Կփորձի արդյո՞ք Ադրբեջանը օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից

Ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարեց, թե իբր արցախյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը բացակայում է հայկական կողմի վարած քաղաքականության պատճառով: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը, հերթական անգամ հայտարարելով սեփական անհեթեթ տեսլականը «օկուպացված տարածքների» վերաբերյալ, պատրաստակամություն է հայտնել «շարունակել բանակցությունները Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ միջազգային իրավունքի սկզբունքների եւ ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձեւերի հիման վրա կարգավորման հասնելու համար մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ»,- ասվում է Հաջիեւի հայտարարության մեջ:

Սա նշանակում է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լքի Արցախը, որն էլ պիտի մտնի Ադրբեջանի կազմի մեջ, ինչից հետո միայն կորոշվի Արցախի կարգավիճակը:

Այս հայտարարությանն ակամա պատասխան հնչեց Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում: Շարժման մասին մյուս երկրների վերաբերմունքի մասին հարցին պատասխանելիս, Փաշինյանը նշեց, որ պատրաստ է երկխոսության բոլոր երկրների հետ, սակայն շարժումը պաշտպանում է միայն Արցախի եւ Հայաստանի շահը: Այսինքն՝ Ադրբեջանը չպետք է հույսեր կապի այս շարժման հետ:

Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո առավել հետաքրքրական է Արցախի արձագանքն Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ավելի թիրախային պատասխան է տվել հարեւան պետության արտաքին գերատեսչության հայտարարությանը: Նրա խոսքով` անկախ Հայաստանի իշխանությունում գտնվող անձերից, կան համահայկական խնդիրներ եւ գաղափարներ, որոնց վերաբերյալ Հայաստանի քաղաքական ուժերը նույն դիրքորոշումն ունեն: Արցախը այդ գաղափարներից մեկն է:

«Չեմ կարծում, որ այս հարցում կարող են տարբեր մոտեցումներ կամ տարաձայնություններ լինել»,- ասել է Բաբայանը։

Մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունը` Բաբայանը նշել է, որ հայկական կողմը հենց Ադրբեջանում ողջախոհ ուժեր չի տեսնում։ Բաբայանի կարծիքով՝ Հայաստանում իշխանափոխությունը ժողովրդավարական ճանապարհով է իրականացվել, ինչն Ադրբեջանում անհնար է։

Ապրիլի 25-ի հանրահավաքի ընթացքում Դավիթ Սանասարյանը եւս անդրադարձել է Արցախին:

«Մեզ Արցախի խնդրով չվախեցնե՛ք, Արցախը մենք սիրում ենք, մենք Արցախը պահել ենք ու պահելու ենք: Այս միասնությունը տեսնելով՝ Ադրբեջանը չի կարող հարձակվել»,- հայտարարել է Սանասարյանը:

Այդուհանդերձ, մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է փորձ կատարել օգտվել Հայաստանի քաղաքական ճգնաժամից եւ հերթական արկածախնդրությանը գնալ: Դեպքերի նման զարգացումը կարող է հակառակ արդյունքը տալ, եւ Ադրբեջանը կարող է կրել տարածքային կորուստներ: Հայկական բանակը, չհաշված խաղաղապահ բրիգադի հետ կապված միջադեպը, շարունակում է մնալ ապաքաղաքական կառույց եւ ի զորու է հետ մղել հակառակորդին: Բացի այդ, տեղի ունեցող իրադարձություններն առավելագույնս մոբիլիզացրել են հայ հասարակությանը, եւ Ադրբեջանը պետք է հստակ պատկերացում ունենա, որ պատերազմի սանձազերծման դեպքում նա կռվելու է ոչ միայն հայկական բանակի դեմ, այլեւ, ինչպես միշտ, ողջ հայ ժողովրդի:

Իսկ եթե Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը իրոք սպասում էր, թե երբ են Հայաստանում «առողջ քաղաքական ուժեր» գալու իշխանության, որպեսզի շարունակի բանակցությունները նրանց հետ, ապա հարկ է նշել, որ ադրբեջանական պատկերացմամբ «առողջ ուժեր» Հայաստանում երբեք իշխանության չեն գալու:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 26-ի համարում:

Տպել
2108 դիտում

Գյումրիում մաքսատուն կառուցելու ծրագիրն ընթացքի մեջ է, տարածքն արդեն ընտրվել է․ վարչապետ

Զենքն անզգուշությամբ մաքրելիս Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը մահացել է

Սարգսյանն առաջարկում է փակել հիմնադրամի հաշվին խաղադրույք կատարող Վարդանյանի էջը, վերջինս արձագանքել է (տեսանյութ)

Քաղսի համայնքի երեխաներն իրենց ձեռքով իրենց համար ֆուտբոլի դարպաս են սարքել (լուսանկարներ)

Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում

Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին

Պետբյուջեի կատարողականում տեսնում ենք ալարկոտություն եւ հարմարվողականություն․ Արման Բաբաջանյան

Որդիս ինչո՞ւ սպանվեց, բա ես ի՞նչ անեմ հիմա, ասեք. մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում

Երանի կտայի, որ իմ որդին խփվեր Ղարաբաղում, ոչ թե Հայաստանի կենտրոնում. Վաչագան Ֆարմանյան

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 45 պատգամավոր

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հետևում 2 մետաղական տնակներ են այրվում (տեսանյութ)

Արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է, բայց կառավարության ջանքերն իրենց երկար սպասեցնել չեն տա․ ֆիննախ

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյանի ելույթը

Դեմոկրատներին տված յուրաքանչյուր ձայնը քվե կլինի ծայրահեղ սոցիալիզմին ու ամերիկյան երազանքի ոչնչացմանը. Թրամփ

Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար

Արքայազն Ուիլիամին ուղեկցող ոստիկանը վթարի է ենթարկել 83-ամյա կնոջը. վերջինիս վիճակը ծանր է

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ

Պետբյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին