Ականի պայթյունից զոհված զինվորը մեկ տարվա ծառայող էր (լուսանկարներ)

Երեկ՝ ապրիլի 17-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից էր: Զոհված զինծառայողը ծառայում էր իր երկվորյակ եղբոր հետ՝ Մատաղիսի զորամասերից մեկում: Մեկ տարի անց տղան եղբոր հետ պետք է վերադառնար տուն:

Ստեփանավանցիները Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեցին, որ զոհված զինծառայողի ընտանիքը սոցիալապես միջին խավի, համեստ ընտանիք է, Ռուսլան Մանուկյանը սիրված ու հարգված էր բոլորի կողմից:

Զոհված տղան եղբոր հետ ավարտել է Ստեփանավանի թիվ 11 ավագ դպրոցը, բացի երկվորյակ եղբորից, նաեւ ավագ եղբայր ունեն:

Ստեփանավանում պայթյունից զոհված զինծառայողն ավելի շատ հայտնի է Զորո, Զորիկ անուններով: Զոհված զինծառայողի դին այսօր արդեն հանձնել են ընտանիքին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Տպել
3397 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է