Երևան
-2 °C
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ #ԻմՔայլը շարժման վերջին օրերի ցնցող հանրահավաքներն արդեն տվել են իրենց ցանկալի արդյունքները: ՀԺ-ի հարցերին ի պատասխան քաղաքագետը նշեց, որ Սերժ Սարգսյանին այս հանրահավաքներն անհանգստացնում են, քանի որ փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների թիվը զգալիորեն աճում է:
- Պարոն Բաղդասարյան, այսօր 5-րդ օրն է՝ Երեւանում եւ հանրապետության խոշոր քաղաքներում մեծամասշտաբ ցույցեր են ընթանում: Այս արդյունքը սպասելի՞ էր:
- Անձամբ ինձ համար սպասելի էր եւ ես այդ մասին մի քանի անգամ ասել եմ դեռեւս հանրահավաքային շարժումը սկսելուց առաջ:
- Սպասելի՞ էր, որ այսքան մարդ դուրս կգա փողոց:
-Ես բազմահազարանոց հանրահավաքներ սպասում էի:
- Ըստ Ձեզ, այս գործողությունները որքա՞ն կշարունակվեն եւ ի՞նչ արդյունք կտան:
- Ես չգիտեմ՝ ինչքան կշարունակվեն: Այս շարժումն արդեն լուրջ արդյունք է տվել եւ արդյունքն այն է, որ քաղաքական ակտիվություն եղավ, հասարակությունն արթնացավ: Ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում կա հասարակություն, այլ թե հլու հնազանդ ժողովուրդ: Այս շարժումը կստիպի իշխանություններին հաշվի նստել հասարակության հետ: Գլխավոր արդյունքն արդեն արձանագրված է: Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը կստացվի՞, թե՞ ոչ: Ես թերհավատորեն կմոտենամ, բայց մեծ արդյունք արդեն արձանագրվել է:
- Ոստիկանությունը հավաքները ցրելու հայտարարություններ է անում, բայց առայժմ լայնամասշտաբ գործողություններ չի կիրառում, բացառությամբ ապրիլի 16-ի, երբ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Իշխանությունները զգուշանու՞մ են:
- Իշխանություններն ընտրել են այլ մարտավարություն: Նրանք ընտրել են շարժումը մաշեցնելու եւ ահաբեկելու մարտավարություն: Այսինքն՝ այստեղից մի 10 հոգի գողանան տանեն, այնտեղից՝ մի 20 հոգի տանեն: Տանեն ոստիկանական այս ու այն բաժանմունքներ եւ ցրեն: Հասնեն նրան, որ մարդիկ զգուշանան փողոցում: Ես կարծում եմ, որ այս մարտավարությունը շատ արդյունավետ չի լինի: Նրանք երբ համոզվեն, որ այս մարտավարությունն օգուտ չի տալիս, կանցնեն կոշտ մեթոդների:
- Իսկ ինչո՞ւ «մարդ գողանալու» մարտավարությունն արդյունք չի տա:
- Ես չեմ կարծում, որ այսպիսի շարժումը կարելի է մարել այդպիսի քայլերով: Սա ցանցային պայքար է, իսկապես հզոր պայքար է, եւ մարդկանց գիտակցությունն արթնացել է: Ուժային կառույցների կողմից ցանկացած այդպիսի ահաբեկչական գործունեություն հակազդեցություն կծնի: Ինչքան ոստիկանությունը նման միջոցների դիմի, մարդիկ այդքան կշատանան:
- Սերժ Սարգսյանն ԱԺ-ում վարչապետի ընտրությունից հետո դիմելով ԵԼՔ-ի՝ դահլիճում ներկա պատգամավորներին՝ հորդորեց, որ Նիկոլ Փաշինյանին հետ բերեն ԱԺ: Սերժ Սարգսյանը մտավախություն ունի՞, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա եւ իր իշխանությանը սպառնալիք կհանդիսանա:
- Սերժ Սարգսյանն արդեն այդպիսի մտավախություն ունի: Շարժման ձնագնդի նման մեծանալն է նրա մտավախության հիմքում:
- Նա նաեւ մի քաղաքական ենթատեքստով հայտարարություն արեց. «...որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Այս հայտարարությունը սպառնալի՞ք էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք ենթադրել, որ քնած հրաբուխը քաղաքացիներն են, իսկ բզբզացողը՝ Նիկոլ Փաշինյանը, որին հաջողվում է հազարավոր քաղաքացիների այս օրերին փողոց հանել:
- Ես չգիտեմ, թե Սերժ Սարգսյանն ինչ նկատի ուներ: Ենթադրում եմ, որ միայն Նիկոլ Փաշինյանին չէին ուղղված այս խոսքերը, այլ նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք մինչեւ այս այլ շարժումներ են կազմակերպել եւ հիմա պասիվ են: Գուցե ակնարկ էր նրանց, որ հիմա չգան ու չմիանան:
- Այսինքն, Սերժ Սարգսյանը «քնած հրաբուխ» ասելով նկատի ուներ այն քաղաքական ուժերին, ովքեր դեռ ժողովրդի կողքին կանգնելու համար քայլ չե՞ն կատարել:
- Երեւի նկատի ուներ այն քաղաքական ուժերին, որոնք պաշտոնապես այս շարժմանը չեն միացել:
- Երեւանում տեղի ունեցող հակաիշխանական միջոցառումներին անդրադառնում են նաեւ միջազգային լրատվամիջոցները: Նրանք իրենց հրապարակումներում շեշտադրում են այն փաստը, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ է դառնում ղեկավար՝ հազարավոր քաղաքացիների կամքին հակառակ: Միջազգային մամուլն օրինակներ է բերում 2008 թվականի իրադարձություններից: Սա չի ենթադրու՞մ, որ միջազգային հարթակում Հայաստանի ժողովրդավարության մակարդակն անկում կապրի:
- Հայաստանի ժողովրդավարության մակարդակն արդեն անկում ապրել է այս քանի օրերի ընթացքում եւ արդեն արձանագրվել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետի մեկնարկը կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարական ընթացքը: Բնականաբար, կասկածի տակ է դրվում, որովհետեւ նույն անձի 3-րդ ժամկետով ղեկավարելը մեխանիկորեն երկիրը դասում է ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին:
- Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու կապակցությամբ Արեւմուտքից դեռ արձագանքողներ չեն եղել՝ շնորհավորանքների տեսքով: Արեւմտյան երկրների ղեկավարները դեռ ժամանակ ունե՞ն նրան շնորհավորելու, թե՞ կարող ենք այստեղ քաղաքական ենթատեքստեր փնտրել:
- Նրանք դեռ ժամանակ ունեն, կհետեւեն իրադարձությունների զարգացմանը եւ ըստ այդմ էլ իրենց դիրքորոշումը կարտահայտեն: Չշնորհավորելը կամ ուշ շնորհավորելը եւս դիրքորոշում է: Կարող են անգամ չշնորհավորել, քանի որ Հայաստանը նախագահ ունի, նախագահին շնորհավորել են եւ դա բավարար է: Ամեն դեպքում վերաբերմունքը պաշտոնական հայտարարություններով է արտահայտվում: Կարծում եմ, որ մեզ համար ոչ շահեկան հայտարարություններ կլինեն:
- Ոչ շահեկան՝ Հայաստանի՞, թե՞ ժողովրդի համար:
- Հայաստանի համար: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի իշխանությանը տրված գնահատականը մեխանիկորեն վերաբերվում է նաեւ Հայաստանին: Օրինակ, Հայաստանը, երբ դասվում է ոչ ժողովրդավար երկրների շարքին կամ ավտորիտար ռեժիմ ունեցող, դա վերաբերվում է ամբողջ Հայաստանին: Եթե պատժամիջոցներ լինեն եւ վերաբերմունքը փոխվի Հայաստանի նկատմամբ, փոխվելու է պետության նկատմամբ, ոչ թե իշխանության նկատմամբ:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 19-ի համարում:
Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին
Ծեծկռտուք Երևանի «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է
Կեղծ հրապարակում է տարածվել Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ
Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը
ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները (լուսանկարներ)
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել ՀՀ տարածք. առաջիկա օրերին առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն
Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում համանուն տոնին նվիրված պատարագ է մատուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Սեմյոն Պեգովին
Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի (տեսանյութ)
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, մի պահ եկավ՝ դարձել էինք աշխատող. Վաչե Թովմասյանը՝ «32 ատամ»-ի փլուզման մասին
Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որ նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը. Հուլուսի Աքար
Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. Սուրենյան
Հայաստանի մեծ մասում ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք
Հայտնի են Հայաստանի՝ բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները
Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը
8 տարի հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրանը Աստանայից տեղափոխվել է Հայաստան
Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Հունվար ամսին որդեգրվել է 9 թափառող շուն. հաշվետվություն
Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, թող պրոբլեմը իր մեջ փնտրի. Սամսոնյանը՝ «Էրիվան» պրոդուկտի շուրջ քննարկումների մասին
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Ստեփանակերտի Մայր եկեղեցում կատարվել են երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար
Միասնական ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և Շրի Լանկայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն․ ՀՀ նախագահ
Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել
Ճանապարհի լայնացման աշխատանքներ Մեղրիի լեռնանցքում (տեսանյութ)
Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները (լուսանկարներ)
ՀՀ-ն վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման պատրաստակամությունը․ ՀՀ նախագահի ուղերձը
Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Խոստանում եմ, որ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն․ Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին
Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան
Արցախում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք
Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի մարզումները Բելեկում
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային գոտիներում՝ բուք
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ
© 2023 Հայկական ժամանակ