Որեւէ զարգացում պետք չի բացառել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Մի քանի օր առաջ ՀՅԴ ԳՄ-ն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ ցույցերին, արձանագրել է, որ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Միաժամանակ այս քաղաքական կառույցն առաջարկել էր, որ կողմերը երկխոսության նստեն, քննարկեն իրավիճակը: Հիշեցենք, որ նմանատիպ երկխոսությունները, որոնք տեղի են ունեցել մինչեւ այս՝  ընդդիմությանը հասցրել են փակուղի: Սա բնականաբար ՀՅԴ-ին ձեռնտու քայլ է, քանի որ այն իշխանության մաս է կազմում եւ ունի իր իշխանական պորտֆելները:

Միաժամանակ նշենք, որ ՀՅԴ-ի այս հայտարարությանը զուգահեռ Դաշնակցության արեւմտյան հեղինակավոր գործիչ, անվանի բժիշկ Վիգեն Հովսեփյանն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական գործընթացներին, նշել է, որ սա նշանակում է՝ մարդկանց հույսը դեռ մեռած չէ: Նա նշել է, որ յուրաքանչյուրը պետք է նպաստի, որ ծնունդ առած այս շարժումն իր նպատակին ծառայի՝ առանց արյունահեղության:

Թեմայի շուրջ ՀԺ-ն զրուցել է ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: Վերջինս Վիգեն Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ ասաց.

«Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի ֆեյսբուքյան գրառման համար մեկնաբանություն տալ: Դաշնակցությունն առաջնորդվում է իր որոշումներով, եւ Դաշնակցության որոշումների մասին տեսակետներին տեղեկացված եք: Ֆեյսբուքում ամեն օր հազարավոր գրառումներ են հայտնվում: Դաշնակցության մեջ որոշումները եւ տեսակետները հայտնում են մարմինները: Ցանկացած անհատական կարծիք մեկնաբանվելու կարիք չունի»:

- Այս գրառումը եւ ԳՄ-ի տարածած հայտարարության մեջ հակասություն չկա՞:

- Դաշնակցության շարքերում կան հազարավոր անդամներ՝ աշխարհի տարբեր ծայրերում եւ այդ անհատական տեսակետները, որ դուք հիմա հղում եք անում, որին ես առանձնապես ծանոթ չեմ, չեմ էլ կարող մեկնաբանել: Ես չեմ կարող ամեն մի կարծիք ու տեսակետ մեկնաբանել:

- Պարոն Համբարձումյան, երբ ՀՅԴ ԳՄ-ն պաշտոնական հայտարարություն է տարածում եւ դրան հաջորդում է հեղինակավոր կուսակցականի անհատական կարծիքը, որը տարբերվում է կառույցի տեսակետից, սա տարօրինա՞կ չէ: Ինչո՞ւ է այդպես ստացվում:

- Շատ պարզ: Դաշնակցությունն ապակենտրոն կառույց է: Ես լիազորված եմ խոսել ՀՅԴ-ի Հայաստանի  կառույցի անունից: Եթե կա դաշնակցական ընկեր, որը, ինչպես դուք եք ասում, այլ մոտեցում եւ տեսակետ է հայտնել, ապա դա մեր կուսակցական խնդիրն է:

- Պարոն Համբարձումյան, քաղաքական այս գործընթացների շուրջ ՀՅԴ ԳՄ-ի վերջին հաղորդագրությամբ երկխոսության կոչ էր արվում: Մասնավորապես, ՀՅԴ-ում երկխոսությունն ինչպե՞ս են պատկերացնում: Հնարավո՞ր է, որ ի վերջո արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան:

- Որեւէ զարգացում պետք չի բացառել քաղաքականության մեջ, բայց հիմա շատ կարեւոր է բովանդակային առումով օրակարգը հստակեցնել: Մեր տեսակետն այն է, որ ստեղծված իրավիճակից ոչ թե պետք է թուլացած դուրս գալ, այլ բոլոր նախադրյալները կան, որ երկիրը դուրս գա ավելի ուժեղ, եւ որեւէ հիասթափության դուռ չբացվի: Մեր քաղաքացիների պահանջները բարեփոխումներ կատարելու եւ երկրի իրավիճակը փոխելու՝ իրականություն դառնա: Ինչի ջատագովն ենք մենք եւ փորձելու ենք որպես պատասխանատու քաղաքական ուժ քաղաքական օրակարգի շրջանակներում այդ լուծումները գտնել:

- Իշխանությունն այժմ վերահսկու՞մ է տիրող իրավիճակը: Սերժ Սարգսյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իշխանությունը գիտի, թե հանրահավաքներին ովքեր են մասնակցում:

- Ես կարծում եմ, որ Ձեր հարցերը պետք է ուղղեք ճիշտ հասցեատիրոջը: Մենք պատրաստ ենք մեկնաբանել եւ բացատրություններ տրամադրել մեր ասածների եւ արածների համար: Ես չեմ կարող գուշակություններով զբաղվել:

- Բողոքի ակցիաների օջախներ են բռնկվում հանրապետության խոշոր քաղաքներում, սփյուռքում: Արդեն պարզ է, թե մայրաքաղաքում ինչ է տեղի ունենում: Ստեղծված իրավիճակի համատեքստում իշխանություններ ի՞նչ զիջումների պետք է գնան:

- Խոսքը վերաբերվում է ստեղծված իրավիճակից ելք գտնելուն: Մենք կարծում ենք, որ քաղաքական գործընթացները պետք է քաղաքական լուծումներ ստանան: Պայքարի ձեւի, եղանակների տեսանկյունից քաղաքական ուժերը կարող են տարբեր մոտեցումներ եւ դիրքորոշումներ ունենալ, բայց շատ կարեւոր է հասկանալ, թե բովանդակային առումով որոնք են կարեւորագույն խնդիրները, որ պետք է լուծել: Ոչ թե հետեւանքների մասին պետք է մտածենք, պետք է մտածենք պատճառների վերացման մասին: Մեր համոզումն է, որ Հայաստանում չպետք է գնալ իրավիճակի սրման, որը կբերի ոչ ցանկալի զարգացումների: Չկան հարցեր, որոնց շուրջ հնարավոր չլինի խոսել, բանակցել: Կարծում ենք, որ բանակցել եւ հարցերի շրջանակը պարզել պետք է:

- Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս եք վերաբերվում իրավապահների գործողություններին: Նախ ապրիլի 16-ին խաղաղ ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ կիրառվեց, եւ այս օրերին էլ տեսնում ենք, թե ինչպես են առանց պետհամարանիշերի մեքենաներով քաղաքացիներին բերման ենթարկում, մասնավոր ախրաննիկների կողմից ուսանողներ են ծեծվում:

- Մենք ասել ենք եւ շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ որեւէ բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ չպետք է կիրառվի:

- Բայց արդեն կիրառվում է եւ քաղաքական ուժերի հայտարարությունները մնում են թղթի վրա կամ օդից կախված, քանի որ թվարկածները տեղի են ունենում:

- Դրա համար էլ ասում ենք, որ պետք է նստենք երկխոսության: Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ այս խաղաղ բողոքի ցույցերը չեն կարող նաեւ սադրանքների տեղիք տալ ու տարբեր անցանկալի զարգացումների, որովհետեւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ ամեն ինչ վերահսկում է:

- Պարբերաբար նշում եք՝ երկխոսություն է անհրաժեշտ: Հնարավո՞ր է երկխոսությունն ավարտվի Սերժ Սարգսյանի հրաժարականով:

- Մենք իշխանափոխություն ասելով, նկատի չունենք անձերի փոփոխություն, որովհետեւ հնարավոր է անձերի փոփոխություն առանց իշխանափոխության եւ համակարգային փոփոխության: Հնարավոր է լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնել, եթե կա հստակ օրակարգ, ժամանակացույց եւ պարտավորության ամրագրում:

Հ.Գ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը մեզ հետ ունեցած հարցազրույցից ժամեր անց կապվեց խմբագրության հետ եւ անդրադառնալով Վիգեն Հովսեփյանի գրառմանը, ասաց. «Ես ծանոթացա Վիգեն Հովսեփյանի հայտարարության, մոտեցումների հետ եւ որեւէ հակասություն չտեսա»,- ասաց նա, իսկ մեր դիտարկմանը, որ Հովսեփյանը կոչ է անում ժողովրդի հույսը չկոտրել, իսկ երկխոսությունները հիմնականում ավարտվում են ընդդիմադիրների դիրքերի թուլացմամբ, Համբարձումյանն ասաց.

«Այո, հույսը չպետք է կոտրել: Դուք մեր հայտարարության մեջ որտեղ եք տեսել հակասություն դրա հետ: Մի փոքր այլ բառամթերքով այլ բանի մասին մենք ենք ասել: Այս գործողությունները վկայությունն է փոփոխությունների, պայքարի ոգին գնահատելի է, եւ որեւէ բան չի կարելի թույլ տալ, որ այդ պայքարի ոգին մարի»,- ասաց նա: 

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 21-ի համարում:

Տպել
5406 դիտում

Մոսկվայում այսուհետ ռեստորաններ կայցելեն միայն պատվաստված կամ ՊՇՌ թեստ ունեցող մարդիկ. ռեստորանային բիզնեսը վտանգվա՞ծ է

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, միայն ՔՊ գրասենյակում չէ, որ եղել եմ, այլ հանդիպումներ էլ կային. ԱՀ նախագահ

Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ սուվերենությանը և տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ

Օձունի համայնքապետը հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ

Վեդի-Արարատ ճանապարհին «KIA» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ 16-ամյա վարորդը տեղում մահացել է

Համեմատվել են ԱԺ անցած 3 ուժերի ձայները բոլոր հոսանքազրկված ընտրատեղամասերում․ Իոանիսյան

Բաց պահել ԲՀԿ գրասենյակները, լինել ժողովրդի կողքին. Ծառուկյանը հանդիպել է համակիրների հետ

5165 շարժումը մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը․ ընդդիմադիր որոշ ուժերի ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է

«Բանալի բառը՝ բոլորի վարչապետ». Նիկոլ Փաշինյանի մեկնած «համախմբման ձեռքը» օդում չմնաց

Բուսաբանական այգում լինելու է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող մեծ անտառ-պուրակ

«Շոկային սելֆիներ արջի հետ»․ միջազգային հանրությունը մերժում է այս երևույթը (տեսանյութ, լուսանկարներ)

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2021 ուսումնաճանաչողական ծրագիրը․ շուրջ 400 սփյուռքահայեր կհյուրընկալվեն հայրենիքում

Երբ Այվազյանը հեռացավ, գերիների հարցը լուծվեց, նա ստել էր ականապատման քարտեզների մասին. Արմեն Գրիգորյան. «Ազատություն»

Իսպանիայի իշխանությունները ներում են շնորհել կատալոնցի ձերբակալված քաղաքական գործիչներին

70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանք կիրականացվի. ԿԸՀ

Ես փախչող տեսակ չեմ, պատրաստ եմ բոլորի հետ երկխոսության. Արցախի նախագահը իր հրաժարականը պահանջողներին

Նորք-Մարաշ վարչական շրջանում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Զախարովան նշել է Ռուսաստանի բարեկամ լինելու պայմանը

ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել ՀՀ-ին՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների էկոհամակարգերի ստեղծման հարցում. Թրեյսի

Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացված 727 հաղորդում, հարուցված 32 քրեական գործ. ամփոփում

Էրդողանը արգելում է երաժշտությունը կեսգիշերից հետո՝ առաջացնելով թուրքական սոցիալական մեդիայի զայրույթը

Այդ կենտրոնն էլի թողնելու ենք այդպես՝ ոչինչ չանելո՞վ. Երեւանի ավագանին քննարկում է Թոխատյանին հատկացված «Կանազի» հարցը

Անընդունելի են արցախյան հասարակությունը պառակտելու, հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ հեղինակներից. ԱՀ ՄԻՊ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը

Հայաստանը մեծ հույսեր է կապում ձեզ հետ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ԿԸՀ-ին՝ պահանջելով նախազգուշացում կիրառել ՔՊ-ի նկատմամբ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ

Որևէ պարտադրանք և հարկադրանք չի եղել. Չարչյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին

ԿԸՀ-ն բավարարել է ևս մեկ պատգամավորության թեկնածուի ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները

«Մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում. չնայած դա ոչինչ չի նշանակում». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Ալիկ Առաքելյանը պայմանագիր կնքեց «Արարատի» հետ, Ջեյսոն Մարտինեսը տեղափոխվեց իսպանական «Ալբասետե»

Ոչ մի շանս մարդասպան գողապետերին․ Նիկոլ Փաշինյանը եւ Արման Բաբաջանյանը հանդիպել են

Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակցի մարզիչը կփոխվի

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցչի հետ

Համալիրում սիմֆոնիկ նվագախումբը կկատարի հայկական սիրված կինոֆիլմերի համար գրված մեղեդիները

Մեղադրանք է առաջադրվել Մեծամոր քաղաքի դպրոցի նախկին տնօրենին և ամուսնուն․ ՔԿ

Թրամփի անհեթեթ առաջարկների շարքից

Վրաստանը թուլացնում է համավարակային խստացումները

Մկների ներխուժման պատճառով Ավստրալիայում բանտը տարհանվել է