Կարևոր է, որ կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն. ԵՄ

Լուսանկարում՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները երեկ երեկոյան հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ․

«Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի անցմանը խորհրդարանական համակարգի հետևեցին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը ս.թ. ապրիլի 9-ին և Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում ս.թ. ապրիլի 17-ին: Հայաստանի Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 11-ին միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:

Այս համատեքստում Եվրոպական միությունը վստահ է, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջապահությունը օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն:

Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփումների իրականացմանը ի շահ քաղաքացիների», - ասված է հայտարարության մեջ։

Տպել
883 դիտում

Երեւանի քաղաքապետն առաջարկում է նվազեցնել ավտոմեքենաների շարժման թույլատրելի արագությունը՝ 60-70 կմ/ժ-ից դարձնել 50 կմ/ժ

ՍԱՊԾ-ն «Ծիրանի» ռեստորանում խախտումներ է հայտնաբերել

Բազում եւ Ազնվաձոր համայնքների ղեկավարները դեմ են Լեռնապատին միանալուն. Վանաձորն ավելի մոտ է ու հարմար

ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել, խնդիրները եղել են դրվագային. ՊՎԾ ներկայացուցիչ

Ազատությունից զրկման վայրերում առկա են համակարգային բազմաթիվ խնդիրներ. Արման Թաթոյան

Մեր նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնել ֆուտբոլով. Վանեցյան

Աննա Հակոբյանը Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (լուսանկարներ)

Դավթաշենում երեխաների ճանապարհին մայթ կկառուցվի, իսկ մեկ շաբաթից շահագործման կհանձնվի 220 մ երկարությամբ ճեմուղի

Պրոֆեսիոնալ լիգա ունենալու դեպքում ՀՖՖ-ն 270 մլն դրամ կխնայի. Վանեցյան

Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ԵԽԽՎ-ին

Շարքային Հայկ Ալավերդյանն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ

Քաղավիացիայում քննարկվել է Ռուսաստան-Հայաստան օդային փոխադրումների ներկայիս վիճակը

Հայտարարություն մրցույթի մասին

Սեպտեմբերից կներդրվի էլեկտրոնային օրագիր. դրանից օգտվել, թե չէ, կորոշեն ծնողն ու դպրոցը

ԲԿՄԱ-ի ֆուտբոլային թիմը կխաղա Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիետնամ, ապա Սինգապուր

Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան

Քրեակատարողական ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Դրամանենգություն, մահվան ելքով վնասվածքներ. մեկ օրում բացահայտվել է 60 հանցագործություն.