Վանաձորի ցուցարարները պառակտվել են

Ինչպես հայտնի է, Վանաձորցի ուսանողների եւ աշակերտների կողմից վերջին օրերին մեծամասշտաբ բողոքի ակցիաներ իրականացվեցին մարզկենտրոնի գլխավոր փողոցներում ու հրապարակում: Վանաձորցի երիտասարդների բողոքի ցույցն ու իրականացվող գործողությունները ինքնաբուխ էին, ցուցարարները չունեին կազմակերպիչ ու առաջնորդ: Չնայած դրան, բողոքի ակցիաներն անցնում էին միասնական, համերաշխ մթնոլոտում:

Երեկ, երբ ցուցարարները կրկին ցույց էին իրականացնում, նրանց միացավ Զարուհի Փոստանջյանը եւ ստանձնեց Քայլը արա, մերժիր Սերժին ակցիային միացած ցուցարարների ղեկավարի դերը:

Երիտասարդները, որ չունեին լիդեր, համաձայնեցին ու ընդունեցին Փոստանջյանին: Քայլ արա, մերժիր Սերժին պաստառները վերափոխվեցին Փոստանջյանի Ընդվզում պաստառներով: Այսօր կրկին Փոստանջյանը Վանաձորում էր եւ շարունակում էր ընդվզման կոչեր հնչեցնել:

Ժամեր անց Արցախ պուրակ ժամանեց ակտիվիստ Միքայել Մարգարյանը, ով եւս ցանկանում էր իրազեկման երթ անել ցուցարարների հետ: Փոստանջյանը նրան սադրիչ անվանեց, ամեն մեկը փորձում էր իր կողմը տանել երիտասարդներին, ինչը նրանց չհաջողվեց: Հավաքի մասնակիցները բաժանվեցին խմբերի, մի մասն էլ պարզապես հեռացավ՝ չցանկանալով ու թույլ չտալով, որ իրենց ինքնաբուխ ակցիան յուրացվի որեւէ մեկի կողմից:

Ահա այսպես, Վանաձորում պատանիների կողմից ինքնաբուխ հավաքը պառակտվեց:

Տպել
1505 դիտում

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Մշակույթի նախկին նախարարների օրը սկսվել ու վերջացել է «պաշտոնական հանգուցյալների» պանիխիդայի մենյուն կազմելով

ՀՀԿ-ն ակտիվանում է. Սերժ Սարգսյանը վաղը Մելիք Ադամյան 2-ում նիստ է անցկացնելու

Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտի հեղինակներից մեկը Վրաստանի քաղաքացի է

Դասերը չեն դադարեցվի. առողջապահության նախարարության հայտարարությունը

Ըստ Սերգեյի՝ Միքայելյանի մասին կատակին հավատացել են, քանի որ նրանից նման որոշում սպասում են