Քարերով, փայտերով, մեխապատ տախտակներով. ցուցարարները շարում են ինչ պատահի (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու դեմ «#ԻմՔայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց պայքարը:

ԳՐ.Լուսավորիչ փողոցում

Չնայած ոստիկանության կողմից իրականացվող վերահսկողությանն ու ցուցարարների ակտիվ քայլերը խոչընդոտելուն՝ #ԻմՔայլը նախաձեռնության անդամները նույն ոգով շարունակում են պայքարը: Այսօր էլ՝ ապրիլի 17-ին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցուցարարները կաթվածահար արեցին երթևեկությունը:

Ցուցարարները Գր. Լուսավորիչ փողոցը փակելիս

Քիչ առաջ, նրանց մի մասը Գրիգոր Լուսավորիչ փողոցը երկու կողմերից փակել էին աղբամաններով եւ նստարաններով, իսկ Գր. Լուսավորիչից դեպի Արգիշտի եւ Իտալիայի փողոց տանող ճանապարհները փակել էին քարերով, փտած ծառի արմատներով, տիղմով ու մանր քարերի կտորներով:

Դեպի Իտալիայի փողոց տանող ճանապարհը

Այնուհետև ցուցարարներից մի քանիսը հանդիսավոր կերպով բերեցին Սերժ Սարգսյանի պատվին պատրաստված չորացած ծաղիկներով ծաղկեպսակը, ասելով. «Սեռժիկի պսակն ենք բերել»:

Ցուցարարների կողմից պատրաստված «Սեռժիկի ծաղկեպսակ»-ը

Ուշագրավ էր, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որն անցնելու ընթացքում արգելքի էր հանդիպում, առանց որևէ կոնֆլիկտի կամ ավելորդ բառ ասելու պտտվում հետ էր դառնում, կամ էլ՝ մնում եւ միանում ցուցարարներին, իսկ մեքենան «ծառայեցնում» որպես արգելապատնեշ՝ երթեւեկությանը ուղղահայց կանգնեցնելով աղբամանների կամ մնացյալ արգելապատնեշ հանդիսացող իրերի կողքին:

 Արգելապատնեշ հանդիսացող մեքենա

Հովհաննիսյան Աղունիկ

 

Տպել
5117 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում