխատանքը: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Կեսօրից հետո հավաքի ոչ մեծաթիվ մասնակիցները, առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի կոչերով, շարժվել են դեպի Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղակայված շինությունները և նրա ուղղակի ու անմիջական ցուցումներով փոքր խմբերով սկսել են արգելափակել պետական մարմինների, այդ թվում՝ առանձին նախարարությունների, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև դատարանների շենքերի մուտքերը:
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հավաքի մասնակիցներին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մտնել արգելափակված շենքեր և կաթվածահար անել այնտեղ տեղակայված և իրենց լիազորություններն իրականացնող մարմինների գործունեությունը:
ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ վերոնշյալ գործողությունները դուրս են Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունքի բովանդակությունից: Ավելին, դրանց որոշ դրսևորումներ առերևույթ համընկնում են քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշների հետ:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու և խափանելու համար:
Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ, ուստի կոչ է անում հավաքի մասնակիցներին և ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ նման և այլ սադրիչ վարքագիծ դրսևորելուց:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար», - ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
© 2024 Հայկական ժամանակ