Լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը հայտնի չէ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին ապրիլի 20-ին ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը դեռ հայտնի չէ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ապրիլի 20-ին որոշում է կայացվել Տիրայր Մուրադյանին տուժող ճանաչելու մասին, վերջինս հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ, որի ընթացքում ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր, ըստ տուժողի՝ բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Տռուզյանի փոխանցմամբ՝ նույն օրը՝ ապրիլի 20-ին, քննիչը գրավոր հանձնարարություն է տվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը՝ պարզել Տիրայր Մուրադյանի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը եւ ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին՝ կից տրամադրելով լուսանկարները։ Բացի այդ՝ հանձնարարվել է պարզել նաեւ դեպքի վայրում տեսանկարահանող սարքերի առկայությունը, դրանց պատկանելիության վերաբերյալ տվյալները, հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ինքնությունները։ Հանձնարարության պատասխանը դեռ չի ստացվել։

Հիշեցնենք, որ Տիրայր Մուրադյանը ծեծի է ենթարկվել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Մեր զրույցում Տիրայր Մուրադյանը պատմել էր, որ մինչ իր նկատմամբ բռնություն գործադրելը, նկատել էր այդ երկու անձանց տարօրինակ վարքագիծը: «Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից` հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում եւ այլն: Երբ նկատեցին, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռանալ, սակայն մի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- պատմել էր Մուրադյանը: ՀՀ քննչական կոմիտեն հանձնարարել է հիշյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ինքնությունները պարզել այն պատճառով, որ լրագրողը ծեծի է ենթարկվել հենց այդ ոստիկանների աչքի առաջ, ովքեր ոչինչ չեն արել՝ հանցագործությունը կանխելու, լրագրողին ծեծի ենթարկած քաղաքացիական հագուստով անձանց տեղում բռնելու համար: Ծեծի հետեւանքով լրագրողը գլխի սալջարդ էր ստացել եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Տպել
3633 դիտում

4 գյումրեցիներ խուզարկել են քաղաքացուն, նրա դրամապանակից վերցրել 910 եվրո, ընկերուհուց էլ՝ ՌԴ քաղաքացու անձնագրերը

ՃՏՊ Կոշ գյուղի մոտակայքում

«Խաղաղապահին մեջտեղից հանել են, «խեղճ» Ալիևին էլ հանեն, տակը մնան Փաշինյանն ու հայ զինվորը». Ստյոպա Սաֆարյան

Գետնանցումում նկարների տեղադրումը լավ գաղափար է, բայց գրված չեն հայ մեծերի անունները․ Սարգսյանն առաջարկել է ավելացնել

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 7700 նոր դեպք. աճել է ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի թիվը

Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Գյումրու հեքիաթային ձմեռը (լուսանկարներ)

Աշխարհն ականատես կլինի հայերի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ կանխարգելելի է․ Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել

Իհարկե, դատական համակարգում գուցե լինեն նշանակումներ, որ մտահոգություններ կառաջացնեն. հարցազրույց Գրիգոր Մինասյանի հետ

Գյումրու Բարեկամության այգին տարածաշրջանի հյուսիսային հանգույցը կդառնա․ այսօր բացվեցին սահադաշտն ու Վերնիսաժը

Ալեն Սիմոնյանը նոր խորհրդական ունի

Լավրովը չի համակերպվում, որ ՀՀ ԱԳ նախարարն իր ենթական չէ, դրա համար էլ կիսագողական բառապաշարով է խոսում. Իոաննիսյան

ՌԴ դեսպանը Ջերմուկում դիտարկել է քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ այժմ տեղակայված է Ադրբեջանի ԶՈՒ-ն

Հրեա ծայրահեղականները հերթական հարձակումն են գործել Երուսաղեմի եկեղեցիներից մեկի վրա՝ փորձելով այն հրկիզել

Եթե 7-րդ գումարման ԱԺ-ն իրավաքաղաքական գնահատական տար Քոչարյանին, Սարգսյանին, այլ քաղաքական միջավայր կլիներ․ Բաբաջանյան

ՀՀ քաղաքացիները երբ կկարողանան ID քարտով Վրաստան և առանց մուտքի վիզայի Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել․ ԱԳՆ

Ունենալ պահանջարկ, քիչ աշխատել և շատ վաստակել. ՀՀ-ում մասնագիտություն-աշխատաշուկա «առճակատում» կա

Կալանավորվել է «օրենքով գող» Գևորգ Իսրայելյանը. նա մեղադրյալ է նաև Արարատ Միրզոյանի հանդեպ բռնության գործով

Converse Business. հավելված Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Երկրապահները` Ազատամարտի հաղթանակը կռողները, նույն ոգով շարունակում են պայքարը․ ԵԿՄ են այցելել դպրոցականները

Սրբազանի կողմից իշխանությանն Ադրբեջանի հետ գործարքների մեջ մեղադրելն անակնկալ անվանելը ճոխություն կլինի․ Սարուխանյան

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել․ «Հետք»

Կաշառքի դիմաց զորակոչիկին զինծառայությունից տարկետում տրամադրելու փաստով քննվող վարույթի շրջանակում 5 անձ է ձերբակալվել

Հայտնի է ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարի անունը

Վահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Շիրակի մարզպետը պատասխանատուների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, հորդորել լինել առավել կառուցողական

Ընդդիմության հին ու չարչրկված սցենարով հերթական արարի ականատեսն ենք, պարոնա՛յք, հանդիսատեսը հոգնել է․ Նազելի Բաղդասարյան

ՔՊ խմբակցության պատգամավորները Մայքլ Սեսիրին ներկայացրել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը

Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել շարունակել ընթացիկ համագործակցությունը Հայաստանի հետ

Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը 5 ամիս է՝ թափուր է. Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է՝ տեսանելի ապագայում նշանակում կլինի

Ոստիկանության կոլեգիալ նիստում 2023-ը հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի և ապօրինի զենք-զինամթերքի առգրավման տարի

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը

Կայացել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի կազմակերպման աշխատանքներով զբաղվող հանձնաժողովի նիստը

ՀՀ կառավարությունը գնահատում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում

«Դինամո» մարզադահլիճում վաղը կմեկնարկեն Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչները

ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների և Պետական արվեստի թանգարան (լուսանկարներ)

Մեղրիի լեռնանցքը ձյան ու բքի պատճառով որոշ փոխադրամիջոցների համար փակ է