Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը: Այսօր՝ ապրիլի 19-ին, հայտնի դարձան 3 ձեւերի չեմպիոններ: Որոշվեցին տղամարդկանց ճկասուսերի, թրասուսերի, ինչպես նաեւ կանանց խոցասուսերի թիմային հաղթողները:

Տղամարդկանց Ճկասուսերի եզրափակչում Շվեյցարիան 54-39 հաշվով հաղթեց Իսպանիային: Տղամարդկանց թրասուսերում Իտալիան ուժեղ գտնվեց Ռուսաստանից: Հաղթեց 45:31 հաշվով: Կանանց խոցասուսերում Ռուսաստանը պարտության մատնեց Իտալիային (45:39):

Մրցաշարը մեկնարկել էր ապրիլի 15-ին: Ավարտվեց այսօր: Մրցումներն ընթանում էին Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում: Ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 12 հավաքածու, որից 6-ը՝ թիմային: Մասնակցում էր 32 երկրի շուրջ 300 մարզիկ: Մեդալային հաշվարկում 5 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով հաղթող դարձավ Իտալիայի հավաքականը: 4 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալով Ռուսաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը: 3-րդը Ֆրանսիան է 1 ոսկե, 3 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով: Հայ սուսերամարտիկներին չհաջողվեց լուրջ խնդիրներ ստեղծել մրցակիցների համար:

Տպել
818 դիտում

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Հրազդանին պատկանող անտառային տարածքը հանձնվել է պաշտոնյաների, կառուցվել են հանգստի գոտիներ

ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. վարչապետը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին

Ինչու է թանկացել ցորենը եւ արդյոք այդ թանկացումը կբերի հացի թանկացման. մեկնաբանում է ՏՄՊՊՀ նախագահը

Քաղաքապետարանում նախկինում աշխատանքից ազատել են հետին ամսաթվերով, օրենք խախտելով. ահազանգ

ՔՊ-ն ՀՀԿ-ի Մելիք Ադամյանի գրասենյակն իրենով անելու մտադրություն չունի

Թողարկվել է նոր նամականիշ՝ «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի ընտրանու կազմում հավաքի է. Արթուր Ալեքսանյանը դեռ չի ապաքինվել

Սերգեյ Բագրատյանը, որն ինքնապարգեւատրումները բարոյական չի համարում իրեն պարգեւատրել է 115 հազար դրամով

Գեղամ Գեւորգյանը չի նշանակվել. մամուլի խոսնակը՝ գյուղնախարարի աշխատանքից ազատվելու մասին