Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են մեր իսկ ազատագրած Հայաստանում (լուսանկար). թարմացված

21:30- Գրեթե 2 ժամ տեւած հանրահավաքը Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվեց, հանրահավաքի բոլոր մասնակիցները, հեղեղած Երեւանի փողոցները, շարժվում են երթի:

21:15- «Վաղվանից մենք ենք որոշելու գերատեսչությունների աշխատանքը, մենք ենք ասելու՝ երբ գան գործի, երբ չգան, էս հասարակությանն է իշխանությունը: Հանրապետականները, ըստ որոշ տեղեկությունների, մի հեռու տեղ են գնացել, որ նշեն Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրելը եւ մեր այսօրվա երթից քյաբաբը պիտի սառի նրանց սեղանների վրա: Հիմա մեր քաղաքացիների ազատագրման օրն է, կեցցե այն ապագան, որ գալիս է, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են մեր ձեռքերով ազատագրված ազատ, անկախ Հայաստանում: Վաղը սկսվում է մեր գործողությունների երրորդ փուլը, շաունակում ենք նույն ոգով:

Խնդրում եմ բոլորին, միանալ երթին, ժամը 10-ից վաղը փակվում են բոլոր մայրուղիները, փողոցները, գործադուլ ու դասդուլ, վաղը մետրոն պետք է կանգնի մեր կողմից, վաղը պետական բոլոր գերատեսչությունների մուտքերն ու ելքերը պետք է փակվեն, վաղը Ս. Սարգսյանն այս երկիրը պետք է տեսնի այդ փշալարերի հետեւից»,-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

21:06- Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի խոսքերին՝ իր մորուքի հետ կապված: Փաշինյանը հորդորեց չփորձել սպառնալ. «Ես չգիտեմ երբ կթրաշվեմ, կթրաշվեմ թե չէ, բայց ես քո գլուխն եմ թրաշելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

20:56-  Նիկոլ Փաշինյանը, ծափահարություննեի ներքո շարունակում է ելույթը. «Երեւանում չկա փողոց ու հրապարակ, որ մերը չլինի, մենք այդպիսով հաղթել ենք: Երբ գիշերները սադրիչներ են գալիս, եւ այլն, ու մեզ ասում են՝ այնտեղ են քնում, որ հրապաակը պահեն, ես ասում եմ՝ ի՞նչ կարիք կա այնտեղ քնելու, երբ քաղաքի բոլոր հրապարակները մերն են: Այս հրապարակում այսքան մարդ է եղել մեկ էլ Սերժ Թանկյանի համերգի ժամանակ, հիմա ես դիմում եմ իրեն՝ այդ նույն մարդիկ են այստեղ հավաքվել ու դու պարտավոր ես գալ Երեւան, ես դիմում եմ Արսինե Խանջյանին՝ նամակ գրելու կարիք չկա, արի Երեւան:

Ես դիմում եմ Շառլ Ազնավուրին. Դուք, որ բազմիցս միջազգային մամուլին հայտնել եք, որ Հայաստանում իշխում է մաֆիան, ահա նրա վերջը եկել է  եւ դուք էլ պետք եք, որ նրա վերջը տանք:

Ես դիմում եմ սփյուռքահայերին, ովքեր մեզ գումարներ են փոխանցում՝ եկեք Հայաստան, այստեղ ժողովրդավարություն ու անկախություն հաստատելու համար»:

20:49- «Այսօրվա մեր գործողություններից հետո պետական գերատեսչությունների, նախարարությունների աշխատակիցներին հրահանգել ենք չներկայանալ գործի՝ մինչեւ չզանգենք չտեղեկացնենք իրենց, սա նշանակում է՝ մեր պլաններն աշխատել են, հասել ենք արդյունքի: Մենք պետք է շարունակենք մեր գործը՝ մինչեւ հաղթական ավարտ, ազատագրենք նրանցից ամեն ինչ, իսկ վերջում՝ Բաղրամյան 26-ն ու Բաղրամյան 19-ը: Եվ այս ընթացքում Ս. Սարգսյանն ու ՀՀԿ պատգամավորները պետք է վախվորած ապրեն այդ փշալարերի հետեւում: Վաղը մեր գործողությունները պետք է շարունակվեն նույն հաջորդականությամբ: Պետք է փակենք ճանապարհները, ազատենք գերատեսչությունները, ես չեմ ուզում ձեզ ասել, թե ինչպես դա անել, որովհետեւ դուք արդեն ցույց տվեցիք, որ գիտեք ինչ եւ ինչպես անել՝ դու՛ք եք տերը այս երկրի: Վաղը մենք գործողությունները կսկսենք ժամը 10-ից: Ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից մեր գործողությունները կսկսվեն, իսկ վերջում կեզրափակվեն Հանրապետության հրապարակում: Եթե իրենք էլ կուզեն ցանցային տարբերակով բերման ենթարկել, դուք գործողությունները թողեք, ուղղակի զբոսնեք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

20:30- Փոխանցելով սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի աջակցության խոսքերը, նա պատմեց, որ վերջինիս հետ մի հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը Արսինե Խանջյանին ասել է, որ հայ ժողովուրդը նման է ոչխարի հոտի: Ըստ Փաշինյանի, սա երեւի այն պատճառով է, որ նա հիմնականում շփվում է ՀՀԿ կուսակցության անդամների , այդ կուսակցության հոտի հետ:

«ՀՀ ժողովուրդը չունի Սերժ Սարգսյան անունով վարչապետ, Սերժ Սարգսյանը այլեւս  հպատակներ չունի: Հանրապետության հրապարակում տեղի է ունենում ՀՀ երրորդ պետության ամենաբազմամարդ հանրահավաքը, դուք եք կերտում այս պատմոթյունը: Այս հանրահավաքի մասին հայտարարվել էր ընդամենը 5 ժամ առաջ, շատերը հարցրեցին՝ ինչու՞ է տեղափոխվել հանրահավաքը: Որովհետեւ ուզում էինք ցույց տալ, որ ՀՀ քաղաքացին գոյություն ունի եւ նա պայքարում է ընդդեմ Սերժ սարգսյանի եւ որ լեցուն է ՀՀ ամենամեծ հրապարակը: Բայց մեր շարժումն արդեն 2 օր փոխել է իր էությունը: Ժողովուրդ ջան, ես ոչ մի րոպեով չեմ կարող միացնել հեռախոսս, որովհետեւ այն պայթում է զանգերից, զանգում են լացակումած, ասում, որ սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է, եւ այս զարթոնքը պետք է փոխի Հայաստանը, մեր երեխաների ապագան, իշխանությունը Հայաստանում:

Երեկվանից, երբ ես այս ձեռքերով հաղթահարեցի Բաղրամյան պողոտայի փշալարերը, տասնյակ մարդիկ գալիս ու պատմում են, որ գիտեն ձեւերը՝ ինչպես հանել փշալարերը: Բայց մեզ դա պետք չէ, հենց այդ փշալարերի հետեւից Սերժ Սարգսյանը պետք է գնա գործի, հետո տուն, ու Հայաստանն էլ այսուհետ պետք է տեսնի այդ փշալարերի հետեւից:

Երբ այսօր առավոտյան մենք սկսեցինք անհնազանդության գործողությունները, հասկացանք ու հիմա էլ հասկանում ենք, որ շատերը նայելով այս հրապարակին մտածում են՝ այս ի՞նչ եղավ, որ ՀՀ քաղաքացին ոտքի ելավ: Երբ մենք վերցրեցինք ցանցային գործելաոճը՝ որպես պայքարի ձեւ, այդ օրն առաջին անգամ մեր հավաքներին սկսեցին մասնակցել հազարավոր քաղաքացիներ, սա նշանակումէ , որ մենք գտել ենք մեթոդը, որովվ կարող ենք ծնկի բերել Ս. Սարգսյանին ու այս իշխանությանը: Այս շարժումը առաջնորդներ չունի, այս շարժումն ունի 1 առաջնորդ եւ այդ մեկ առաջնորդը դու՛ ես»,-ասաց Փաշինյանը՝ մատնացույց անելով հասարակությանը:

20:25- Նշենք, որ բոլոր ելույթների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցները ելույթի համար կանչում էին Նիկոլ Փաշինյանին, ցանկանում լսել նրան: Նրան դիմավորեցին բուռն ծափահարություններով:

20:16- Նախավերջին ելույթը ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանինն էր, նա տպավորիչ, ազդեցիկ ելույթ ունեցավ:

«Սա 1988 թվականից հետո, անգամ 2008-ից մինչեւ հիմա այսքան տարվա առաջին հզոր հանրահավաքն է, 2008-ին էլ այսպիսի բազմություն չի եղել: Այս բազմությունը եկել է ապացուցելու, որ մեր ժողովուրդը իր սկիզբն ու վերջը իրար հետ պետք է կապի ու իր հաղթանակի վայելքը ինքը պետք է ապրի: Սա ազատամարտ է, մենք պայքարում ենք ազատության համար: Մեզ ասում են՝ մեզ չթողնեք փողոցում, մենք ասում ենք՝ մեզ էլ չթողնենք փողոցում, մենք փողոցայիններ չենք, լավ է լինել սոված գայլ, քան կուշտ ու կապած շուն: Բոլորը ձեզ թողել են մենակ, բայց Նիկոլ Փաշինյանը երբեք չի թողնի, մենք մնացել ենք տարբեր տեղերում, բայց հավատարիմ մնացել մեր սկզբունքներին: Մենք պետք է հաղթենք, մենք պատերազմներ չենք հաղթել, որ սեփական երկրում գերիների պես ապրենք: Մենք հպարտ ենք, մի թողեք էս պայքարը, ձեր երեխեքի պայքարն էդ երեխեքի մեջ մի խեղդեք:

Այսօր Սերժ Սարգսյանը դարձավ վարաչապետ 77 հոգու համար, բայց էս իշխանությունը դուք եք»: Այս խոսքերից հետո Սասուն Միքայելյանը չէր կարողանում շարունակել իր խոսքը, քանի որ քաղաքացիները վանկարկումներ էին անում Ս. Սարգսյանի հասցեին՝ հորդորելով հեռանալ:

Ավարտելով ելույթը, Ս. Միքայելյանը նշեց, որ այս իշխանությունները 20 տարի ժամանակ են ունեցել՝ երկիրը նորմալ ռելսերի վրա դնելու համար, սակայն նրանք ամրացրեցին իրենց դիրքերը՝ հասարակությանն անտեսելով: Բոլոր ազգերում բռնապետները դաժան ճակատագիր են ունեցել, ու նրանք, ովքեր կանգնելու են ազգի դատաստանի առաջ, ոչ մի կերպ չեն ներվելու:

20:03- Այսօր առաջին անգամ ելույթ ունեցավ ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Նա ողջունեց ՀՀ ազատ քաղաքացիներին՝ շեշտելով, որ հրապարակը լեփ-լեցուն է, կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիներին՝ մարզերից, քաղաքներից ու գյուղերից՝ տեսնել այս հրապարակը: «ՀՀ ազատ քաղաքացունն է իշխանությունը, իսկ խաղաղ պայքարը՝ իրական փոփոխություններ եւ թավշյա հեղափոխություն անելու գրավականն է: Դուք հզո՛ր եք»,-ավարտեց նա:

19:52- Դավիթ Սանասարյանն իր ելույթում նորից անդրադարձավ ցանցային պայքարին, որն իրապես արդյունքներ է տվել ու որի շնորհիվ իրենց նկատմամբ գործողություններ չեն արվել: «Ցանցային պայքարն հաջողության հիմնական գրավականն է, էսօր մենք բաներ տեսանք, որ աշխարհում չենք տեսել, էսօր դպրոցականներն են սկսել հեղափոխությունը, հայտարարել են դասադուլ ու ոտքով եկել, միացել ժողովրդին: Պատկերացրեք, այդ դպրոցականներն են փակել պախկված արտգործ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճանապարհը: Այսօր հազարավոր ուսանողներ դառնում են լոկալ լիդերներ ու անում են գործողություններ, որ մենք էլ չենք պատկերացնում: 

Մեր քաղաքացիներին բերման են ենթարկում փոխգնդապետեր ու գնդապետեր, որովհետեւ շարքայինները դարձյալ ժողովրդի հետ են: Նրանք ձերբակալել են ուսանողության առաջնորդներին, կարծելով, որ մյուսները տուն կգնան: 

Երեկ մենք գրկախառնվել ենք ոստիկաններին, մենք տեսել ենք նրանց արցունքները, նրանք իրենց բերանով խոստացել են, որ չեն հարվածի մեզ: Սա է խաղաղությունը, էլ Սերժ սարգսյանն ու՞մ շունն է»:

19:45- Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ մոտ 1 ամիօս առաջձ, երբ նոր էին նախաձեռնել շարժումը, 10-12 հոգի էին, իսկ Շարմազանովն էլ ասում էր՝ իրենք 60 տոկոս ձայն ունեն ու իշխանություն են, մինչդեռ իրական իշխանությունն այստեղ է, հրապարակում:

19:40- Ելույթի խոսքը փոխանցվեց ուսանող ակտիվիստ Դավիթ Պետրոսյանին: Նա ելույթը սկսեց «Ազատ, անկախ ուսամնող» կոչով, նշեց, որ այս մի քանի օրերին ապացուցվեց, որ հնարավոր է վերցնել պատասխանատվություն ու այն կատարել ազատության մղմամբ:

Նա պատմեց, որ երբ այսօր ուսանողներից մեկին բերման են ենթարկել, վերջինս թարմացրել (ֆորմատ է արել) ոստիկաանության բաժնի համակարգիչները: Սա հենց այդ խաղաղությունն է, երբ չկա թշնամանք:

19:35- Ելույթը շարունակեց Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ ազատությունը բոլորինն է, ժողովրդին անասելի իրավունք է վերապահվել՝ վերցնել իշխանությունն իրենց ձեռքին: Նա նաեւ շեշտեց, որ պահպանվել ու պահպանվելու է խաղաղ ցույցի տարբերակը, որեւէ մեկին չի կարելի թույլ տալ բռնություն կիրառել, սա խաղաղ անհնազանդություն է: Այս պայքարը հաջողվել է հենց այդ պատճառով, որովհետեւ պահպանվել է խաղաղ անհնազանդության սկզբունքը:

19:28- Հանրահավաքը մեկնարկեց Ազգային Ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանի ողջույնով, նա ողջունեց ՀՀ ազատ քաղաքացիներին: Նա նշեց, որ ծիծաղելի է, երբ մի խումբ մարդիկ հավաքվել են մի շենքում ու Սերժ Սարգսյանին կարգել վարչապետ: «Սա նույնն է, որ Սերժ Սարգսյանին կարգեին արքա, կայսր կամ այլ բան, Սերժ Սարգսյան՝ ՀՀ վարչապետ չկա՛: ՀՀ միակ ղեկավարը ժողովուրդն է: Մենք մտնում ենք էն շենքերը, որն ուզում ենք, մենք ուզում ենք բացում ենք, ուզում ենք փակում ենք, ուզում ենք Ֆրանսիայի հրապարակում, ուզում ենք Հանրապետության հրապարակում, մենք ինչ ուզում անում ենք, որովհետեւ իշխանությունն հենց մենք ենք: Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, այն, ինչ կատարվում է այս հրապարակում՝ աննախադեպ է:

Այստեղ են ուսանողները, որոնց առավոտից տանում պահում են քաղմասներում, հետո ստիպված բաց են թողնում, չեն կարող ուրիշ բան անել, որովհետեւ դու՛ք եք իշխանությունը: Այստեղ են անգամ այն մարդիկ, որոնք այսքան օրերին թերահավատորեն են մոտենալու, վաղը կգան ավելի շատ՝ բոլոր չեկողներն էլ, որովհետեւ հաղթանակն անկասելի է, շարժվում ենք առաջ ու միայն առաջ, չենք կանգնում: Հաղթանա՛կ»,-ասաց Ա. Միրզոյանը:

18:38- Այսօր, ժամը 18:30-ին սպասվում էր ցույցերի հինգերորդ օրվա գլխավոր հանրահավաքը: Այն մի փոքր ուշանում է, քանի որ բեմը դեռ չի հավաքվել: Հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կան:Փոխվել է հանրահավաքի վայրը՝ Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվելով Հանրապետության հրապարակ: Նիկոլ Փաշինյանը անընդհատ շրջում է շարքերում՝ մինչ բեմահարթակի կառուցումը կավարտվի, նրան ողջունում են հանրահավաքի մասնակիցները, պարբերաբար ծափահարում ու ողջունում տարատեսակ վանկարկումներով:Հիշեցնենք, որ ցուցարարները շարունակում են իրենց տիրապետության տակ թողնել մի շարք կառավարական շենքեր, ոստիկանությունն էլ իր հերթին հարյուրավոր ուժայինների է կուտակել Կառավարության շենքի, նախագահական նստավայրի ու այլ կառույցների մոտ:

Տպել
6823 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին