Երեւանում մեկնարկեցին հակաիշխանական անհնազանդության խաղաղ գործողությունները. թարմացվող

16:37 - Նիկոլ Փաշինյանը երթով հասավ Հանրապետության հրապարակ: Հարթակից նա հայտարարեց, որ երկու ժամով կհեռանա հրապարակից՝ հանդիպումների: Նա նշեց, որ երեկոյան 7-ին ավելի մանրամասն կխոսի օրվա իրադարձությունների մասին:

16:22 - Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ շարժմանն է միացել ՀՀ ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը: 

16:05 - Փակ է Մաշտոցի պողոտան: Ցուցարարները Մաշտոց-Պուշկին հատվածում պարում են:

15:33 - Սեւանի մայրուղին շարունակում է առավոտվանից փակ մնալ: Հավաքվածները վանկարկում են «ՀՀԿ հեռացի՛ր»:

15:08 - Դալմա առեւտրի կենտրոնի մոտ շարունակվում է աշխատակիցների ցույցը: Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է փակ մնալ:

15:05 – Մաշտոցի պողոտայում երթով դեպի Հանրապետության հրապարակ են շարժվում Ապրիլյան պատերազմի մասնակիցներ:

14:28- Ոստիկանական մեքենայում գտնվող ցուցարարներն ազատ արձակվեցին եւ  մյուս ցուցարարները բացեցին ոստիկանության ճանապարհը:

14:22- Մաշտոցի պողոտայում ցւոցարարները շրջափակել են ոստիկանական մեքենան եւ թույլ չեն տալիս ոստիկանությանը քաղաքացիներին բերման ենթարկել: Ցուցարարները պնդում են, որ կբացեն պողոտան այն ժամանակ, երբ իրենց ընկերներն դուրս գան ոստիկանական մեքենայից:

14:04- Մեծ երթը շարունակում է շարժվել դեպի Էրեբունի թանգարան: Հանրապետության հրապարակը եւս բազմամարդ է: 

13:43- Ցուցարարները փակել են Ծիծեռնակաբերդի խճուղին:

13:40- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի մասնակիցները մի քանի րոպեով հանգստանում են այգիներից մեկում:

13:37- Ցուցարարները լավաշ են տալիս ոստիկաններին:

13:33- Քաղաքացիները վանկարկում են. «Նիկոլ վարչապետ»:

13:29- Քաղաքացիները կեչ են անում մերժել ՀՀԿ-ին:

13:28- ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ:

12:51- Երթն այս պահին՝ ուղիղ հեռարձակմամբ: Նիկոլ Փաշինյանն իր էջում գրել է. «Ժամը 19:00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Մերժի՛ր Սերժի Կա-րե-նին»:

12:45- «Մերժիր Սերժի Կարենին» կարգախոսով երթը շարունակվում է Նար Դոսի անվան փողոցով:

12:43- Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Նոյեմբերյանի երեք դպրոցներ դասադուլ են հայտարարել, միացել են համազգային շարժմանը:

12:41-ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվեց իր պաշտոնից: Նա դուրս է գալիս փողոց՝ ժողովրդի կողքին կանգնելու:

12:26- Ուսանողները փակեցին Արշակունյաց- Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկները՝ բոլոր կողմներից: Այստեղ երթեւեկությունը լրիվ կատվածահար է եղել:

12:20- ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը միացավ Նիկոլ Փաշինյանին եւ երթի մասնակիցներին:

12:15- Այս պահին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տեղի է ունենում բազմահազարանոց երթ: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

12:07- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Չարենց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից երթը շարունակվում է Ալեք Մանուկյան փողոցով:

12:00- Ոստիկանությունը շարունակում է Մելիք Ադամյան փողոցը կենտրոնացնել ոստիկանական ուժերով: Րոպեներ առաջ կրկին փշալարերով մեքենաներ եւ այլ զինտեխնիկա տեղափոխվեց այնտեղ: Ոստիկաններին հրաման տրվեց շրջափակել Կառավարության շենքը:

11:50- «ՀՀԿ-ն ժամանակի վրա է աշխատում: Ես խորհուրդ եմ տալիս դա չանել»,- երթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հրաժարականը փորձում են, որպես ծխածածկույթ օգտագործել, մեկնաբանեց. «Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակեն վարչապետ եւ մտածում են, որ ժողովուրդն այդքան միամիտ է, որ կհամաձայնի՝ մեկ ՀՀԿ-ականին, մեկ ուրիշ ՀՀԿ-ականով փոխարինելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա մեկնաբանեց նաեւ Կարեն Կարապետյանի այն խոսքերը, որ հրապարակում վարչապետ ընտրելը հակասում է օրենքին:

«Կարեն Կարապետյանը չի հասկացել, թե մենք ինչ ենք ասում: Մենք ասում ենք, որ վարչապետ պետք է ընտրվի ԱԺ-ում, թեկնածությունը պետք է առաջադրվի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչեւ այդ պետք է հավանություն տա որեւէ թեկնածուի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ՀՀԿ-ն չի քվեարկի այդ թեկնածուին, Փաշինյանը հարցադրում արեց.

«Նրանք ուզու՞մ են, որ այս իրավիճակը լուծում ստանա: Իրենք պետք է հասկանան, որ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ»:

Փաշինյանը նաեւ ասաց, որ իրենք կբոյկոտեն այն արտահերթ ընտրությունները, որոնք կանցկացվեն այս իշխանության ներքո:

«Ակտիվ բոյկոտի միջոցով այդ ընտրությունները չեն կայանա: Ժողովուրդը հաղթել է եւ ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրվեն»:

11:25- Խիստ հսկողության տակ է վերցված ՀՀԿ կենտրոնական գրասենյակը: Մելիք Ադամյան փողոցում ոստիկաններ եւ զինտեխնիկա են կուտակել:

 11:18- «Այս պահին Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի հրապարակը, Հալաբյան-Կիեւյան խաչմերուկները փակ են: Այս պահին էլ Մարտունուց 200 մեքենայով ավտոերթով մեզ են միանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Քիչ հետո Փաշինյանի մասնակցությամբ գլխավոր երթն անցնելու է Մաշտոցի պողոտայով: Ժամը 6-ին Հանրապետության հրապարակում համերգ է լինելու, 7-ին՝ հանրահավաք, իսկ մինչեւ այդ, Փաշինյանի տեղեկացմամբ, լինելու են երթեր եւ այլ գործողություններ:

11:13- Այս պահին ոստիկանությունը զորքեր եւ տեխնիկա է կենտրոնացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

10:57-Այս պահին Երեւանում կրկին հակաիշխանական անհնազանդության խաղաղ գործողություններ են մեկնարկել: Փակ են մի շարք փողոցներ, երթի են դուրս եկել ուսանողները, բժիշկները, որոնք հայտարարել են դասադուլի եւ գործադուլի մասին: Այս պահին փակ են մի շարք փողոցներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ այս գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ մինչեւ գործող իշխանության ներկայացուցիչներն իշխանությունը խաղաղ ճանապարհով կփոխանցեն ժողովրդին: Այս գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական է տվել:

Տպել
5713 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)