«Քայլը» արեց իր քայլը. հերթը առայժմ գործող իշխանությանն է

21/04/2018 schedule17:52

«Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը անհավանական թվացող ալիքի է վերածվել: Երեկվա հանրահավաքը թե բազմամարդությամբ, եւ թե էներգետիկայով թերեւս աննախադեպ էր ղարաբաղյան շարժումից հետո: Ու ամեն ինչ խոսում է այն մասին որ սա դեռ գագաթնակետը չէ: Ալիքը դեռ թափ է հավաքում եւ արդեն բոլորովին նոր իրավիճակ է թելադրում թե՛ ցուցարարների, եւ թե՛ իշխանության համար: Ակնհայտ է որ իրավիճակին պետք է հանգուցալուծում տրվի: Ինչպիսի՞ն կլինի դա, եւ ո՞վ է թելադրելու հանգուցալուծման պայմանները:

Իշխանության ներկայացուցիչները եւ, այսպես ասենք, իշխանության վերահսկողության տակ գտնվող կառույցները արդեն սկսել են երկխոսության անհրաժեշտության մասին խոսել: Մասնավորապես այդպիսի առաջարկներով են հանդես եկել նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ.-ն, հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ այլն: Երեկ էլ նման առաջարկով հանդես եկավ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: 

Բայց ճանաչելով գործող իշխանությանն ու նրա արբանյակներին, կարելի չափազանց հիմնավոր կասկածներ հայտնել, որ «երկխոսության» տակ նրանք հասկանում են ընդամենը իրավիճակը իրենց համար նվազագույն կորուստներով հանգուցալուծելու, մարդկանց տուն ուղարկելու եւ իրենց համար նախկին՝ կոմֆորտային իրավիճակը վերականգնելու մի ինչ- որ ծրագիր: «Հարթակներ ստեղծել», «քննարկել կնճռոտ հարցեր» տիպի օրակարգով երկխոսությունն այլեւս անհնար է:

Մանավանդ որ դա արդեն եղել է: 2008 թվականի Մարտի մեկից հետո իշխանությունը նույնպես սկսեց «երկխոսել» ընդդիմության հետ, բայց մի որոշ ժամանակ անց պարզվեց, որ իշխանությունը նենգ խաղ խաղաց ու ընդամենը իր դավիթհարությունական «շուստրիություններով» վերականգնեց իր լիակատար կոմֆորտը:

Այս անգամ երկխոսության նստելու կոչերը գուցե թե տրամաբանական հնչեին մեկ- երկու շաբաթ առաջ, բայց ոչ հիմա: Ասել, որ իրավիճակը փոխվել է, կնշանակի ոչինչ չասել: Իրավիճակը փոխվել է արմատապես՝ հանրությունը տառացիորեն մերժում է Սերժ Սարգսյանին, եւ դա տեսնում են բոլորը: Լրիվ բնական պետք է համարել այն գնահատականը, որը երեկվա հանրահավաքում երկխոսության առաջարկների մասին հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը. «Ուշ է երկխոսության համար՝ պոեզդ ուշոլ»,- հայտարարեց նա:

Այդուհանդերձ, Փաշինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են քննարկում ունենալ, բայց՝ այլ օրակարգով: «Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման՝ հրաժարականի ժամկետները եւ դրա հետ կապված որոշ պայմաններ: Պատրաստ եմ ասել, որ մենք վրեժխնդրություններ չենք ուզում: Եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը եւ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան եւ Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարեց նա:

Այս հայտարարությունից հետո նա վերջապես կետերով ներկայացրեց հետագա քայլերի տեսլականը, որին արդեն մի քանի օր սպասում էր հայ հանրությունը:

«Ուզում եմ ներկայացնել ապագայի տեսլականը.

  1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:
  2. ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:
  3. Ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն:
  4. ՀՀ օրենսդրությամբ՝ վարչապետ նշանակվելուց հետո քսան օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձեւավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Այս կետերը հնչեցնելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե իրենք պատրաստ ենք քննարկումներ սկսել ՀՀԿ-ի հետ իշխանությունը ժողովրդին սահուն, անցնցում փոխանցելու համար:

«Այդ ընտրությունները ոչ մեկի կասկածի տեղ չեն թողնելու, դրանք պետք է լինեն 100 տոկոս արդար, ազատ ընտրություններ, ու հաղթող պետք է լինի ժողովուրդը: Հիմա եւ սրանից հետո ընտրություններում պետք է հաղթի միայն ու միայն ՀՀ ժողովուրդը: Եվ ընտրությունների հաջորդ օրը ՀՀ քաղաքացին պետք է ասի՝ ես ձեւավորեցի իշխանություն, ես ընտրեցի, ես արդար Հայաստանի իշխանությունն եմ»,- հայտարարեց նա:

Այսպիսով, պատկերավոր ասած, պաշտոնապես հրապարակվել է «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման ծրագիրը: Այն, ինչ խոսք, դեռ շատ ընդհանուր է: Կան կետեր, որոնք կարող են տարակուսանքներ առաջացնել, օրինակ այն, թե ինչ է նշանակում «վարչապետի ժողովրդի թեկնածու», կամ ինչպես է հնարավոր ապահովել 100 տոկոս արդար եւ ազնիվ ընտրություններ մերօրյա Հայաստանում: Բայց պետք է հաշվի առնել, որ ծրագիրը հնչել է հանրահավաքի ժամանակ, ինչը ամենեւին չի ենթադրում ծրագրային կետերի տեխնիկական մանրամասնում: Արդեն կարելի է չկասկածել, որ վերը նշված կետերի իրականացման մեխանիզմները կարելի գտնել եւ վստահ լինել, որ առայժմ գործող իշխանությունը դրանք չի խախտի: Չի խախտի, որովհետեւ արդեն գիտակցում է՝ համաժողովրդական ալիքը ցանկացած պահի կարող է սրբել նրանց, առանց որեւէ քննարկումների: Եվ Փաշինյանի երեկվա հայտարարության այն դրվագը, թե «մենք վրեժխնդրություն չենք ուզում», այդ դեպքում կկորցնի արդիականությունը:

Եվ, ի վերջո, եթե այս շարժումը կարողացավ շատ շատերի համար անակնկալ կերպով արթնացնել հանրությանը եւ բարձրացնել այսպիսի ալիք, ապա վերը նշված կետերի իրագործման համար տեխնիկական բնույթի մեխանիզմներ գտնելը այնքան էլ բարդ գործ չէ:

Մի խոսքով, «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժումը հրապարակ նետեց իր ծրագիրը, եւ հիմա գործող իշխանության հերթն է քայլեր անելու: Որքանով դրանք կլինեն խոհեմ, պարզ կդառնա առաջիկա օրերին: Եթե իշխանությունը ընդունի այս ծրագիրը, ապա Հայաստանը այս իրավիճակից դուրս կգա շահած: Իսկ եթե չընդունի ու դիմի իր համար սովորական դարձած բռնություններին, ապա չարժե նույնիսկ կանխատեսումներ անել ապագայի մասին:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 21-ի համարում:

Տպել
2611 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ