Երևան
16 °C
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն եւ հավանաբար նորից կգլխավորի կուսակցությունը: Այսօր այս մասին հայտարարել է կուսակցության ներկայիս ղեկավար, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությունը հաղորդում է, որ «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում Կվիրիկաշվիլին այսօր հանդիպում է ունեցել խորհրդարանում մեծամասնություն կազմող այդ կուսակցության խմբակցության անդամների ու ղեկավարների հետ: Հանդիպմանը Կվիրիկաշվիլին ասել է, թե խնդրել է Բիձինա Իվանիշվիլիին՝ վերադառնալ ու գլխավորել կուսակցությունը, ինչին վերջինս տվել է իր համաձայնությունը:
«Անհրաժեշտ է ուժեղացնել «Վրացական երազանքը»: Ներկուսակցական գործընթացները շատ կարեւոր են մեզ համար, որովհետեւ պետական լուրջ հարցերի շուրջ կարեւոր է պահպանել միասնականությունը: Բոլորի համար ակնհայտ է, թե որքան մեծ է Բիձինա Իվանիշվիլիի գործոնը մեր թիմի համար: Ցանկանում եմ ձեզ հայտնել, որ ես նրան, մեր կուսակցության հիմնադրին, առաջարկել եմ, խնդրել եմ գլխավորել կուսակցությունը եւ ես ուրախ եմ, որ նա համաձայնել է»,- ասել է Գեորգի Կվիրիկաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետը սպառվում է․ այս տարվա աշնանը Վրաստանում նախագահական ընտրություններ են անցկացվելու: Նախագահը Վրաստանում սահմանափակ լիազորություններ ունի, երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է:
Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ում հիմնական բիզնեսը Ռուսաստանում է, Վրաստանի քաղաքական կյանքում հայտնվեց 2011 թվականին, խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ: Նրա հիմնադրած «Վրացական երազանք» դաշինքը հաղթեց 2012-ի խորհրդարանական ընտրություններում, եւ Վրաստանում, ըստ էության, տեղի ունեցավ անցնցում, խաղաղ իշխանափոխություն: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ նրա գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն անցան ընդդիմադիր դաշտ:
Բիձինա Իվանիշվիլին դարձավ վարչապետ, բայց 2013-ին նա հրաժարական տվեց եւ հեռացավ քաղաքականությունից, հայտարարելով, թե իր հիմնական խնդիրը կատարել է: Անցած հինգ տարիների ընթացքում, սակայն Վրաստանի ընդդիմությունը պնդում էր, թե իրականում հենց Իվանիշվիլին է երկրի ստվերային ղեկավարը:
Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն
Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին
Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
© 2024 Հայկական ժամանակ