Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները. ՀԿ-ներ

25/04/2018 schedule16:00

2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Այս մասին ասված է մի շարք ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ:

«Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են եւ խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը: 

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ (զանգվածային անկարգություններ) եւ ՀՀ Քրեական օրենսգքի 225.1-րդ հոդվածներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելը) հարուցված քրեական գործը: Այս գործի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 22-ին ձերբակալվեցին հավաքի ակտիվ մասնակիցներ Արմեն Գրիգորյանը, իսկ 2018 թվականի ապրիլի 22-ին Դավիթ Սանասարյանը: 2018 թվականի ապրիլի 23-ին Լեւոն Բարսեղյանը կալանավորվեց, իսկ Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը «առեւանգվեցին» հավաքի վայրից: 

Ապրիլի 17-23 ընկած ժամանակահատվածում ավելի քան 1000 հավաքի մասնակիցներ բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ նրանք պահվեցին մինչեւ 11 ժամ առանց որեւէ իրավական հիմքի եւ բացատրության: Ազատազրկված անձանցից շատերը տեղեկացրեցին իրենց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների, վատ վերաբերմունքի մասին: 

Բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը հարցաքննվեցին կասկածյալի կամ վկայի կարգավիճակով: Ինչպես արդեն ահազանգել էինք քննիչների կողմից նրանց ուղղվում էին 28 հարցից բաղկացած ստանդարտեցված եւ ուղղորդված հարցեր: 

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկությունների՝ ավելի քան 67 մարդ ձերբակալվեց եւ նրանք անազատության մեջ մնացին ավելի քան 48 ժամ:  

Այսպիսով, չնայած ազատության մեջ են «Քայլ արա» շարժման նախաձեռնողները եւ աջակիցները, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է: 

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անհիմն քրեական հետապնդումը, կարճել քրեական գործը եւ դադարեցնել քննչական գործողությունների միջոցով անձանց ապօրինի հետապնդումները:

Միաժամանակ, չնայած բազմաթիվ փաստերին, հաղորդումներին, տեսանյութերին, մինչ այժ հայտնի չեն հավաքի խաղաղ մասնակիցների նկատմամբ ոստիկանության անօրինական գործողությունների համար հարուցված քրեական գործերի, նրանց պատասխանատվության ենթարկելու գործողությունների մասին: 

Պահանջում ենք՝ անմիջապես քննություն սկսել 2018 թվականի ապրիլի 13-ից 23-ը հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության, առանձին սադրիչների, քաղաքացիական հագուստով ոստիկանների անօրինական գործողությունների մասին: Ինչպես նաեւ, նախաքննության մարմինների կողմից ապօրինի քրեական գործի հարուցման, ապացույցների փաստերի առթիվ:

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ առանձին մարզերից ահազանգեր են ստացվում խաղաղ հավաքների մասնակցության ցանկություն ունեցող աշխատողների, մասնավորապես մանկապարտեզների եւ դպրոցների, աշխատողների նկատմամբ ճնշումների մասին: Վերջիններիս արգելում են դուրս գալ եւ մասնակցել հավաքներին: 

Այս պահին 2018 թվականի ապրիլի 25-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը տեխնիկա է կենտրոնացնում Երեւան քաղաքի կենտրոնական հատվածներում: 

Գտնում ենք, որ իշխանությունների եւ իրավապահ մարմինների կողմից նշված գործողությունները անհամաչափ են եւ ոչ իրավաչափ, կարող են անհարկի լարվածություն առաջացնել: 

Հշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 24-ին քաղաքացիների բազմահազարանոց ցույցը դեպի Ծիծառնակաբերդ ընթացավ առանց որեւէ խախտման, ինչը վկայում է ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ ցուցարարների կողմից բացառիկ օրինապահության մասին: 

Պահանջում ենք ՀՀ գործող իշխանություններից եւ իրավապահ մարմիններից զերծ մնալ անհամաչափ գործողություններից, հրաժարվել խաղաղ ցուցարարների նկատմամբ  հոգեբանական  ֆիզիկական ճնշման փորձերից: 

Հայտարարությունը պատրաստվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից», - ասված է հայտարարության մեջ: 

Հայտարարությանը միացած կազմակերպություններ.

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Իրավունքի Ուժ ՀԿ

Տպել
3877 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին