Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ.

«Մեծարգո՛ Վարչապետ,

Մեր ողջույններն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց վարչապետ՝ վստահությամբ, որ կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։

Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաև ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջև:

Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և համազգային մեր իղձերի իրականացման:
 
Ձեր բարձր առաքելության մեջ մեր Եկեղեցին զորավիգ է Ձեզ՝ ի սեր մեր հայրենիքի հզորության և մեր ժողովրդի լուսավոր գալիքի:
 
Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր հայցն ենք ուղղում առ Բարձրյալն Աստված, որ Տերը օրհնի և զորակից լինի Ձեզ և շնորհի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ Ձեր գործունեության ճանապարհին։
 
Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ և շնորհի քաջառողջ կյանքի երկար տարիներ և ամենայն բարիք:

Օրհնությամբ՝
Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց»
Տպել
1827 դիտում

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

Նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզել են հարց տալ, եկել-ծեծել ե՞ն բազկաթոռի վրա․ Մարուքյան

Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն առաջին անգամ անցկացվեց Երևանում (տեսանյութ)

Երեւանում հայտնաբերվել է Իրանի 51-ամյա քաղաքացու դի. ԱԻՆ

Բուլղարիայի խորհրդարանի նախագահն Արարատ Միրզոյանին հրավիրել է Սոֆիա

ՀՀ-ում որտեղ կարելի է գնել ամենաթանկ եւ ամենաէժան բնակարանները․ անշարժ գույքը թանկացել է

Պետությունն իր կողմից ինչ կարող է անում է, որ Թեղուտի հանքը գործարկվի. Սիսեռյան

Քաղաքացիները դժգոհ են հունվարին սպառած գազի դիմաց վճարած գումարի չափից. «Գազպրոմ»-ը պարզաբանում է

ՀՀ-ում բասկետբոլի միջազգային աննախադեպ մրցաշար կանցկացվի

Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի քաղաքացու

Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)

Սանահին վանքի գավթում «եվրո֊բուտկա» են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

Լավ կլինի՝ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին պետք է լինի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը․ Լենա Նազարյան

Պետբյուջե մուտքերի ծրագրային ցուցանիշը 2018-ին գերազանցվել է 57.7 մլրդ դրամով․ ՊԵԿ-ը հերքում է կեղծիքները

«Միկան» կարող են տալ ՀՖՖ-ին. բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են

Պարզվեց հասարակության մեջ կա ատելության հսկայական ու բազմաշերտ պոտենցիալ․ Սերգեյ Սարգսյան

Ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին ոչ թե, որ այն վատն էր, այլ որ առաջին անգամ կարողացավ գործել ազատորեն

Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին․ նախարարը խոսել է իրականացվող ռեֆորմների մասին (տեսանյութ)