ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը

20/04/2018 schedule17:56

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ մտահոգիչ է որակել հանրակրթական դպրոցների եւ երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը։

Ըստ օմբուդսմենի պաշտոնական կայքէջի հայտարարության՝ Թաթոյանը նշել է, որ «Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաեւ դասապրոցեսների խաթարմամբ»:

«Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաեւ դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաեւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ», - ասված է հայտարարությունում:

Թաթոյանը նաեւ նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել նաեւ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով:

«Ըստ ահազանգերի՝ այդ անձինք բարձրաձայն կոչերի, այդ թվում՝ բարձրախոսով վանկարկումների միջոցով երեխաներին դուրս են հրավիրում դպրոցներից, ուսուցչական կազմերի ու տնօրենների հասցեին հնչեցնում վիրավորական արտահայտություններ եւ երեխաներին կոչ անում չենթարկվել դասերին մասնակցելու ուսուցիչների կամ տնօրենների պահանջներին: Ստացած ահազանգերից մեկով էլ հանրակրթական դպրոցի ուսուցիչը տեղեկացրել է, որ դպրոց այցելած անձինք այդ պահին բակում գտնվող երեխաներին փորձել են տանել իրենց հետ: Այս տեղեկությունները վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս խիստ անհանգստացնող ահազանգերն ու բողոքները հատկապես ուշադրությամբ են ուսումնասիրվում: Յուրաքանչյուր հնարավոր դեպքում կապ է հաստատվում բողոք ներկայացրած անձի, համապատասխան դպրոցի ու Կրթության եւ գիտության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ: Իրականացվում են քայլեր յուրաքանչյուր իրավիճակի հանգամանքները պարզելու ու երեխաների շահերի պաշտպանությանը նպաստելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:

Օմբուդսմենը նշել է, որ «վերջին օրերի ընթացքում հավաքի մասնակիցների եւ Ոստիկանության միջեւ առանձին դեպքերում տեղի ունեցող բախումներն ու Ոստիկանության կողմից անձանց մեկուսացնելու կամ բերման ենթարկելու դեպքերն առավել ամրապնդում են ծնողների մտահոգությունները, որոնց առջեւ երեխաների անվտանգությունն ապահովելու պարտականություն է կրում պետությունը` ի դեմս ուսումնական հաստատության տնօրինության եւ ուսուցչական կազմի: Ոստիկանության բաժիններում անչափահասների առկայությունը հատկապես բարդացնում է նրանց իրավունքների երաշխավորման շուրջ վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անչափահասների հարցում պետք է գործել հատուկ կանոններով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում նրանց տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները, բացառել նրանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի ներկայացուցիչները անչափահասների հարցում ցուցաբերում են հատուկ ուշադրություն»:

Թաթոյանը նաեւ նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվում նաեւ այն մասին, որ «ոստիկանության ծառայողները երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով դասապրոցեսի ընթացքում մի շարք դեպքերում փակ են պահում դպրոցները, ինչի արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում հենց ծնողների համար, քանի որ այդ պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում վերցնել իրենց երեխաներին դպրոցներից: Ստացվել են նաեւ ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն առանց մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության կամ ներկայության հարցման են ենթարկել երեխաներին՝ հավաքների նրանց մասնակցելու հարցում նպաստողների կամ հրահրողների վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսպիսի ցանկացած դեպք համարում ենք անթույլատրելի, քանի որ դա չի բխում նրանց լիազորություններից»:

«Հատուկ ընդգծում ենք, որ յուրաքանչյուր ծնող, իր երեխային դպրոց հանձնելով, իրավաչափորեն ակնկալում է երեխայի անվտանգության եւ կրթության իրավունքի պատշաճ ապահովում: Դպրոցում գտնվելու ընթացքում երեխայի իրավունքների եւ անվտանգության համար ծնողի առջեւ առաջնահերթ պատասխանատվություն են կրում հենց դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմը, իսկ Պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերն ու բողոքները վկայում են նրանց կողմից այդ պարտականությունները կատարելու լուրջ խոչընդոտների մասին:

Անհրաժեշտ ենք համարում կրկին արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարեւորությունը: Խոսքը վերաբերում է նաեւ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված՝ միավորումների եւ խաղաղ հավաքների ազատության երեխայի իրավունքին: Հատուկ ընդգծվում է, որ կարծիք ունենալու եւ որոշումների կայացմանը մասնակցելու երեխայի իրավունքի երաշխավորումը Պաշտպանի ու նրա աշխատակազմի համար առաջնահերթ նշանակություն ունեն:

Դրա հետ միասին, երեխայի նշված իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Այս առումով, հենց նույն միջազգային փաստաթղթերն ամրագրում են նաեւ երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմանները, ինչպիսիք են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին եւ հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների եւ օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարեւոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում եւ այլն: Երեխայի իրավունքների իրացումը որեւէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել. այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք ներգրավվածության ապահովմանը:

Համաձայն ՄԱԿ-ի միջազգային մարմինների իրավական չափանիշների՝ երեխաներն ունեն խաղաղ, այդ թվում՝ քաղաքական բնույթ կրող հավաքների գիտակցված մասնակցելու իրավունք: Սակայն երեխաները այդ հավաքներին կամ երթերին չպետք է մասնակից դարձվեն առանց ծնողների վերահսկողության:

Այս ամենը վկայում է այն մասին, որ ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների անվտանգության ապահովման ու նրանց պաշտպանվածության, բնականոն կրթական պրոցեսի ապահովման հարցը:

Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու փորձերով երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքի կամ երթի ներգրավելու նպատակով նրանց բաց թողնելու պահանջներ են ներկայացվում առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության, ինչպես նաեւ առանց հաշվի առնելու տնօրենների ու ուսուցիչների պահանջները: Հատկապես մտահոգող են այս պայմաններում երեխաներին տարբեր խմբերի կողմից իրենց հետ հավաքների մասնակցելու նպատակով տանելու փորձերը:

Վերահաստատում ենք, որ խիստ անթույլատրելի են այն շարունակական գործողությունները, որոնք միտված են ոչ իրավաչափ եղանակներով երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելուն: Այս գործընթացների կազմակերպման կամ իրականացման հետ առնչություն ունեցող անձինք պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն կամ խումբ են ներկայացնում:

Այդ անձինք, ինչպես նաեւ դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմը, ոստիկանության եւ բոլոր մյուս մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահով, կոնկրետ դեպքում՝ երեխաների անվտանգության, ծնողների կամ կրթական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաեւ երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով»:

Տպել
1481 դիտում

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին