Ծնող եմ, չէի կարող մտավախություն չունենալ, բացի որդուցս հազարավոր ուսանողներ ունեի.Բաբայան

«Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության քաղաքացիական պայքարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողքին էր նաեւ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի որդին՝ Արտաշես Բաբայանը:

- Պարոն Բաբայան, այս օրերին ձեր որդին՝ Արտաշեսը, կանգնած էր Նիկոլ Փաշինյանի կողքին, մտավախություն չունեի՞ք, որ հնարավոր է կորցնեիք ձեր պաշտոնը, իսկ ձեր որդին հալածանքների ենթարկվեր:

- Ես ռեժիսոր եմ, բեմադրիչ եւ սա իմ հիմնական մասնագիտությունն է, ու երբեք կորցնելու վտանգի առաջ չեմ կանգնել, իսկ պաշտոնը երկրորդական է, մի օր ունես, մի օր էլ պետք է կորցնես: Այն ամբողջ շփոթմունքը, որը տեղի էր ունեցել նախկին իշխանավորների սխալի պատճառով, այն էր, որ իրենք փոխանակ մարդուն համարեին մեծագույն արժեք՝ պաշտոնն էին համարում: Իսկ ինչ վերաբերվում է որդուս քայլերին եւ իմ մտահոգություններին, ապա ասեմ, որ ըմբռնումով եմ վերաբերվում իմ զավակների ընտրությանը, մոտեցմանը, հարգում եմ դա, համարում եմ, որ նրանք հասուն մարդիկ են, եւ պատասխանատու են իրենց յուրաքանչյուր ե՛ւ գործի, ե՛ւ ընտրած ճանապարհի համար: Մի բանի մեջ վստահ եմ, որ երբեք որեւէ անընդունելի քայլի չեն դիմի: Մնացածն արդեն երկրորդական է, իսկ վախը մի այնպիսի զգացմունք է՝ ինչպես ախորժակը, եւ կարծում եմ այն կարելի է հաղթահարել:

- Այսինքն՝ դուք մտավախություններ ունեիք ձեր որդու հետ կապված, բայց հաղթահարել եք:

- Գիտեք, ես ծնող եմ, չէի կարող մտավախություն չունենալ: Չէր կարող չլինել անհանգստություն, բայց այդ անհանգստությունը տարածվել էր ավելի լայն սահմաններով՝ անհանգստություն երկրի հանդեպ, ժողովրդի հանդեպ: Բացի որդուցս, ես ունեի հազարավոր ուսանողներ, որոնք եւս գալիս էին, մասնակցում ցույցերին, մտավախություն կար, իրենց անվտանգության եւ իրենց կյանքի հանդեպ էլ այն պակաս չէր: Անկեղծ ասած, մինչեւ հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ 2008 թվականի մարտի մեկին ես այնտեղ չեմ եղել, գուցե միամիտ բաներ եմ ասում, բայց հնարավոր էր, որ իմ ներկայությունը որոշակի մարդկանց համար որպես զսպող ուժ հանդես գար, դժվար է ասել: Ինչ վերաբերում է տղայիս, ապա ասեմ, որ հարգում եմ իր դիրքորոշումը որպես քաղաքացի, առավելեւս, որ դա կուսակցական պայքար չէր, դա արժեքային համակարգի պայքար էր:

- Սպասո՞ւմ էիք նման ելքի, որ ամեն ինչ կավարտվեր ժողովրդի հաղթանակով:

- Որոշակի մտավախություններ ունեի, բայց կռահում էի, որ արյունահեղություն չի լինի, որովհետեւ ես գիտեի, որ նախկին վարչապետը կամ նախկին նախագահը՝ (ինչպես ուզում եք ասեք) բոլոր թերություններով հանդերձ, իսկապես արյունախում քայլի չէր գնա՝ գիտակցելով վիճակի այն սրությունը, որի առջեւ կանգնած է այսօր Հայաստանը: Ունեմ բազմաթիվ արտասահմանցի ընկերներ, արվեստի ներկայացուցիչներ, որոնք գրում են, որ պարզապես զարմացած են: Ասում են՝ դուք այնպիսի մի օրինակ ցույց տվեցիք ամբողջ աշխարհին, որն աներեւակայելի էր: Այն՝ ինչ կատարվեց, ապացուցվեց, որ անզեն ձեռքերով, ժպիտով, բարությամբ կարելի է հասնել ավելի շատ արդյունքի, քան երբ առաջնորդվում են ատելությամբ, գավառամտությամբ եւ հետամնացությամբ:

- Հիմա ի՞նչ սպասումներ ունեք:

- Արդեն երկար ժամանակ է՝ ինչ տարբեր հուզող հարցերի շուրջ էի խոսում, ինձ ասում են՝ ում մասին ես խոսում, եթե քեզ վերեւներից լսող չկա, ես պատասխանում էի՝ ես վերեւների համար չեմ խոսում, ես ժողովրդի համար եմ խոսում: Իսկ հետագայի համար կարող եմ ասել, որ պետք է հարգվեն երիտասարդները, առաջինն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ նա տեսավ երիտասարդության մեջ քաղաքացիներ, անհատներ, որոնց պետք է լսել, հաշվի առնել, որովհետեւ իրենք են այսօրն ու վաղը մեր երկրի: Բայց բազմիցս ասել եմ, որ բացարձակապես չեմ տեսնում այս պայքարը որպես պայքար՝ ուղղված մեկ մարդու դեմ, եթե այն սրանով ավարտվում է, ուրեմն այս պայքարը ոչինչ չարեց, համակարգային փոփոխություններ են պետք, մենք այլեւս իրավունք չունենք ունենալ անվերահսկելի իշխանություն, բացառվում է, հակառակ դեպքում մենք էլի կհայտնվենք նույն վիճակում:

- Այս օրերին առավել մեծ էր երիտասարդության դերն ու ուժը:

- Դե որովհետեւ մարդիկ ուրիշ աշխարհում են ապրում, նրանք դրսի աշխարհի հետ են շփվում, միջավայրը ուրիշ է, նրանց համար ամբողջ աշխարհն իրենց տունն է: Այս 25 տարիների ընթացքում մեր ամենամեծ նվաճումն այս սերունդն է: Նրանք անկախության սերունդն են, դա ցույց տվեցին դեռ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ: Արժեհամակարգ է փոխվել, մոտեցում է փոխվել, դա երիտասարդության շնորհիվ է, այդքան առիթ կար, բայց չկար ոչ մի բռնություն: Նրանք ապացուցեցին, որ դատարկ ձեռքերն ավտոմատից ուժեղ են, մենք դա ապացուցեցինք ամբողջ աշխարհի համար:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 25-ի համարում:

Տպել
6534 դիտում

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-ի, տուժել է շուրջ 8500 մարդ

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան․ ԱԻ փոխնախարար

Ամեն ինչ չէ, որ բարձրաձայնման ենթակա է․ ԱՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ

Դարանակալած ՔԿՀ ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել ձողին ամրացված փաթեթը

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը դիմում է ներկայացրել ՔՀՏԱ տեսչական մարմնին․ մասնագետներն ուսումնասիրում են տարածքը

Հայաստանը չի կարող սիրիահայերին դաժան ցրտի և արհավիրքի պայմաններում միայնակ թողնել․ Բաբաջանյան

ՀՀ-ի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ․ Արցախի ԱԺ

ԱԺ հերթական նիստերի օրակարգում 24 հարց կընդգրկվի․ հաստատվել են նախագծերը

Ինչու պետք է Հայաստանն այժմ Թուրքիային փրկարարական օգնություն առաջարկի. Իոաննիսյանը 4 պատճառ է մատնանշել

«Կիսաքանդ, երկու մահճակալ, մեկ գազ, վարձը՝ 120 հազար դրամ». Երևանում տուն վարձակալելը շարունակում է խնդրահարույց մնալ

81 դրվագ համակարգչային հափշտակության դեպքերով նախաքննությունն ավարտվել Է․ մեղադրանք է ներկայացվել 20-ամյա գյումրեցուն

Լիահույս եմ, որ միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակական նոր մակարդակի․ Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ինչ կանոնների հետևել տանը, դրսում, մետրոյում կամ մեքենայում լինելիս. ուղեցույց

Իմ ցավակցություններն եմ հայտնում Թուրքիային և Սիրիային անմեղ մարդկանց կորստի կապակցությամբ․ նախագահ

ԱԳՆ-ն հրապարակել է թեժ գծի տվյալներ՝ Թուրքիայի և Սիրիայի աղետի վայրերում գտնվող քաղաքացիների մասին տեղեկատվության համար

Մոսկվան պատրաստ է Անկարային և Դամասկոսին տրամադրել անհրաժեշտ օգնություն. Պուտինը ցավակցություններ է փոխանցել

Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցություն է հայտնել Թուրքիային և Սիրիային

Վերջին 80 տարվա ամենաողբերգական աղետը. Թուրքիայի նախագահը զոհերի, ավերածությունների և տուժածների թվեր է հրապարակել

Ալեն Սիմոնյանն անգլերենով ու արաբերենով ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ

Թուրքիայում գրանցված երկրորդ ուժգին երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում

Թուրքիայում նույն ուժգնությամբ երկրորդ երկրաշարժն է գրանցվել. այս անգամ՝ երկրի կենտրոնական հատվածում

Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

«Հայկական կողմը Ադրբեջանին ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու ո՛չ գրավոր, ո՛չ էլ բանավոր համաձայնություն չի տվել». Չախոյան

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի թթվասերի արտադրությունը. կան խախտումներ

ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է ուժերը, դաշինքն օգնություն կուղարկի Թուրքիա. Ստոլտենբերգ

Կարևոր է, որ Սահմանադրական արդարադատությունը ձևավորի մտածողություն, որն իր բնույթով պետական է. վարչապետ (լուսանկարներ)

Շրջափակման ընթացքում Արցախի ծննդատներում ծնվել է 204 երեխա

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, դրան մասնակցելու համար մեղադրանք է ներկայացվել 4 անձի, կա կալանավորված

Հայաստանը պատրաստ է օգնել. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիային և Սիրիային

Երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվածների թվում հայեր կան. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Եվրամիությունը պատրաստ է օգնել Թուրքիային ու Սիրիային. Բորելը ցավակցել և օգնություն է առաջարկել

Թուրքիայում երկրաշարժից հետո բազմաթիվ շինություններ խիստ խարխլվել են. շենքերը շարունակում են փլուզվել (տեսանյութ)

Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար

Երազում եմ, որ որևէ օտար չբացի այդ գիրքը և չհասկանա՝ այնտեղ ինչ է գրված. Աննա Հակոբյանը՝ ինքնաթիռում թողնված գրքի մասին

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով տագնապի ամենաբարձր մակարդակ է հայտարարվել

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտի հաստությունը 15-20 սմ է

Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 500-ը. վիրավոր է մի քանի հազար մարդ (տեսանյութ)

«Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ պարեկին հարվածելու, նրանց աշխատանքին խոչընդոտելու վարույթով կա կալանավորված. ՔԿ

Ինչպես է երկրաշարժի հետևանքով փլուզվում Թուրքիայի բարձրահարկ շենքերից մեկը (տեսանյութ)