Անհայտ անձինք Երեւանում մահակներով հարձակվել ու մեքենաների ապակիներ են կոտրել

Մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո անհայտ անձինք մահակներով հարձակվել ու կոտրել են մի քանի մեքենաների ապակիներ՝ մեծ վնաս պատճառելով սեփականատերերին: Իրենց այդ քայլը մեքենաները վնասողները պատճառաբանել են, թե երեխաները քնած են, ու անթույլատրելի է այդ ժամին ազդանշան միացնելը: Վարորդների կարծիքով, սակայն, իրենց հետապնդել են, քանի որ կարծել են, թե ցույցերի պատճառով են ձայնային ազդանշաններ տալիս:

Իրավապաշտպաններն ու լրագրողները եւս ահազանգում են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում հարձակումներ են եղել ազդանշան տվող ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: Մասնավորապես, նման դեպքեր են արձանագրվել Երեւանի Ավան վարչական շրջանում: Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք Ավան վարչական շրջանում հարձակվել ու հարվածել են մեքենաների վարորդներին, այնուհետ արդեն ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նաեւ մեքենաներին: Որոշ դեպքերում նաեւ գործի են դրվել մահակներ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով գիշերը տեղի ունեցածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացա գիշերվա իրադարձությունների մասին։  Անհայտ անձինք ջարդել են մեր շարժման մի շարք մասնակիցների ավտոմեքենաները։ Գաղափար ունեմ՝ ջարդված ավտոմեքենաներով ավտոերթ անել՝ արժանի հակահարված տալու համար։ Եթե գաղափարն ընդունելի է, առաջիկա ուղիղ եթերներում կոնկրետ ժամ եւ տեղ կառաջարկեմ»։

Տպել
2296 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում