Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ

21/04/2018 schedule19:50

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին եւ այս ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«1. Երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Կարևոր է նաև սոցիալական ցանցերի դերը, որոնք նույնպես ազատ խոսքի բաղադրիչ են:

2. Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես հատուկ ուշադրությամբ է հետևում լրագրողների բնականոն աշխատանքի ապահովմանը: Նրանց անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը մեր երկրում ժողովրդավարության զարգացման գրավականներից է: Այս առումով, մտահոգիչ է այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտն ու նրա նկատմամբ կիրառված բռնությունը: Կարևոր է, որ այս փաստով արդեն իսկ նախաձեռնվել է քննություն:

Հաշվի առնելով հաճախակի դարձող բռնությունների դեպքերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է լրագրողներին չգտնվել բռնության գործադրման կամ բռնության իրական վտանգ պարունակող վայրերից:

3. Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ահազանգեր ստանալ ծնողներից կապված իրենց երեխաների պաշտպանվածության հետ: Հատկապես անհանգստացնող են ծնողների մտահոգությունները՝ կապված իրենց երեխաների գտնվելու վայրերի ու նրանց անվտանգության հետ:

Դարձյալ վերահաստատում ենք, որ երկրում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում երեխաների լավագույն շահից չի բխում հավաքներին կամ երթերին մասնակցելը: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը՝ երաշխավորելու համար երեխաների իրավունքները:

4. Զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ուսումնասիրությունը վկայում է, որ առանձին դեպքերում դրանցում առկա են բախումների կամ այլ միջադեպերի այնպիսի ձևակերպումներով նկարագրություններ, որոնք սոցիալական ցանցերում հանգեցնում են ատելության խոսքի ու բռնության կոչերի: Այդ հրապարակումների ներքո սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից խրախուսվում է բռնությունը, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելը, իսկ մի շարք դեպքերում կոչ է արվում «ֆիզիկապես ոչնչացնել», «կյանքից զրկել» ոստիկանության ծառայողների:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրում է, որպեսզի լրատվամիջոցներն այս բոլոր դեպքերում հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:

5. Առանձին դեպքերում արձանագրվել են նաև այնպիսի հրապարակումներ, որոնք ներկայացված են՝ որպես հաստատված փաստեր և հիմնված են միայն մի կողմի հայտարարությունների վրա: Նկատվել են նաև չստուգված տեղեկությունների հիման վրա արվող հրապարակումներ:

Այս առումով, խնդրում ենք լրագրողներին իրենց հրապարակումներում ձեռնպահ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց, հատկապես երբ դրանք վերաբերում են միջադեպերին երեխաների ներգրավվածությանը կամ միայն մեկ կողմի հայտարարությունների հիման վրա իրավիճակը՝ որպես հաստատված փաստ ներկայացնելուց»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Տպել
1027 դիտում

Նիկոլ Փաշինյանը ոգեւորել է ՀՀ ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին (տեսանյութ)

Բոինգը ցանկանում է վերսկսել 737 MAX տեսակի ինքնաթիռի գործարկումը

Աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ․ Գեւորգ Պետրոսյանը՝ բուհերում աշխատող եւ քաղաքական պաշտոն զբաղեցնողների մասին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ

Կնոջս ատամները ոչ մարզպետի, ոչ էլ ուրիշի ատամնաբուժարանում չենք սարքել

Խոշոր հրդեհ է Բաքվում․ այրվում է Diqlas առևտրի կենտրոնը

ՀԲ-ի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից․ հանդիպում դատախազությունում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը․ խորհրդարանում այսօր հյուր են Վարդանանց ասպետներ դպրոցի սաները

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար Թրամփն առաջին միլիարդը ստացավ Պենտագոնից

Մյուլլերի զեկույցի եզրակացությունը. սպառիչ պատասխաննե՞ր, թե՞ նոր հարցեր

Օսկանյանի ցուցմունքով էլ է հաստատվում, որ Քոչարյանը ուժ կիրառելու գործողությունների մասին առավոտյան է տեղեկացել. պաշտպան

Մհեր Մարգարյանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ԿԽՄԿ-ն ցանկանում է երկարաձգել ՀՀ ԱԻՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին

Վարչապետը կանչում է ֆուտբոլ դիտելու՝ ժամը 21.00-ին, Հանրապետական մարզադաշտում

Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում. մառախուղ, մերկասառույց, բուք է առկա ճանապարհներին

Ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը

Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը

Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են 2020-ին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը